«Ինլայթ» և «Օպտիմ». Համատեղ ծրագիր մարզերում #1

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն  ՀԿ-ի և «Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ի համագործակցության շրջանակում 2019թ. մարտի 21-ին մեկնարկեց «Մասնագիտական կողմնորոշման բանախոսությունների շարք մարզային դպրոցներում» ծրագիրը:

Համագործակցությունը միտված է հանրապետության մարզերի ավագ դպրոցներում մասնագիտական կողմնորշման դասընթացների կազմակերպմանն ու իրականացմանը:

Մեկնարկը տրվեց Արտաշատի ավագ դպրոցից: Առաջին այցի բանախոսության թեմաներն էին ՝

⧪ «Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթներն ու անհրաժեշտ որակները»

Բանախոս՝ Սոնա Գրիգորյան, «Օպտիմ Արմենիա» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

⧪ «21-րդ դարի կրթական մարտահրավերներն ու անհրաժեշտ հմտությունները»

Բանախոս՝  Աննա Խաչյան, «Ինլայթ» ՀԿ նախագահ, «Այբ» կրթական հանգույց հիմնադրամ / «Այբ» դպրոցի ուսուցիչ

⧪ «ՏՏ նախագծերի կառավարում» 

Բանախոս՝ Արտյոմ Բաղդասարյան, «Օպտիմ Արմենիա» ընկերության գործառնությունների մենեջեր

Բանախոսություններն ուղեկցվում էին աշակերտների հարցադրումներով և հետաքրքրական քննարկումներով: