Կուսակցությունը որպես քաղաքական սուբյեկտ

Նյութը հրապարակվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն  ՀԿ-ի և «:Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցության շրջանակում

Իտալացի տեսաբան Անտոնիո Գրամշին համարվում էր նեոմարքսիստական տեսության հիմնադիրը: Նրա կարծիքով առաջնայինը քաղաքացիկան հասարակությունն է, և այն համարժեք է հասարակական կոնսենսուսին:

Գրամշին բաժանում էր մտավորականներին դասական և օրգանական մտավորականների, և այս դասակարգումը վերաբերում էր նաև կուսակցություններին: Օրգանական էր համարվում այն կուսակցությունը, որը ներկայացնում էր ոչ միայն իր, այլ նաև այլ խավերի ու սոցիալական խմբերի շահերը: Իշխանության գալով՝ օրգանական կուսակցությունները երկու ձևով են իրացնում իրենց իշխանությունը՝ դեմոկրատական և ռեգրեսիվ ձևով:

Անտոնիո Գրամշին նշել էր, որ իշխանություններն ու քաղաքական կուսակցությունները երկու տեսակ են լինում՝ էլիտիստական, որտեղ գոյություն ունեն էլիտար խմբեր, ու մասսայական, որոնց դեպքում, Գրամշիի խոսքով, «նախախնամական առաջնորդի» կարիք կա, որն ուղիղ կապ է ստեղծում հասարակության ու քաղաքական օրակարգ թելադրող կուսակցության հետ:

Քաղաքական կուսակցությունների մասին խոսելիս Գրամշին ընդգծել էր, որ քաղաքական կուսակցությունը բաժանվում է երեք մասի՝ միջին խավ (կուսակցության հետևորդների հիմնական զանգվածը), գլխավոր շտաբ (որը կապ է հաստատում առաջնորդների և զինվորների հետ) և առաջնորդներ:

***

Գրամշին օգտագործում էր «մասնավոր բյուրոկրատիա» տերմինը: Մասնավոր բյուրոկրատները նախևառաջ կուսակցության բյուրոկրատներն են, որոնք պետք է հանրային գործունեություն վարեն և ներկայացնեն հասարակական խմբերի շահերը:

***

Կարելի է եզրակացնել, որ կուսակցությունը պետք է լինի հանրային, գործի թափանցիկ ձևով և հաշվետու լինի իր ընտրողներին:

Հեղինակ՝  ՀՀ ԳԱԱ  Հնագիտության ու Ազգագրության Ինստիտուտի Ասպիրանտ, «Ինլայթ» ՀԿ- ի  հետազոտող Գոռ Մադոյան