Նվիրաբերիր

Օգնիր մեզ կառուցել նոր Հայաստան

«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը ներգրավելով մասնագիտական տարբեր կողմնորոշումների և մտահորիզոնի տեր երիտասարդների, հրապարակում և հանրայնացնում է նրանց տեսակետներն ու հարցադրումները տարբեր ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով: Ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է բազմաբնույթ միջոցառումներ երիտասարդների կրթվածության մակարդակը բարձրացնելու և վերլուծական դաշտի զարգացումը խթանելու համար: Մենք հավատում ենք, որ մեր ընթերցողներն ու մեր միջոցառումների մասնակիիցները, որպես կանոն նաև մեր համախոհներն են, մարդիկ որոնք կիսում են Հայաստանի ապագայի մեր տեսլականը և համաձայն են մեր սկզբունքների ու գաղափարների հետ։ Արդ՝ մենք ստեղծում ենք մեր նախաձեռնություններին անմիջականորեն աջակցելու հնարավորությունը, լիահույս, որ մենք միայնակ չենք դրանց լրջությունը և կարևորությունը գնահատելու մեջ։

Շարունակելով մեր անկախ գործունեությունը, մենք խուսափում ենք դիմել որևէ կազմակերպության մշտական ֆինանսական աջակցության համար։ Միևնույն ժամանակ ելնելով մեր նպատակներից և հաշվի առնելով մեր լսարանը, մեր բոլոր միջոցառումները անցկացնում ենք անվճար հիմունքով: Սակայն ցանկացած լուրջ միջոցառման անցկացումը գումար արժե և այդ ծրագրերը մենք իրականացնում ենք կամ առանձին դրամաշնորհային ծրագրերի միջոցով կամ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության պայմաններում: Այնուամենայնիվ, այս միջոցները բավարար չեն այն ֆինասնական ներուժի ապահովման համար, որ հարկավոր է մեր ռազմավարությամբ նախանշած ծրագրեը և նպատակները իրագործելու համար: Արդ՝ մենք հանդես ենք գալիս “Օգնիր մեզ կառուցել նոր Հայաստան” նախաձեռնությամբ։ ԵՎՀԿ ամբողջ գործունեության նմանությամբ, այստեղ ևս ամեն բան կազմակերպվում է մաքսիմալ հրապարակային, թափանցիկ և հաշվետու ձևաչափով։ Յուրաքանչյուր ծրագիր անկացվում է անհրաժեշտ միջոցների հավաքագրման պարագային: Ծրագրի ավարտին մեր կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակվում է դրա հաշվետվությունը, իսկ նվիրատուների անունները նշվում են բարերարների ցանկում։ Յուրաքանչյուր ոք, ով հանգանակում է գումար, ծրագրի ավարտին ստանում է անհատական նամակ ծրագրի մանրամասն հաշվետվությամբ: Ծրագրի համար արդեն հավաքագրված միջոցների ու դեռ հարկավորի մասին տվյալները արտացոլվում են ստորև և պարբերաբար թարմացվում են մեր կողմից։

Ստորև մանրամասն ներկայացվում ենք այն ծրագրերը, որոնց իրագործումը հնարավոր կլինի շնորհիվ  Ձեր աջակցության:

Վերլուծաբանների դպրոց

Երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության ճանապարհով վերլուծական և գիտական աշխատանքներ գրելու ունակությունները, քննադատական մտածողությունը, մեդիագրագիտությունը և քաղաքացիական հասունությունը զարգացնելու նպատակով ԵՎՀԿ-ն կազմակերպում է «Վերլուծաբանների դպրոց» ամենամյա ծրագիրը,[read more=”more” less=”close”] որտեղ դասավանդում են ինչպես ԵՎՀԿ անդամները, այնպես էլ հայտնի մասնագետներ, ովքեր իրենց ոլորտում առաջատար և բարձրակարգ գիտելիքների կրող են և կարող են հնարավորինս օգտակար լինել երիտասարդներին: Դասախոսություններն առնչվում են ոչ միայն նշված հմտությունների զարգացմանը, այլ նաև տվյալ շրջանում հանրությանը հուզող արդիական խնդիրներին և մարտահրավերներին:

Մինչ մեր դպրոցի մեկնարկը Հայաստանում նմանատիպ նախաձեռնություն չի եղել, և ԵՎՀԿ-ն, հավատարիմ մնալով իր նշանաբանին, այն է՝ «Համարձակվիր մտածել», ստեղծեց իր տեսակի մեջ առաջին ու արդի պահանջներին բավարարող այս նախագիծը, որը տալիս է ոչ միայն հիմնարար, այլ նաև կիրառական գիտելիքներ վերլուծության ոլորտում:

Դասընթացը ներառում է բազմաթիվ դասախոսություններ, ինտերակտիվ միջոցառումներ, անկաշկանդ ու երկկողմանի մտքերի փոխանակում, գործնական պարապմունքներ:

Վերլուծաբանների դպրոցի գլխավոր սկզբունքն ու գաղափարը ԵՎՀԿ հիմնարար գաղափարի և սկզբունքների ածանցյալն է. այն է՝ ստեղծել ողջամիտ վերլուծական դաշտ և բազմաձայն հարթակ, որտեղ կներգրավվեն ամենատարբեր մասնագիտությունների և մտահորիզոնի տեր, ակտիվ և նախանձախնդիր երիտասարդներ, ովքեր իրենց դիտարկումները, հարցադրումները, տեսակետները, դատողությունները կբարձրաձայնեն և լսելի կդարձնեն: Եվ այս դպրոցն էլ, փորձառությամբ կիսվելու, փորձի և գիտելիքի փոխանցման, փոխլրացման և «իննովացման» նախագիծ է:

Շատ հաճախ մեր հասարակությունում չեն տիրապետում հարցերին, խնդիրներին, երևույթներին անհրաժեշտ խորությամբ և ամբողջ էությամբ: Դրա լուծումը մենք տեսնում ենք ոչ թե պայքարի կամ շարժումների, այլ կրթվածության մակարդակի, լուսավորվածության և վերլուծական ունակությունների բարելավման մեջ: Այս և հետագա բոլոր դպրոցների նպատակը հենց երիտասարդների շրջանում քննադատորեն մտածելը սերմանելն ու վերլուծական ունակություներ փոխանցելն է ի նպաստ երիտասարդների և Հայաստանի, որպեսզի չվախենան մտածելուց, հասարակության առջև խոսելուց, սեփական գաղափարների համար պայքարելուց ու նոր հասարակություն կառուցելուց։

Վերլուծաբանների դպրոցի առաջին հոսք-ը,  տեղի է ունեցել 2016 թվականին։

*Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը՝ 2.4 միլիոն դրամ (5000 USD)

*Առկա գումարը՝ 0 դրամ (0 USD)

Վերլուծությունունների ժողովածուի հրատարակում

Ամենամյա վերլուծությունների ժողովածուն ներկայացնում է տարվա ընթացքում ամենատարբեր ոլորտներին առնչվող լավագույն վերլուծություների ընտրանի, որը  հրատարակվում է  հայերեն և  անգլերեն լեզուներով [read more=”more” less=”close”]

Լավագույն վերլուծությունները ընտրվում են համաձայն մեր վերլուծաբանների քվեարկության և մեր ընթերցողների նախընտրության։ Ժողովածուները անվճար բաժանվում են ԲՈՒՀ-երին,, գրադարաններին, գիտակրթական այլ կենտրոններին և հետաքրքրված անձանց։ Նպատակը երիտասարդ վերլուծաբանների ասելիքի հետագա տարածումն ու հրապարակայնացումն է, մեր տեսակետների ու գաղափարների հանրայնացումը:

*Ձեռնարկի ծախսերը կազմում են՝

*Առկա գումարը՝ 1.5 միլիոն դրամ (3200 USD)

Փոխանցում հնարավոր է իրականացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ  արտասահմանից՝ մեր հաշվեհամարին։ Ձեզ անհրաժեշտ կլինի միայն Ձեր բանկային կրեդիտ/դեպոզիտ քարտը։ Փոխանցման անվտանգությունն ու ապահովությունը երաշխավորված էԱմերիաբանկՓԲԸի կողմից։[i]

Փոխանցումները հնարավոր է անել 5000, 10000, 20000, 50000, 100000 և 500000 ՀՀ դրամի չափով կամ 10, 20, 50, 100, 1000 ԱՄՆ դոլարի կամ Եվրոյի չափով։

Նվիրատվության գումարի հետ վերադարձման տարբերակները

 

Նվիրատուն իրավունք ունի ետ պահանջելու իր նվիրաբերած գումարը հետևյալ դեպքերում.[ii]

  • Կազմակերպությունը ծրագրի համար նախատեսաված գումարը չի իրացրել ըստ անհրաժեշտության։
  • Կազմակերպությունը չի հրապարակել հաշվետվությունը կամ հասանելի չի դարձրել բարերարի համար նախատեսված մանրամասնված հաշվետվությունը։
  • Նվիրատուն թյուրիմացաբար է կատարել նվիրաբերության գործարքը

Այս ամենին զատ, մենք նաև պատաստ ենք հետ վերադարձնել Ձեր գումարը առանց դատական քաշքշուքների, եթե բանակցություններից հետո էլ Դուք դա պահանջեք:

Փոխանցման գործընթացը մեկնարկելու համար սեղմեք այստեղ։

Ցանկոության դեպքում բարերարը կարող է նաև կապվել մեզ հետ business@acoya.org էլեկտրոնային հասցեյով և ամբողջությամբ ֆինանսավորել մեր որևէ ծրագիր։

[i] Յուրաքանչյուր դրամական փոխանցման համար կա հստակ սահմանված բանկային պահում Arca Card-ի դեպքում -1.5 %-ի չափով Visa և Master Card-երի դեպքում – 2.7%-ի չափով։

[ii] Գումարի հետ վերադարձի պարագայում  բանկի կողմից Ձեզանից կպահվի փոխանցման գումարը։