#LiveTalks5 1968թ. ֆրանսիական և 2018թ. հայկական թավշյա հեղափոխության պաստառների համեմատական վերլուծություն

YouTube Poster

Նոյեմբերի 22-ին, ‹‹Հոդված 3›› ակումբում տեղի ունեցավ ‹‹Ինլայթ›› հետա­զոտույթունների կենտրոնի կողմից կազմակերպված #LiveTalks5 նախագիծը ‹‹1968թ. Ֆրանսիական և 2018թ. Հայկական թավշյա հեղափոխության պաստառների հա­մեմատական վերլուծություն›› թեմայով: Հանդիպման բանախոսը կենտրոնի Արվեստ/Մշաակույթ ենթաբաժնի վերլուծաբան Մարինե Խա­չատրյանն էր:

Բանախոսն սկսեց իր ելույթը` ներկայացնելով պաստառը որպես հեղա­փոխությունների առանցքային մասը կազմող ատրիբուտն, ինչպես նաև անդրադարձավ  իր ելույթի թեման ընտրելու պատճառներին: Այնուհետև բանախոսը ներ­կա­յացրեց պաստառների ընտրության, բովանդակության, ինչպես նաև կիրառման ա­ռանձնահատկությունները` համեմատական զուգահեռներ անցկացնելով հայկական և ֆրանսիական հեղափոխությունների միջև` հաշվի առնելով այդ երկու հեղա­փոխությունների գաղափարաբանական և տրամաբանական կապերը, նմանություններն ու տարբերությունները: Առավել ուշագրավ են բանախոսի ներկայացրած հեղա­­փո­խությունների` ժողովրդին միասնականացնելու, ոստիկանների հանդեպ վերաբերմունքի, մեդիայի արձագանքների, մշակութային և քաղաքական փոփո­խությունների մասին պաստառների առանձնահատկությունները:

Հանդիպումը ավարտվեց հարցուպատասխանով, որի ժամանակ ունկնդիրները ներկայացրեցին իրենց մեկնաբանությունները, ինչպես նաև բանախոսին ուղղեցին իրենց հար­ցերը թեմայի շուրջ: