1990 թ. հունվարի 18-20-ին Պրագայում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավորությամբ տեղի ունեցած Արեւելյան Եվրոպայի երկրների մարդու իրավուքների լիգաների համաժողովը նկատի ունենալով, որ՝

ա․ Բաքվի հայերի ջարդերն ու հալածանքները մարտահրավեր են մարդկային խղճին, 

բ․ ԼՂԻՄ-ին կից հայկական գյուղերի վրա շարունակական հարձակումները հղի են բնակչության ֆիզիկական բնաջնջման վտանգով, 

գ․ խորհրդային իշխանությունը անջրպետող ուժեր է ուղարկել այդ շրջան, 

դ․ Ադրբեջանի կազմակերպած Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի լիակատար շրջափակումը այդ տարածքների բնակչության համար անտանելի կենսապայմաններ է ստեղծել՝

  1. խստորեն դատապարտում է Բաքվի հակահայկական ջարդերը,
  2. հաստատակամորեն պահանջում է, որ խորհրդային իշխանությունը անհապաղ ապահովի Ադրբեջանի եւ ԼՂԻՄ-ի հայերի անվտանգությունը,
  3. պահանջում է վերջ դնել Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի շրջափակմանը,
  4. առաջարկում է խորհրդային իշխանությանը ԼՂԻՄ-ի հարցի քաղաքական-դեմոկրատական լուծում գտնել՝ տեղի բնակչության կամքին համապատասխան,
  5. հուսով է, որ մարդու իրավունքների հայկական լիգայի անդամները ամեն ինչ կանեն ադրբեջանցիների ներկայացուցիչների հետ կոնստրուկտիվ երկխոսություն սկսելու համար,
  6. որոշում է դիտորդների պատվիրակություն ուղարկել Հայաստանի, Ադրբեջանի հանրապետություններ եւ ԼՂԻՄ։

ՀԱՅՔ Հայոց Համազգային Շարժման պաշտոնաթերթ. 

Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