Կրթության միջոցով նորարարության խթանում. բլոկչեյն տեխնոլոգիաներ

A city businessman using a mobile device to check stocks and market data. Close up shot.

Բլոկ շղթայի արդյունաբերությունը, իրավապահ և կարգավորող մարմինները աշխատում են ընդհանուր նպատակի ուղղությամբ։

Տեխնոլոգիայի հանցավոր օգտագործումը

Շատերը, խոսելով բիթքոինի կամ այլ կրիպտոարժույթների մասին, հաճախ «Մետաքսի ճանապարհի» և այլ ապօրինի նպատակներով օգտագործվող կրիպտոարժույթներ օգտագործող պրոֆեսիոնալ մարդկանց պատճառով կատարված հանցագործությունների մասին են մտածում:

Բայց  ձեռներեցների, ինժեներների, վենչուրային կապիտալիստների և բանկիրների համար, ովքեր ծախսում են իրենց ժամանակը, էներգիան և փողը բիզնեսում՝ կապված բիթքոինի (bitcoin)  և այլ կրիպոարժույթների (cryptocurrency) հետ, սա բլոկ-շղթա տեխնոլոգիայի (blockchain technology) հիմքում ընկած իսկական գրավչություն է: Եվ կա հակառակ համոզմունքը. այս տեխնոլոգիան իրավապահների համար ավելի բարենպաստ է, քան իրավախախտների համար: 

Բլոկ-շղթան գաղտնագրումը օգտագործում է` ստուգելու և հաստատելու բոլոր գործարքները, այնուհետև դրանք գրանցում որոնվող հանրային մատյանում:

Բիթքոինը և այլ կրիպտոարժույթներ ներկայացնում են բլոկ-շղթա տեխնոլոգիայի առաջին «հավելվածը»: Այս տեխնոլոգիան ունի անվերջ հնարավորություններ արժեթղթերի և ապրանքների առևտրից, մատակարարման ցանցից, IP-ի իրավունքներից, ինքնություն և անվտանգություն կառավարելուց, հանրային ծառայությունների դիմաց անշարժ գույք ունենալուց, և սրանք դրանցից մի քանիսն են: Այն կարող է փոխել աշխարհում բիզնեսի վարման ձևը, ճիշտ այնպես, ինչպես դա արեց ինտերնետը ավելի քան 20 տարի առաջ:

Իրավապահների պրակտիկայում հանցագործները միշտ առաջիններից են, որոնք կիրառում են ցանկացած նոր տեխնոլոգիա, որը գործում է: Իսկ իրավապահ մարմինները մեծ փորձ ունեն քրեական հետապնդման ենթարկվող հանցագործների մասով, ովքեր օգտագործում են «նոր դպրոց» տեխնոլոգիան՝ «հին դպրոցի» հանցագործությունները կատարելու համար: Իրավապահ մարմինները անընդհատ զարգանում են՝ ձայնային ազդանշանից մինչև էլ.փոստ, առցանց զրուց, Skype և սոցիալական ցանցեր, քանի որ հանցավոր գործողությունները հեշտացնելու համար օգտագործվում են օրինական նպատակներով մշակված նոր տեխնոլոգիաներ: Բիթքոինը և այլ կրիպտոարժույթներ պարզապես վերջին օրինակներն են:

Չնայած այն հանգամանքին, որ հանցագործությունն, անկասկած, կատարվում է համացանցի միջոցով, մենք համացանցը չենք համարում «հանցագործների համակարգչային ցանց»: Սա նշանակում է, որ առցանց բիզնեսի ճնշող մեծամասնությունը օրինական է, մինչդեռ համացանցի աջակցությամբ ապօրինի բիզնեսը միայն այն մասն է, ինչ կատարվում է ամեն օր համացանցում: 

Նույն կերպ  բիթքոինը և այլ կրիպտոարժույթներ չպետք է համարվեն «հանցագործների արժույթ» այնքանով, որքանով  դրանք ապօրինի գործարքներ են, քանի որ դրանք նոր տեխնոլոգիայի հետ կապված գործողություններ են:

Արդյունաբերական ոլորտի ակտիվ ներգրավվածությունը

Ընդունելով  այս հեղափոխական տեխնոլոգիաների հանցավոր շահագործման դեմ պայքարում օգնելու ընդհանուր հետաքրքրությունը՝ բլոկ-շղթան և կրիպտոարժութային արդյունաբերությունը ակտիվորեն դիմել են իրավապահ և կարգավորող մարմիններին և առաջարկել  այդ գործակալություններին քննարկել, թե ինչպես են աշխատում գաղտնի արտարժույթները, տրամադրել տեխնիկական աջակցություն և տարածել ընդհանուր երկխոսության վերաբերյալ բաց տեղեկույթ:

Թվային առևտրի կենտրոնի և Մետաղադրամների պալատի ղեկավարությամբ արդյունաբերությունն ստեղծեց «Բլոկ-շղթայի դաշինք» (Blockchain Alliance) ոչ առևտրային կազմակերպություն, որը ծառայում է որպես բլոկ-շղթա արդյունաբերության, իրավապահ և կարգավորող մարմինների փոխգործակցության ֆորում: 2015 թվականից՝ «Բլոկ-շղթայի դաշինքի» ստեղծումից ի վեր, այն ընդգրկել է ավելի քան 100 բլոկ-շղթա, ինչպես նաև իրավապահ և կարգավորող մարմիններ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում՝ ներառյալ Եվրապոլը և Ինտերպոլը, ինչպես նաև Եվրոպայում, Լատինական Ամերիկայում իշխանությունները, Աֆրիկան, Ասիան, Ավստրալիան:

«Բլոկ-շղթայի դաշինքի» միջոցով արդյունաբերության որոշ պայծառ մտքեր աշխատում են իրավապահ և կարգավորող մարմինների հետ` այս նոր տեխնոլոգիայի հետ կապված հանցավոր գործողությունների դեմ պայքարի նպատակով՝ խթանելու հանրային անվտանգությունը և նորարար կարգավորող միջավայրը:

Բլոկ-շղթա դաշինքը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում՝ քննարկելու արդյունաբերության միտումները և հանցավոր գործունեության դեմ պայքարի գործիքները: Ի թիվս այլնի՝ դաշինքն իրականացրեց մոտ 700 կրթական ծրագիր ավելի քան 35 երկրների իրավապահ և կարգավորող պաշտոնյաների համար: Այս կրթական ծրագրերն ընդգրկում են թեմաների լայն շրջանակ՝ տեխնոլոգիայի հիմունքներից մինչև գործիքների հետևում և արժույթի գաղտնիություն:

Դրամական միջոցների հոսքի հետևում 

«Բլոկ-շղթայի դաշինքի» անդամների կողմից շտկված հիմնական սխալ պատկերացումներից մեկն այն է, որ բիթքոինի գործարքները անանուն են: Իրականությունն այն է, որ տեխնոլոգիան ունի էական առավելություններ այն քննիչների համար, ովքեր ցանկանում են «հետևել (թվային) փողերին»: Երբևէ իրականացված յուրաքանչյուր բիթքոինի գործարքի հանրային, հետապնդելի, անփոփոխ, անսահմանափակ գրանցամատյան ունենալը թույլ է տալիս իրավապահներին հետևել աշխարհի ցանկացած վայրում հետաքննության նպատակին առնչվող միջոցների հոսքին, այնպես, հնարավոր չէր լինի  կանխիկ կամ շատ այլ ֆինանսական գործիքներով: Բացի այդ՝ արդյունաբերությունը մշակել է ծրագրային գործիքներ՝ բիթքոինի հասցեները հատուկ օգտագործողի հետ կապելու համար. սա նման է նրան, որ քանի տարի է, ինչ իրավապահ մարմինները փորձում են նույնացնել անանուն հակերներին և այլ կիբերհանցագործներին, և այդ գործիքները անընդհատ բարելավվում են:

Նույն տեսակի գործիքները թույլ են տալիս կրիպտորաժույթի փոխանակումներին ավելի լավ «ճանաչել» կասկածելի մասնակիցներին և գործարքները` որպես փողերի լվացման դեմ պայքարի միջոցների դեմ համապատասխան ծրագրերի մաս:

Այս պայմաններում հանցագործները պետք է վազեն, և ոչ թե քայլեն՝ խուսափելով բիթքոինների և այլ տեսակի կրիպտոարժույթների օգտագործումից:

Կարգավորման ազդեցությունը

Չնայած հաճախ ասվում է, որ կրիպտոարժույթները և բլոկ-շղթա տեխնոլոգիան կարգավորված չեն, սակայն այդպես չէ: ԱՄՆ-ում, ինչպես նաև այլ երկրներում մի շարք դաշնային և պետական ​​գործակալություններ որոշ ձևով կարգավորում են այս տեխնոլոգիայի դիմումները: Բայց տարբեր երկրներում կամ նույնիսկ ԱՄՆ-ի տարբեր գործակալությունների կողմից որդեգրված հակասական մոտեցումները հանգեցրել են խառնաշփոթի այն օրենսդրական և կարգավորող ռեժիմների մասով, որոնց վերաբերելի են իրենց արտադրանքն ու ծառայությունները:

Համաձայն վերլուծության՝ բիթքոինի ապօրինի լվացման արդյունքում հայտնաբերվել են տարածքային տարբերություններ, որոնց մի մասը կարող է բացատրվել կարգավորման տարբեր մոտեցումներով: «Ժողովրդավարությունների պաշտպանություն պատժամիջոցների և ապօրինի ֆինանսների կենտրոն» հիմնադրամը «Էլիպտիկ»-ի հետ միասին, որը հանդիսանում է կրիպտոարժութային վերլուծություն իրականացնող, ուսումնասիրեց բիթքոինի ապօրինի հոսքերը, փոխարկման միջոցով ծառայությունները կամ պլատֆորմները, որտեղ օգտվողները կարող են փոխանակել կրիպտորարժույթը ֆիատի, կրիպտոարժույթը կրիպտոարժույթով կամ ուղարկել կրիպտոարժույթները այլ օգտվողների:  Հետազոտողները պարզել են, որ ապօրինի բիթքոինների մեծ մասը եկել է փոխարկման ծառայությունների միջոցով, որոնք տեղակայված են Եվրոպայում, և հենց փոխակերպման ծառայություններով հնարավոր չէ նույնականացումը:

Թեև Եվրոպան ներկայումս ընդունել է կրիպտոարժեթղթային ընկերությունների ներառման, կանոնակարգ՝ փոխանակումները փողերի լվացման դեմ պայքարի 5-րդ հրահանգի շրջանակում, այս դրույթները 2013-2016թթ․ դասընթացների ընթացքում չեն կիրառվել։Բազմաթիվ օրենսդրություններ, նույնիսկ ԱՄՆ-ում, տարբեր կերպ են կարգավորում   կրիպտոարժութային գործունեությունը՝ ինչպես կրիպտոարժույթի փոխանակումը ֆիատով կամ կրիպտոարժույթը կրիպտոարժույթով: Ծառայություններ առաջարկող որոշ փոխանակումներ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում գործող կարգավորող ռեժիմին, ինքնակամ մշակել են իրենց հաճախորդների ինքնությունը և միջոցների աղբյուրը ստուգելու  ընթացակարգեր: Այնուամենայնիվ, փողերի լվացման դեմ պայքարի և «ձեր հաճախորդին ճանաչելու» քաղաքականության վերաբերյալ հստակ կանոնները և ուղեցույցները կարող են օգնել նվազեցնել հանցավոր գործունեությունը, որը բխում է փոխանակումներից և կրիպտոարժութային այլ ընկերություններից:

Կարևոր է նշել, որ, չնայած Եվրոպան բիթքոիններում լվացվելու երկրորդ ամենաբարձր մակարդակի առջև էր կանգնած, այդ ապօրինի գործունեությունը բաժին էր ընկնում փոխակերպման ծառայություններից ստացված բիթքոինների ընդհանուր քանակի ընդամենը փոքր մասին:

Առաջ շարժը շարունակական ներգրավվածության միջոցով

Ապահովելով արդյունաբերության աճը, միաժամանակ պաշտպանելով սպառողներին և կանխելով փողերի լվացումը` անհրաժեշտ է կարգավորման նորարարական մոտեցում: Ոլորտի այսօրվա աճի համար կարևորագույն նշանակություն ունեցան արդյունաբերության դրական և ակտիվ փոխգործակցությունը բլոկ-շղթա դաշինքի միջոցով՝ իրավապահ և կարգավորող մարմինների հետ և այլն։Այսպիսի մասնակցությունը հետագայում նույնպես հավասարապես կարևոր կլինի, քանի որ արդյունաբերությունը ձգտում է զարգացնել մոտեցումը օրենքների և կանոնակարգերի մշակմանը, որը խրախուսում է, այլ ոչ թե խթանում նորարարությանը: Միայն այդ դեպքում կարող է իրականացվել բլոկ-շղթա տեխնոլոգիայի ամբողջ ներուժը:

Թարգմանիչ՝ Նարե Սմբատյան (Nare Smbatyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: