Խմբագիր՝ օտար լեզուների

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից որևէ մեկի փայլուն իմացությամբ երիտասարդներ, ովքեր պատասխանատու կլինեն կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրվող վերլուծությունների, կազմակերպության ընթացիկ գործունեության հետ առնչվող այլ նյութերի հայերենից տվյալ լեզու և տվյալ լեզվից հայերեն թարգմանությունների խմբագրության համար։ 

Գործառույթները՝

  • Ամսական կտրվածքով առնվազն երեք նյութի /վերլուծության, տեսանյութի, քուիզի/թարգմանության խմբագրում։
  • Կազմակերպության պաշտոնական կայքէջում ու այլ հարթակներում պարբերաբար թարմացվող տեղեկատվության թարգմանությունների խմբագրում։
  • Թարգմանիչների բաժնի աշխատանքների շրջանակում կազմակերպված միջոցառումներում և նախագծերում ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն:
  • Թարգմանիչների բաժնի աշխատակարգով սահմանված տեխնիկական աշխատամիջոցների կիրառում՝ անհատական և թիմային աշխատանքներում:
  • Առավել ակտիվ խմբագիրները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության կանոնադրական մարմինների ընտրություններում ու ստանալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու հնարավորություն։

Պահանջվող որակավորումները և հատկանիշները՝

  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Տվյալ լեզվի  փայլուն իմացություն,
  • Բարդ տեքստերի հայերենից տվյալ լեզու  և տվյալ լեզվից հայերեն գրավոր թարգմանություններ խմբագրում իրականացնելու հմտություններ,
  • G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն,
  • WordPress-ի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
  • Ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր զգացում,
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողություն,
  • Նախանձախնդրություն և համարձակություն։

Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից

Հրապարակայնություն։  Խմբագրված նյութերը հրապարակվում են կազմակերպության կայքէջում, նշվում է նաև խմբագրի անուն-ազգանուն: Բոլոր նյութերը տարածվում են կազմակերպության սոցիալական հարթակներում։  «Ինլայթ»-ի խմբագիրները կարող են նախաձեռնողական լինել թարգմանվող նյութերի թեմայի ընտրության հարցում: Ընտրված նյութերը /հոդվածները, գրքերը/ պետք է համապատասխանեն կազմակերպության բովանդակային ուղղություններին, ինչպես նաև լինեն գիտահանրամատչելի: Լավագույն թարգմանությունները զետեղվում են «Ինլայթ»-ի ամենամյա հանդեսում, ծավալուն նյութերը /հոդվածները, գրքերը/ կարող են պատրաստվել նաև առանձին հրատարակությամբ՝ թվանշային կամ տպագիր տեսքով:

Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով, աշխատանքի կազմակերպման անհատական և խմբային ձևաչափի, ինչպես նաև վերոնշյալ բազմատեսակ ձևաչափի նյութերի ընտրության հնարավորությամբ: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն թարգմանիչների բաժնի ղեկավարի, գլխավոր խմբագրի, մյուս թարգմանիչների և խմբագիրների, կազմակերպության մյուս անդամների կողմից:

Անհատական և մասնագիտական աճ։ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ և մասնագիտական աճ: Կունենաք հրապարակված խմբագրություններ, որոնք նախքան հրապարակումը քննարկումների որոշ փուլերով: Կմասնակցեք նաև մասնագիտական բանախոսությունների, դասախոսությունների, պրակտիկաների, որոնք մեծապես կնպաստեն Ձեր մասնագիտական աճին: Ձեզ լավագույնս դրսևորելու դեպքում աշխատանքի հնարավորություն կստանանք նաև մեր գործընկեր կազմակերպություններից որևէ մեկում:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Անդամակցության ընթացակարգը

Դիմորդների ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝ փորձնական խմբագրություն և հարցազրույց:

Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը ստանում է խմբագրման ենթակա նյութերը, որոնք պետք է հինգ օրվա ընթացքում խմբագրված ներկայացնի՝ կիրառելով տեխնիկական պահանջամիջոցնրը: Փորձաշրջանի առաջին փուլը  հաղթահարած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի։

Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդներն անցնում են կամավորական աշխատանքի: Խմբագիրները վճարում են Խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճարը։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Թարգմանիչների և խմբագիրների բաժնին անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։