Չինաստանի դիրքորոշումը Պակիստանի և Հնդկաստանի նկատմամբ Քաշմիրի հարցում

Photo © Nikkei Asian Review

Բնօրինակի հեղինակ՝ Kunal Purohit, DW

Ինչպիսի դիրքորոշում կընդունի Չինաստանը Քաշմիրի հարցում Պակիստանի և Հնդկաստանի նկատմամբ 

Ինչպես Հնդկաստանը, այնպես էլ Պակիստանը պայքարում են Չինաստանի աջակցության համար Քաշմիրի հակամարտության հարցում։ Մասնագետները կարծում են, որ թեև Չինաստանը քննադատում է Հնդկաստանի՝ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու քայլը, հավանական չէ, որ դա կներազդի Հնդկաստանի հետ տնտեսական հարաբերությունների վրա։ 

Ուրբաթ օրը Պակիստանի Արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Քուրեշին Պեկին այց կատարեց, որն Իսլամաբադի՝ Քաշմիրի հատուկ կարգավիճակը վերացնելու մասին Հնդկաստանի կառավարության որոշման դեմ համաշխարհային աջակցությունը ստանալու ջանքերից մեկն էր: 

Պեկինը դեմ է Նյու Դելիի՝ Քաշմիրի վերաբերյալ որոշմանը, հատկապես այն հարցում, որ Լադախը տարանջատվի Ջամմուից և Քաշմիրից և հռչակվի ինքնակառավարվող դաշնային մարմին։ Չինաստանի կառավարության խոսնակն այս քայլն «անընդունելի» համարեց և նշեց, որ այն Պակիստանը կարող է օգտագործել ի օգուտ «իր օրինական իրավունքների և շահերի պաշտպանության՝» Քաշմիրի տարածաշրջանում։ 

Քուրեշին պնդեց՝ ասելով, որ Չինաստանը Պակիստանին իր «լիարժեք աջակցությունն է առաջարկել», և Իսլամաբադը պետք է իրավիճակը ներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ 

Օգոստոսի 11-ին՝ կիրակի օրը,  Հնդկաստանի Արտաքին գործերի նախարար Ս. Ջայշանկարը նախատեսված եռօրյա այցով մեկնեց Պեկին։[1] Երկուշաբթի օրը Չինաստանը հանդես եկավ պնդումով, որ Հնդկաստանը պետք է «կառուցողական մոտեցում ցուցաբերի» տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար։  

Չինաստանը պատմության ընթացքում միշտ Պակիստանի կողմից է եղել տարածաշրջանային հարցերում, բայց Պեկինի աջակցությունը կարևոր է թե՛ Իսլամաբադի, թե՛ Նյու Դելիի համար: Քաշմիրի տարածքային ամբողջականությունը ճանաչել են և՛ Հնդկաստանը, և՛ Պակիստանը, սակայն նրանցից յուրաքանչյուրը կառավարում է միայն դրա որոշ շրջաններ։ Քաշմիրի տարածքը շարունակական վեճերի և անհամաձայնությունների պատճառ է դարձել 1947 թվականից ի վեր, երբ Հնդկաստանը և Պակիստանը ձեռք բերեցին անկախություն։ 

Այժմ Հնդկաստանը փաստացի տիրապետում է Քաշմիրի տարածքի 45%-ին և այնտեղի ազգաբնակչության մեծամասնությանը, մինչդեռ Պակիստանը՝ ընդամենը 35%-ին։ Իսկ մնացյալ մոտավոր 20%-ն իրականում գտնվում է Չինաստանի տիրապետության տակ։ 

Չինաստանը Հնդկաստանից պահանջում է 90,000 կմ(35․000 քառակուսի մղոն) տարածք ունեցող Արունաչալ Պրադեշը, որը որոշ չինացիներ ոչ պաշտոնապես անվանում են «Հարավային Տիբեթ», իսկ մյուս կողմից Հնդկաստանը Չինաստանից պահանջում է ինքնիշխանություն Ակսայ Չինի սարահարթի համար, որն ունի 38․000 կմ2 (15,000 քառակուսի մղոն) տարածություն։ 

Որպես երկու ամենաբազմաբնակիչ պետություններ՝ Չինաստանը և Հնդկաստանն ունեն մրցակցային և անլուծելի տարածքային պահանջներ։ Երբեմն անհամաձայնությունները սրվում էին` հանգեցնելով փոխհրաձգության։ 

