Արխիվագետ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ է արխիվագետ, ով պատրաստ է աշխատել արխիվային փաստաթղթերի հետ՝ զարգացնելով իր հմտությունները և ձեռք բերելով պրակտիկ փորձ տվյալ ոլորտում։ Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով։ 

Ինչ ենք մենք ակնկալում Ձեզնից 

  • Կազմակերպել ազգային արխիվում և գրադարանային պահոցներում պահպանվող անհրաժեշտ նյութերի թվայնացումը 
  • Ապահովել դրանց առցանց մատչելիությունը կազմակերպության կայքէջում 
  • Նվիրվածություն, պատասխանատվություն, թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն  

Պահանջվող որակավորումները 

  • Համակարգչային գրագիտություն 
  • Թվային տեխնոլոգիաներ օգտագործելու հմտություններ 
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն 
  • Արագ կողմնորոշվելու և մանրուքներին ուշադիր լինելու կարողություն

Ինչ կտա Ձեզ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը 

Անհատական և մասնագիտական աճ: Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք Ինլայթի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ, կամավորական փորձ արխիվային փաստաթղթերի հետ աշխատելու բնագավառում:  

Կամավորության վկայական։ Դառնալով մեր կամավոր՝ Դուք կարող եք կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո  կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։  

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի աշխատակազմին որպես արխիվագետ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: 

 

Facebook Comments

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here