Կոնտենտ մենեջեր

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը փնտրում է ստեղծարար մտքով մասնագետի, ով կստանձնի կոնտենտ մենեջերի թափուր հաստիքը: Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով։

Ինչ ենք մենք ակնկալում Ձեզնից

  • Ապահովել և պարբերաբար թարմացնել ընկերության կայքէջի բովանդակային մասը (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն)
  • Ուսումնասիրել տեղական և միջազգային նմանատիպ կայքեր, առաջարկել կայքի բովանդակային զարգացման նոր գործիքներ
  • Նվիրվածություն, պատասխանատվություն, թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն

Պահանջվող որակավորումները

  • Համակարգչային գրագիտություն
  • Վեբ կայքերի հետ աշխատելու փորձառություն
  • WordPress համակարգով աշխատելու փորձառություն
  • Թիմում աշխատելու և այլ բաժինների հետ համագործակցելու ունակություն
  • Արագ կողմնորոշվելու և մանրուքներին ուշադիր լինելու կարողություն

Ինչ կտա Ձեզ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը

Անհատական և մասնագիտական աճ: Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ, ինչպես նաև կխորացնեք Ձեր գիտելիքները կոնտենտ մենեջմենթի բնագավառում։

Կամավորության վկայական։ Դառնալով մեր կամավորը՝ Դուք կարող եք կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո  կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Մեդիա բաժնին որպես կոնտենտ մենեջեր անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:

Facebook Comments

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here