Գերմաներենի թարգմանիչ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը համալրում է իր թիմը գերմաներենի փայլուն իմացությամբ երիտասարդներով, ովքեր պատասխանատու կլինեն կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված վերլուծությունների, կազմակերպության ընթացիկ գործունեության հետ առնչվող այլ նյութերի, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ընտրված նյութերի` հայերենից գերմաներեն և գերմաներենից հայերեն թարգմանությունների համար։

Գործառույթները

  • Ամսական կտրվածքով առնվազն երկու նյութի/վերլուծության, տեսանյութի, քուիզի/ թարգմանության, կազմակերպության պաշտոնական կայքէջում ու այլ հարթակներում պարբերաբար թարմացվող տեղեկատվության թարգմանություն: 
  • Թարգմանիչների բաժնի աշխատանքների շրջանակում կազմակերպված միջոցառումներում և նախագծերում ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն:
  • Թարգմանիչների բաժնի աշխատակարգով սահմանված տեխնիկական աշխատամիջոցների կիրառում՝ անհատական և թիմային աշխատանքներում:
  • Առավել ակտիվ թարգմանիչները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության կանոնադրական մարմինների ընտրություններում ու ստանալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու հնարավորություն։

Պահանջվող որակավորումներն ու հատկանիշները՝

  • Գերմաներենի փայլուն իմացություն,
  • Մայրենի լեզվի փայլուն իմացություն,
  • Բարդ տեքստերի՝ հայերենից գերմաներեն և գերմաներենից հայերեն գրավոր թարգմանություններ իրականացնելու հմտություններ,
  • G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն,
  • WordPress-ի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր,
  • Ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր զգացում,
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողություն,
  • Նախանձախնդրություն և համարձակություն։

Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից

Հրապարակայնություն։  Կատարված թարգմանությունները հրապարակվում են կազմակերպության կայքէջում։ Թարգմանության մեջ նշվում է թարգմանչի անուն- ազգանունը: Բացի ընթացիկ նյութերից, որոնց հեղինակը «Ինլայթ»-ն է, թարգմանվում են նաև ոլորտային այլ նյութեր, որոնք կայքում տեղադրվում են թարգմանիչների անունից․ վերջիններս ունենում են իրենց անձնական էջերը (պորտֆոլիոն) կայքում: Բոլոր նյութերը տարածվում են կազմակերպության սոցիալական հարթակներում. դրանցում ևս նշվում է թարգմանչի անուն-ազգանունը։  «Ինլայթ»-ի թարգմանիչները կարող են նախաձեռնողական լինել թարգմանվող նյութերի թեմայի ընտրության հարցում: Ընտրված նյութերը /հոդվածները, գրքերը/ պետք է համապատասխանեն կազմակերպության բովանդակային ուղղություններին, ինչպես նաև լինեն գիտահանրամատչելի: Լավագույն թարգմանությունները զետեղվում են «Ինլայթ»-ի ամենամյա հանդեսում, ծավալուն նյութերը /հոդվածները, գրքերը/ կարող են պատրաստվել նաև առանձին հրատարակությամբ՝ թվանշային կամ տպագիր տեսքով:

Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով, աշխատանքի կազմակերպման անհատական և խմբային ձևաչափի, ինչպես նաև վերոնշյալ բազմատեսակ ձևաչափի նյութերի ընտրության հնարավորությամբ: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն թարգմանիչների բաժնի ղեկավարի, գլխավոր խմբագրի, մյուս թարգմանիչների և խմբագիրների, կազմակերպության մյուս անդամների կողմից:

Անհատական և մասնագիտական աճ։ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ և մասնագիտական աճ: Կունենաք հրապարակված թարգմանություններ, որոնք նախքան հրապարակումը անցնում են մասնագիտական խմբագրության և քննարկումների փուլերով: Կմասնակցեք նաև մասնագիտական բանախոսությունների, դասախոսությունների, պրակտիկաների, որոնք մեծապես կնպաստեն Ձեր մասնագիտական աճին: Ձեզ լավագույնս դրսևորելու դեպքում աշխատանքի հնարավորություն կստանանք նաև մեր գործընկեր կազմակերպություններից որևէ մեկում:

Կամավորության վկայական/ հավաստագիր։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը մեկ տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը երեք ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած թարգմանչի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Անդամագրության ընթացակարգը

Դիմորդների ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝ փորձնական թարգմանություն և հարցազրույց:

Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը ստանում է թարգմանության ենթակա նյութերը, որոնք պետք է հինգ օրվա ընթացքում գերմաներեն/հայերեն թարգմանված ներկայացնի: Փորձաշրջանի առաջին փուլը  հաղթահարած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի։

Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդներն անցնում են կամավորական աշխատանքի: Թարգմանիչները վճարում են Խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճարը։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Թարգմանիչների և խմբագիրների բաժնին անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։