Հեղափոխության ուսմունքները. Ինչպե՞ս կավարտվեն մոսկովյան ցույցերը

Михаил Зичи. «Этюд с пленением критского быка и похищением Европы». XIX в. Источник: christies.com

Ռուսական ռեժիմը չի հանդիսանում մինչ այդ մտածված գաղափարական կառուցվածքի հերթական արտահայտումը, այն չի զարգանում ըստ պլանի: Ինչպես Դորիան Գրեյի դիմանկարում դրա դիմագծերը ձևավորվում եմ իր վրա կատարված փորձերից: Ներկայիս ուսմունքները ապագա հեղափոխության դեպքում, անկասկած, կպահպանվեն վերջինիս մտքում և կթողնեն խորը հետք:

Մոսկվայի քաղաքային դումայի նախորդ ընտրություններից առաջ Սերգեյ Սոբյանինը հասավ նրան, որ իր բոլոր պատգամավորները ընտրվեն միամանդատ օկրուգներով, առանց կուսակցական ցուցակների: Այս կանոնը, իհարկե, բացառություն էր, նման արտոնության, որը հին ժամանակներում թագավորները տալիս էին կարևոր քաղաքներին:

Մոսկովյան պատգամավորների կուսակցություններից էմանսիպացիան ազատում էր քաղաքապետարանին լոյալության կոնֆլիկտներից և Մոսկվային է՛լ ավելի անկախ էր դարձնում Դմիտրի Մեդվեդևի գլխավորած «Միասնական Ռուսաստան»-ից («Единой России»), իր ֆրակցիայից Պետդումայում, Նախագահի կառավարչությունից և ներքին քաղաքականության տեղական համակարգողներից:

Ներկայումս, բոլոր վերը թվարկվածները ոչ լիակատար բավարարվածությամբ հետևում են, թե ինչպես Մոսկվայի լայնացված անկախությունը հակառակ արդյունք է տալիս, իսկ ճգնաժամից հեռացված Սոբյանինը արտասանում է ծիսական բանաձևեր, որոնք նրան դարձնում են ուժային լուծումների հանցակից: Ցանկանալով ազատվել նրանց խնամակալությունից, ում համարում էր խնամակալ՝ հիմա նա հետևում է, թե ինչպես է քաղաքում իշխանությունը անցել դաշնային ուժային գերատեսչություններին, իսկ տեղական քաղաքականությունը հայտնվել Կրեմլի ուղղակի ղեկավարման տակ:

Թագավորը ծուղակում

Մի քանի տարի առաջ, քաղաքապետարանի նկատմամբ ստացված արտոնությունը միանգամից չէ, որ վերածվեց ծուղակի: Մոսկվայի քաղաքային դումայի նախորդ ընտրություններում, որոնք (ինչպես նաև քաղաքապետի հանգիստ վերընտրումը) ղեկավարում էր փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան, բոլոր պատգամավորներն արդեն իսկ ընտրվում էին որպես միամանդատներ, բայց շատերը հայտարարում էին, որ իրենք առաջադրված են «Միասնական Ռուսաստան» և այլ  կուսակցությունների կողմից, ստորագրություններ չէին հավաքում, հետևաբար, օգտվում էին համակարգի թեկնածուներին բնորոշ ֆորայից:

Քաղաքապետարանում քաղաքականության ներկայիս համակարգող Նատալյա Սերգունինան՝ հավանաբար որպեսզի ուրախացնի քաղաքապետին վարկանիշը կորցնող «Միասնական Ռուսաստան»-ից է՛լ առավել անկախությամբ, (ինքը Սոբյանինը նույնպես երկու անգամ վերընտրվել է անկախ պատգամավորի կարգավիճակով, և դա նույնպես բացառություն էր, որը մինչ այդ հասանելի էր միայն Պուտինին), որոշեց իրականացնել թագավորական արտոնությունը առավելագույն ծավալով. բոլոր թեկնածուները կլինեն ոչ թե կուսակցական, այլ անկախ միամանդատներ. պատգամավորների երկակի լոյալությունը Մոսկվային և դաշնային ինստիտուտներին ի սպառ կվերանա, մոսկովյան և դաշնային իշխանության միջև միակ կապող օղակը կլինի հենց ինքը՝ քաղաքապետը:

Նրա ձեռքերում մեռած նորածին էր: Պարզ դարձավ, որ այս վերջնական որոշումը չի կարող ի կատար ածվել և գործընթացը հայտնվեց փակուղում: Ստորագրային զտումը մտածված էր ներկայիս կուսակցական համակարգը ամրապնդելու համար, այլ ոչ թե այն շրջանցելու միջոց էր: Զտման խնդիրն էր թույլ չտալ անկուսակցական թեկնածուներին կամ չգրանցված կուսակցությունների թեկնածուներին առաջադրվել. հազվադեպ բացառությամբ հասարակական կարծիքի անկասկած առաջնորդների, որոնց քաղաքացիներն ինքներն էին պատրաստ գրանցել ընտրական մարմնում: Այսպիսով ոչ թե թեկնածուներն էին փնտրելու ստորագրություններ, այլ ստորագրությունները՝ նրանց: Իսկ նման մարդիկ մի քանիսն էին Մոսկվայում:

Եվ հանկարծ այս գործիքով ուղարկեցին հարյուրների: Զտումը, որը նախատեսված էր ոչ-ոքի չթողնելու համար, դարձավ գործիք, որի միջոցով ստիպված անցան բոլորը, ներառյալ անհատական արշավների վարելու փորձ և ցանկություն չունեցող լոյալիստները: Միայն համակարգի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները մնացին կուսակցական հին առաջադրման հույսին:

Արդյունքում, զարմացած քաղաքացիների աչքի առջև գրանցում էին թեկնածուների, որոնք համայնքներում ստորագրությունների հավաքագրման գործում ակնհայտ ավելի քիչ ակտիվություն էին ցուցաբերում այն թեկնածուներից, որոնց չէին գրանցում: Սա շատերին զայրացրեց, իսկ գործընթացներում ընդդիմադիր թեկնածուների անսովոր հավասարությունը և արդեն ռեժիմի համար սովորական դարձած առավելությունների բացակայությունը ստեղծեցին համապատասխան միջավայրը, որպեսզի բողոքարկվի գրանցման արդյունքները:

Սկսվեց քաղաքական ճգնաժամը, սակայն հետ գնալու և գրանցման արդյունքները վերանայելու միտքը խափանվեց քաղաքապետարանից բարձր մակարդակում: Գրանցման վերանայումը կդիտվեր որպես հրապարակում հավաքված ցուցարարներին արված անթույլատրելի զիջում, վատ օրինակ շրջանների համար և դումայի 2021 թ. ընտրությունների նախօրեին կուսակցական համակարգի փլուզում:

Համակարգի կուսակցություններն առանց այդ էլ ճգնաժամի մեջ էին, իսկ հիմա ամբողջ երկրի աչքի առջև ստեղծվում է փողոցի մյուս մայթով իրենց շրջանցելու նախատիպը: Այն հղի կլիներ համակարգի կուսակցությունների հետ կոնֆլիկտներով և նրանց նկատմամբ հսկողության կորստով, ավելին՝ կարող էր հանգեցնել «Միասնական Ռուսաստանի» և Կրեմլի միջև հարաբերությունների է՛լ ավելի սառեցմանը: Այսպիսով, իշխանության դաշնային մակարդակը վերածվեց քաղաքական փուչիկի, որից դուրս գալու համար ուժայինից բացի այլ ելք չգտվեց:

Շրջապատը որսորդության է

Ոչ իրենց թեկնածուներին գրանցել հրաժարվելուց հետո, Սախարովում նրանց աջակիցների արտոնագրված հավաքը դարձավ, ամենայն հավանականությամբ, ամենամեծը մասնակիցների թվով՝ 2011-2012 թթ. Բոլոտնայի և նույն Սախարովում եղած ցույցերից հետո, իսկ կարգախոսները արդեն այդ ժամանակ ուղղված էին ոչ միայն քաղաքապետարանին, այլ նաև Կրեմլին: Հույս ստացած ընդդիմությունը մարդկանց կանչում էր քաղաքապետարանի մոտ, և այս չարտոնագրված հավաքը դարձավ ամենամեծը ձեռբակալվածների թվով՝ ավելի քան հազար հոգի: Հազարից ավել մարդկանց ձեռբակալությունը կրկնվեց օգոստոսի 3-ին:

Դրանց միջակայքում, մի քանի օրից մինչև մեկ ամիս ժամկետով, ձերբակալեցին երկու չարտոնագրված հավաքների բոլոր ղեկավարներին և բազմաթիվ չգրանցված ընդդիմադիր թեկնածուներին, հարուցեցին մի քանի քրեական գործեր: Նմանատիպ ծանր հանդերձանքով այդ քանակի ոստիկաններ Մոսկվայի կենտրոնում չէին տեսել ուշ Բոլոտնայի ժամանակներից. այդ ժամանակ գործողություններն ընթանում էին Մոսկվա գետի մյուս ափին:

Երբ օգոստոսի 3-ի հավաքի կազմակերպիչներին հրավիրեցին քաղաքապետարան, թվում էր, թե հուլիսի 27-ի հավաքի ցրումից հետո գերակշռությունը անցել է իշխանության ներկայացուցիչների այն մասին, որոնք հանդես են գալիս ավելի ճկուն գործելու օգտին: Չէ՞ որ հուլիսի 27-ի հավաքը ցրելը չի կարելի հաջողություն համարել. մեկ վայրում իրականացվող խաղաղ ցույցը վերածվեց կենտրոնում մի քանի տասնյակների, ներառյալ Լուբյանկայի պատուհանների տակ իրականացվող քայլերթերի, որոնք ձգվեցին մինչև ուշ գիշեր:

Սակայն քաղաքական ակտիվ փոքրամասնությունն արմատականացվել է, Սախարովի պողոտան արդեն չի բավականացնում նրանց, ղեկավարության առջև պայմաններ են դնում. միայն Լյուբյանկա կամ որտեղ կասենք:

Հուլիսի 31-ին քաղաքապետարանից դուրս գալու պահին ձեռբակալվեց բանակցողներից մեկը՝ Միխայիլ Սվետովը: Պարզ դարձավ, որ ոչ մի ճկուն քաղաքացիականներ էլ չեն հաղթել, այդ ճկունությունը ուզում են ճնշել իշխանության քաղաքացիականների ավագ գործընկերները՝ ռուս ուժայինները:

Այն բանից հետո, երբ Սերգեյ Սոբյանինը մոսկովյան հեռուստատեսությամբ հանդես եկավ ոստիկանների և Ռուսգվարդիայի գործողությունների աջակցությամբ, ստիպված ենք ընդունել, որ քաղաքական անսպասելի ակտիվության ճնշման գիծը հանդիսանում է կոնսենսուս, որին կողմերից մեկը միացել է ուրախությամբ, մյուսը՝ դժկամորեն: Չէ՞ որ, եթե դու հիմա չաջակցես ուժին դու թույլ և միամիտ ես: Իսկ թույլերին և միամիտներին թույլ չեն տալիս բարձրանալ որոշումների ընդունման հաջորդ մակարդակներ, նրանց երբեմն չեն էլ պահում ներկայիս աստիճանին:

Ցուցարարների նկատմամբ հաղթանակի դեպքում (այս ցույցը տարբերվում է անցյալում պարտվածներից միայն ավելի մռայլ տրամադրություններով, և ոչ մասնակիցների քանակով) նրանք, ովքեր չեն միավորվի վճռական գործողությունների շուրջ, հնարավոր է կասկածվեն խմբակային պատասխանատվության տիրույթը լքելու փորձի մեջ: Չէ՞ որ ոչինչ այնքան չի միավորում ավտորիտար ռեժիմների գլխում կանգնած կոլեկտիվներին, որքան ռեպրեսիաներում համատեղ մասնակցությունը: 

Այն, ինչ մենք տեսնում ենք Ռուսաստանում, կարելի է անվանել պատասխանատվության բուրգ: Բարձր մակարդակները չեն ցանկանում իրենց վրա վերցնել ռեպրեսիվ գործողությունների համար պատասխանատվություն, որոնք ինքնակամ ընդունվել են ցածր մակարդակներում (օրինակ՝ Իվան Գոլունովի գործում), սակայն թույլ չեն տալիս բարձր մակարդակներում ընդունված որոշումներին համատեղ մասնակցությունից խուսափել: Քաղաքական բյուրոկրատիայի խաղաղասեր մասի համար հեշտ չէ հրաժարվել վճռական միջոցառումներին համաձայնելուց, չէ՞ որ նրանք չեն կարողացել գլուխ հանել մինչճգնաժամային կառավարումից:

Դրա հետ մեկտեղ պարզ չէ, ինչ կստանան Կիրիենկոյի կամ Սոբյանինի պես մարդիկ ցուցարարների հիպոթետիկ հաղթանակի դեպքում, բացի նրանց նախօրոք խոստացված լիակատար քաղաքական ոչնչացումից: Սա նույնպես առանձնացնում է իրենց դժգոհներից և մոտեցնում ղեկավար խմբին:

Հաղթանակի և պարտության ծրագրերը

«Պուտինի հայտնի քննադատը ձեռբակալված է», – գրում է Die Zeit-ը Լյուբով Սոբոլի մասին: Ո՛չ ներկայիս Մոսկովյան դումայի կազմը, ո՛չ, նույնիսկ, Սոբյանինը:

Քանի որ պատմությունը դադարեց լինել զուտ մոսկովյան, Մոսկվայի մակարդակով զիջումներն էլ համարվեցին անիմաստ: Չէ՞ որ, պարզ չէր որքան են լինելու այդ զիջումները: Ավելի ճիշտ, պարզ էր՝ իշխանության լիակատար հեռացում: Ընդդիմության կողմից ներկայացվող համեստ խնդրանքը՝ թույլ տալ մասնակցել ոչ այդքան կարևոր ընտրություններին, հակամարտության երկու կողմերի համար էլ ընկալում է որպես առաջին դրվագ՝ Կրեմլը գրավելու ճանապարհին: Իսկ Կրեմլը լքել ոչ-ոք հիմա չի ուզում, ինչպես և քննարկել այդ հնարավորությունը:

Միգուցե, եթե այս ընտրություններին անկախ, քննադատորեն տրամադրված թեկնածուների առաջամարտիկները լինեին ուրիշ մարդիկ (կարելի է լինել անկախ և ամեն ինչ հերքելու փոխարեն պահանջել զարգացում), ոչ այդքան հայտնի Կրեմլին և ԱԴԾ-ին (ФСБ) (գրանցված թեկնածուների մեջ կային նման մարդիկ), արձագանքն ավելի հանգիստ կլիներ: Սակայն գրանցվածների մեջ կային մի քանի ծանոթ դեմքեր, որոնց ուղղվածությանը դեպի մոսկովյան հորիզոն ոչ-ոք չէր հավատում, և դա նկատեց Կրեմլը՝ նրանց զիջել պետք չէ:

Մեկի վախերը և մյուսի գաղտնի ցանկությունները համընկան շատ բարձր կետում, ավելի բարձր ոչ միայն ռեգիոնալ պառլամենտի պատգամավորների համեստ մակարդակից, այլ դրա թեկնածուների: Երկու կողմերը, մեկը՝ ցանկանալով ավելին, մյուսը՝ վախենալով դրանից, գործում են, մաքսիմալիզացնելով իրավիճակը այնպես, կարծես թե խոսքը գնում է արդեն Կրեմլի մասին: Այսպիսով, խփում են, իհարկե, ոչ թե նրանց, ովքեր ուզում են փորձել ընտրվել քաղաքային դումա, այլ նրանց, ովքեր ցանկանում եմ գահընկեց անել ցարին և տապալել Ռուսաստանը:

Կոպիտ գործողություններով իշխանությունը Կրեմլի հետ առճակատումն այնքան մեծացրեց, որքան կարող էին անել նոր և մի քանի հին ընդդիմադիրներ մեկ ամսվա ընթացքում տասնյակ հազարավոր մոսկվացիներին իրենց կողմը տրամադրելու միջոցով: Սակայն պահն արդեն կորցված է: Այդպես լինում է հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջազգային բանակցությունների ընթացքում. այն ինչ երեկ թվում էր անթույլատրելի զիջում, այսօր թվում է ցանկալի փոխզիջում, հնարավորություն, որը բաց է թողնվել: 

Երեք շաբաթ առաջ խոսքը գնում էր միայն ուժերի համեստ փորձի մասին ռեգիոնալ մակարդակում: Ներկայումս ընդդիմության նպատակն է բարձրացնել քաղաքացիական դիմադրության ալիք, որը ավելի բարձր կլինի ուժային ալիքներ ճեղքողից: Հաղթանակի ծրագիր չկա, սակայն կա հույս. հնարավոր է քաղաքական ռեզոնանսի առեղծվածային օրենքների համաձայն նույն պահին կհամընկնեն մտավորականության քաղաքացիական դժգոհությունը, սովորական մարդկանց տնտեսական հոգնածությունը, գավառական վրդովմունքը և էլիտայի անվստահությունը, որոնք ապակողմնորոշված են իշխանության գալիք  անցումով:

Եթե հույսը չարդարանա, միշտ էլ կա պահեստային տարբերակ. ապալեգիտիմացնել ներկայիս իշխանությանը բռնության պատկերներով: Սա պարտության ծրագրի տեսք ունի և կարող է չաշխատել: Ապալեգիտիմացնել ու՞մ առջև: Արևմուտքը ռուսական իշխանությանը վաղուց համարում է ունակ ներքին բռնությանը և պատրաստ է հանդուրժել դրա մակարդակները, միայն թե այն դուրս չգա Ռուսաստանի սահմաններից: Մի քանի հարյուր ձեռբակալված ոչինչ է Դոնբասի, Սիրիայի ինտերվենցիայի կամ ամերիկական և եվրոպական քաղաքական դաշտում հակահարվածի հետ  համեմատած:

Իշխանությունը առաջնորդվում է արտաքին քաղաքականության նույն սկզբունքով. պետք է պատասխան տալ հարվածին և սպասել մինչև դրա արդյունքում ստեղծված դժգոհությունները կանցնեն: Ցույցերը կտևեն շաբաթներ, իսկ թշնամաբար տրամադրված պատգամավորներ պառլամենտում կստանաս տարիների համար:

Նման ապալեգիտիմացման միակ իրական զոհ է դառնում Սերգեյ Սոբյանինը, որին էլ ուղղված են միջին խավի առավել խորը քննադատությունները, որոնք նյարդայնացած են եվրոպական ուրբանիստական օրակարգի խափանմամբ: Արևմուտքի լրագրողական և դիվանագիտական կորպուսը, որը փորձում էր Սոբյանինին չդիտարկել Կրեմլի հետ, ոգևորված էր նրա մոսկովյան բարեփոխումներով, ներկայումս սառել է նրա նկատմամբ: 

Քանի որ նվազագույնով ցանկալիին հասնելու պահը արդեն բաց էր թողնվել, իսկ առավելագույնն արդեն արվել էր, իշխանությունը՝ ի տարբերություն 2011-2012 թթ., չի ձգտում երևալ փափուկ և զուսպ: Նա հանդիսանում է էսկալացիայի աղբյուրը, այլ ոչ թե զոհը: Ընդդիմությունը անսպասելի վայրում պարտադրել է բողոքի օրակարգը, իշխանությունը ուժով վերցրել է այն և պարտադրում է սեփականը՝ հեղափոխականը: Այն, կարծես թե, հրավիրում է հակամարտության առավել բարձր մակարդակի, որին ցուցարարները պատրաստ չեն լինի. փաստորեն դուք իրականում հեղափոխություն եք ուզում՝  եկեք, ուզում եք կռվել՝ ուրեմն կռվեք:

Այստեղից էլ այս բոլոր ձեռբակալություններն ու կալանավորումները՝ կարծես թե հեղափոխությունն արդեն ընթանում է: Սա ինտուիտիվ կամ բանական միջոց է ապագայում նրանցից պաշտպանվելու համար. վտանգավոր հիվանդության պրեվենտիվ պատվաստման նման: 

Կրեմլի կողմից կանխարգելիչ էսկալացիա սկսելու պատճառը պարզ է: Ընտրությունները Վլադիմիր Պուտինի համար ազգային անվտանգության հարց են: Ընտրություններն այն տեղը չեն, որտեղ խաղաղ կարող են կարգավորվել ներքին հակասությունները: Ընտրություններն այն տեղն են, որտեղ Ռուսաստանը դիմադրում է արտաքին վտանգին: Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել պատերազմում, նրան կարելի է հաղթել ընտրություններում:

Այսպիսով, ստեղծվում է համակարգ, որտեղ ընտրություններում չպետք է պարտվել: Այս տրամադրությունները, որոնց ծանոթացան ամերիկացիները Թրամփի իշխանության գալուց հետո, Ռուսաստանում ընտրական արշավների վաղեմի ընկերներն են: Նորույթն այն է, որ հայեցակարգը վերին հարկերից իջել է ներքև, նաև այն պատճառով, որ Կրեմլի հետ առճակատումը վերին մակարդակներում անհնարինության պատճառով իջել է ներքև: Պատճառը նաև այն է, որ Կրեմլը ցանկանում է դիմագրավել հեղափոխությանը և հնարավոր ինտերվենցիային որքան հնարավոր է ցածր մակարդակներում: 

Վարչակարգի նոր շերտը

2011-2012 թթ. ձմռանը իշխանությունը մերժեց ցուցարարների քաղաքական վանկարկումները, բայց աշխատանքներում ներառեց պահանջների ոչ քաղաքական  մասը: Այստեղից էլ էլեկտրոնային ծառայությունները, նոր տրանսպորտը և քաղաքային միջավայրը: Սա վերացրեց դժգոհությունների ավելցուկը, սակայն նորերի պատճառ դարձավ: Ցուցարարները ցանկանում էին վերցնել իշխանությունը և այսպիսով Եվրոպա դառնալ: Նրանց չեն տալիս իշխանություն, նույնիսկ թույլ օրենսդրական, և Եվրոպա են սարքում առանց իրենց: Եվրոպայի գողացմանը ավելացան քաղաքական մանիպուլյացիաները և բռնությունը:

Իշխանությունը հույս ունի, որ վիրավորված խումբը, ինչպես նախկինում, շուտով կվերադառնա իր բնական սահմաններին: Սոցիոլոգիական փաստն այն է, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին ցույցի դուրս եկածներից շատերը եկել էին ոչ թե ցույցին մասնակցելու, այլ Մոսկվայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելու կամ այլ գործերով: Քանի դեռ ցուցարարները ծանոթ են միմյանց անձնապես կամ ինչ-որ մեկի միջոցով, էմպաթիան բարձր է, բայց իրենից բխող վտանգը՝ չափավոր: Չկա ընդհանուր կետ, ընդհանուր կարգախոս, որը կարող է միավորել ցուցարարներին դժգոհների մյուս խմբերի հետ: Ավելին, այն կարող է դուր չգալ հենց իրենց՝ ցուցարարներին:  

2012թ. հենց ապերախտությունը, տասնամյակի տնտեսական աճի հիմնական բենեֆիցիարների կողմից դավաճանության զգացումը հանգեցրեցին «ճահճային գործին» («болотному делу») և ռեժիմի պահպանողական գաղափարական շրջադարձին: Ներկայումս անշնորհակալներին (մենք նրանց համար սարքել ենք եվրոպական քաղաք և թվային երկիր, իսկ նրանք նորից դժգոհ են) պատժելու նույն տրամաբանությունը կարող է հանգեցնել քրեական գործի, «ճահճայինի» նման, և, 2024թ. նախօրեին, ռեժիմի մոտ քաղաքական դիմագծերի ավելի հստակ ի հայտ գալուն: Իշխանության կողմից ուժի կիրառումը արդեն ստեղծել է ներկայիս հակամարտության նոր դիմագիծը. ցուցարարների աչքի առջև հակամարտությունը քաղաքային իշխանությունների կամ նույնիսկ Պուտինի դեմ ուղղվածությունից վերածվում է համայնքների և ուժայինների միջև թշնամանքի: 

Ռուսական ռեժիմը չի հանդիսանում մինչ այդ մտածված գաղափարական կառուցվածքի հերթական արտահայտումը, այն չի զարգանում ըստ պլանի: Ինչպես Դորիան Գրեյի դիմանկարում, դրա դիմագծերը ձևավորվում են իր վրա կատարված փորձերից՝ ճգնաժամերի ժամանակ ցուցաբերած արձագանքից, չնախատեսված հանգամանքներից, արգելված և էքստրեմալ շրջաններ կատարած էքսկուրսներից, լարվածության և հանգստի ժամանակահատվածներից: Վերապրած փորձը պահպանվում է շերտերով, նման գեոլոգիական շերտերի, և պահպանվում է գործիքների հավաքածուում, որոնք օգտակար կլինեն անկայունության և տրանզիտի ժամանակահատվածում. որքան դրանք շատ լինեն, այնքան լավ: Ամեն անգամ վերականգնված հավասարակշռությունը նման է նախկինին, բայց չի հանդիսանում ամբողջապես նրա կրկնօրինակը. թույլատրվածի սահմանները լայնացել են, անթույլատրելիինը՝ նեղացել, եթե նույնիսկ նորմայից շեղվելը համարվում էր ժամանակավոր: Ներկայիս ուսմունքները ապագա հեղափոխության դեպքում, անկասկած, կպահպանվեն վերջինիս մտքում և կթողնեն խորը հետք:

Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: