Հետազոտող/վերլուծաբան

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային հիմնահարցերի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ զբաղվող մասնագետների [քաղաքագետ, միջազգայնագետ, տնտեսագետ, իրավագետ, գրականագետ, պատմաբան, արվեստաբան, մշակութաբան, մարդաբան, լեզվաբան, ընկերաբան, հանրային կառավարման մասնագետ, կրթության կառավարման մասնագետ և այլն] Վերլուծական ֆորումի շրջանակներում աշխատելու համար։ Աշխատանքային պայմանների մանրամասները կներկայացվեն անհատական հարցազրույցների փուլում։

Դիմելու համար անհրաժեշտ է apply@enlightngo.org հասցեին ուղարկել ինքնակենսագրական (CV) և մասնագիտական – ոլորտային հետաքրքրությունները ներկայացնող մոտիվացիոն հակիրճ նամակ (առավելագույնը 300 բառ)։ Խնդրում ենք էլեկտրոնային նամակի անվանում դաշտում (subject) գրել «Վերլուծական ֆորում»: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here