«Չինաստանը դեմ է, որ Հնդկաստանը ձեռք բերի վարչական իրավասություն՝ կառավարելու չին-հնդկական սահմանի արևմտյան հատվածի չինական տարածքները», ”  հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինգը Քաշմիրի իրադարձություններից և Հնդկաստանի քայլից հետո։ 

«Վերջերս Հնդկաստանը շարունակաբար խարխլում է Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը՝ միակողմանիորեն փոխելով իր ներքին օրենսդրությունը», ” հավելել է Հաուն։ «Հնդկաստանի քայլն անընդունելի է և որևէ իրավական ազդեցություն չի կարող ունենալ»: 

Տարածաշրջանային անհամաձայնություն 

Չինաստանը, որը Ջամմուի և Քաշմիրի հետ ունի երկար սահման, անցյալում ներգրավված է եղել Քաշմիրի հետ կապված անհամաձայնության մեջ։ 1962թ․ Չինաստանը գրավեց Հնդկաստանի մի մասը, որը սահմանակից է Քաշմիրին, և դաշինք կնքեց Պակիստանի հետ։  

Ներկայումս Չինաստանը և Պակիստանը առևտուր են իրականացնում նորակառույց Կարակորամ մայրուղու միջոցով, որը կապում է պետությունները Քաշմիրի տարածաշրջանի արևմտյան հատվածով։ Որպես միլիարդավոր դոլարներ կազմող չին-պակիստանյան տնտեսական միջանցքի ծրագրի մի մաս՝ նախկին այդ խճածածկ ճանապարհն այժմ վերափոխում են  ասֆալտե բազմագոտի մայրուղու, և այն կարող է օգտագործվել ողջ տարին։[2]

Չինաստանը Պակիստանի ենթակառուցվածքներում, էներգետիկ նախագծերում իրականացնում է 57 մլրդ դոլարի (51 մլրդ եվրոյի) ներդրում, որը չի ներդվրել հարավասիական և ոչ մի երկրում։ Այդ տնտեսական դաշինքը նման հզոր հարևանի հետ Պակիստանին հնարավորություն տվեց ամրապնդելու իր պահանջները Հիմալայան նախալեռների հարցում։ 

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Նյու Դելիի որոշումը՝ ուղղակիորեն կառավարելու Լադախը, աշխարհաքաղաքական քայլ է։ Հնդկաստանի «Gataway House»-ի՝ հնդկական հետազոտական կենտրոնի Միջազգային անվտանգության ուսումնասիրությունների հետազոտող Սամիր Պատիլը նշել է «Deutsche Welle»-ի հետ հարցազրույցում, որ Չինաստանի ազդեցությունը Լադախի վրա ժամանակի ընթացքում աճել է՝ հիմնականում շնորհիվ այդ տարածաշրջանում ունեցած իր տնտեսական շարժառիթների։ Ըստ Պատիլի՝ տարածաշրջանը միաժամանակ էապես տուժել է, քանի որ Հնդկաստանն այդտեղ շահ չի ունեցել: 

«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի որոշման հիմքում  ընկած են կառուցողական և աշխարհաքաղաքական գործոններ։ Նյու Դելին անհանգստանում էր, որ Լադախը բավականաչափ ուշադրության չէր արժանանում, և դա թույլ  տվեց Չինաստանին մեծացնել իր ազդեցությունն այնտեղ», ” ասել է Պատիլը։ 

Մոդին այսպիսով Լադախի շրջանը հռչակել է իբրև «Միացյալ տարածք», որը հնարավորություն կտա Նյու Դելիին կառավարել տարածաշրջանը՝ կենտրոնական կառավարության դիրեկտիվները կիրարկելով: Բայց հրապարակավ Հնդկաստանը փորձել էր փոքր ինչ քողարկել այս գործոնի առկայությունը։ Վարչապետ Մոդիի կառավարությունը նշել է, որ այս փոփոխությունը նպատակուղղված է Լադախի զարգացման խնդիրների կարգավորմանը։ 

«Չինաստանն ակնկալում էր, որ Հնդկաստանը կփորձի կարգավորել այս տարածքային վեճը ոչ թե  միայն ներքին իրավական շրջանակներում, այլ երկու երկրների միջև նոր սահմանային մեխանիզմ ներդնելով», ” նշեց Պետիլը՝ հավելելով, որ Քաշմիրի հարցում Մոդիի կատարած քայլը բնականաբար կզայրացնի Պեկինին:

Չինաստանը նույնպես ունի այլ կարևոր խնդիրներ 

Արտաքին քաղաքականության մեկ այլ փորձագետ և հեղինակ Նարայի Բասուն՝ Նյու Դելիից, կարծում է, որ Քաշմիրի ճգնաժամը չի կարող էականորեն ազդել չին-հնդկական հարաբերությունների վրա։  «Այս պահին Չինաստանը զբաղվում է  ներքին և գլոբալ մի շարք խնդիրների կարգավորմամբ և այդ պատճառով չի կարող ամբողջապես կենտրոնանալ Քաշմիրի վրա», ” նշում է Բասուն «Deutsche Welle»-ի հետ հարցազրույցում՝ ներկայացնելով Պեկինի խնդիրները Հոնկոնգում և Թայվանում[3], ինչպես նաև շարունակական բնույթ կրող առևտրային բախումները ԱՄՆ-ի հետ[4]։

«Երկու կողմերն էլ կցուցաբերեն դիվանագիտական դիրքորոշում, սակայն կարևոր որևէ հետևանքի հավանականությունը բավական փոքր է», ” հավելեց Բասուն։ 

Այս իրավիճակը բարդություններ է առաջ բերում է Պակիստանի համար, որն այդպես էլ չի ստացել Քաշմիրի հարցում այն միջազգային աջակցությունը, որը փնտրում էր։ 

Արձագանքելով Մոդիի որոշմանը Քաշմիրի հատուկ կարգավիճակը վերացնելու մասին՝ Վաշինգնտոնը հայտնեց, որ իր քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանի նկատմամբ չի փոխվել։ Ռուսաստանը և Արաբական միացյալ էմիրությունները հայտնեցին իրենց աջակցությունը Հնդկաստանին։ Պակիստանի մեկ այլ դաշնակից՝ Սաուդյան Արաբիան, ևս չաջակցեց Իսլամաբադին Քաշմիրի հարցում։

«Չինաստանը, չնայած նրան, որ սուր կերպով քննադատել է Հնդկաստանի քայլը,  նաև նշել է, որ տարածաշրջանի խաղաղության պահպանման պատասխանատվությունը ընկած է ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Պակիստանի վրա։ Դիվանագիտորեն այն պատասխանատվությունը գցել է  և՛ Նյու Դելիի, և՛ Իսլամաբադի ուսերին», ” ասել է Բասուն։ 

Արդյո՞ք տնտեսական հարաբերությունները կգերակայեն 

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարը Պեկինում նշել է, որ ինչպես Չինաստանը, այնպես էլ Հնդկաստանը պետք է կայունացնող դեր խաղան այս համաշխարհային անորոշության իրավիճակում։

Վերլուծաբան Բասուն կարծում է, որ Չինաստանի և Հնդկաստանի հարաբերությունների անկման հավանականությունը Մոդիի՝ Քաշմիրի վերաբերյալ որոշումից հետո քիչ է։ «Ե՛վ Հնդկաստանի վարչապետ Մոդին, և՛ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ցուցաբերեցին այնպիսի հասունություն, որով առաջնորդվելով նրանք իրենց հարաբերություններն այնպես կարգավորեցին, որպեսզի  վեճերը ստվերում չթողնեն տնտեսական համագործակցության ոլորտները։ Հետևաբար՝ քանի դեռ դիվանագիտական դիրքորոշումներն առկա կլինեն, դրանից ավելի ոչ-ոք չպետք է ակնկալի». ” ընդգծեց նա։

Այդուհանդերձ, վերլուծաբան Պատիլը նշում է, որ Չինաստանը կարող էր օգտագործել Քաշմիրի խնդիրը Հնդկաստանի նկատմամբ տնտեսական և առևտրային  ճնշումներ գործադրելու համար։ 

Արտաքին գործերի նախարար Ջայշանկարի՝ Չինաստան այցից հետո հնարավոր է, որ սույն ամսվա վերջին Մոդին այցելի Փարիզ՝ G7 գագաթնաժողովին:  Հոկտեմբերին Չինաստանի նախագահ Սին այցելելու է Հնդկաստան՝ Մոդիի հետ ոչ պաշտոնական գագաթնաժողովի։

Թարգմանիչ՝ Թամարա Կարապետյան (Tamara Karapetyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: