Ոսկեղենիկ նախաձեռնության երկրորդ հրապարակումները
Նախաձեռնության գաղափարը հղացվել և իրագործվում է կազմակերպության Խմբագիրների բաժնի անդամների կողմից: Նախաձեռնության նպատակն է վեր հանել հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալները, բացատրել և ցույց տալ վերջիններիս ճիշտ տարբերակները՝ նպաստելով մայրենի լեզվում գրագետ խոսքի ձևավորմանը։
⚠️ Հայերենում սոսկածանցները մեծ մասամբ որևէ իմաստ չեն արտահայտում, այլ ունեն սոսկ բառակազմական նշանակություն: Դրանցից են՝ -ն, -չ սոսկածանցները, որոնցով կազմված բայերը շատ քիչ են, անկայուն գործածական, ինչպես «փախչեցի», «թռչեցի» ձևերում:
Միշտ պետք է հիշել, որ անցյալ կատարյալի հիմքում -ն , -չ սոսկածանցները չպետք է գործածել, դրանք հանձնարարելի ձևեր չեն, ավելին` կարելի է ասել, որ կեղծ գրական ձևեր են, ուստի ոչ թե «փախչեցի», «թռչեցի», այլ «փախա», «թռա»:
? Յու. Ավետիսյան, «Ձևաբանություն», Զանգակ-97, էջ 71:
? Յու. Ավետիսյան, «Ձևաբանություն», Զանգակ-97, էջ 19:
Բայի խնդրառությունը լինում է տվյալ բայի սեռի կամ արտահայտած իմաստի պահանջով։ Ներգործական սեռի բայերը պահանջում են ուղիղ խնդիր՝ ուղղականաձև կամ տրականաձև՝ սիրում է մայրիկին և սիրում է քաղաքը։
?Լ. Եզեկյան, «Հայոց լեզու», ԵՊՀ հրատ., Երևան, 2007:
⚠️«Ես» անձնական դերանունը կապի հետ գործածելիս դրվում է ոչ թե տրական հոլովով, ինչպես սովորաբար մեծ մասամբ լինում է կապերի հոլովառության դեպքում, այլ ընդունում է քարացած «իս» ձևը:
?Լ. Եզեկյան, «Հայոց լեզու, ոճաբանություն», 2000թ., ԵՊՀ հրատ.:
«Ակնոցներ» հոգնակի ձեւը կարող ենք գործածել միայն այն դեպքում, երբ խոսում ենք երկու եւ ավելի ակնոցի մասին, օրինակ՝ «Նա ակնոցների հավաքածու ունի»:
?ՀՀ Լեզվի կոմիտե
Ավանդույթներից մեկի համաձայն՝ Աստղիկ աստվածուհուն անվանել են նաև «Վարդավառ», «Վարդամատն»։ Նա, վարդեր ու վարդաջուր ցողելով, սեր էր սփռում Հայոց երկրում, իսկ Վահագնը, պայքարելով չարի դեմ, պահում ու պաշտպանում էր այդ սերը, քանզի առանց այդ սիրո բնությունը փշով ու տատասկով կլցվեր։