Հարթակ#3 Արմեն Գրիգորյանի հետ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը «ՀԱՐԹԱԿ» նախագծի շրջանակներում հունիսի 15-ին՝ ժամը 17։00-ին, Status-Quo Club-ում (Մարշալ Բաղրամյան 30) իրականացնում է հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

«ՀԱՐԹԱԿ»-ը հանդիպում է մի կողմից պետական պաշտոնյայի, հասարակական, քաղաքական, մշակութային գործչի և մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, երիտասարդների, հասարակության այլ շահառուների միջև՝ իբրև կարծիքների փոխանակման հարթակ՝ հարց-պատասխան ձևաչափով:

Հանդիպմանը կզրուցենք ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի գործունեության, Անվտանգության խորհրդում տեղի ունեցող գործընթացների,  անվտանգության ոլորտի ընթացիկ և առաջիկա բարեփոխումների մասին:

Հանդիպման մասնակիցների թիվը սահմանափակ է. անհրաժեշտ է գրանցվել նշյալ հղմամբ:

Facebook Comments

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here