«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ է մամլո խոսնակ, ով պատրաստ է իր գիտելիքներն ու հաղորդակցման հմտությունները կիրառել հանրային կապերի ոլորտում՝ նպաստելով կազմակերպության առաջխաղացմանը։
Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:
Գործառույթները
- ԶLՄ-ների հետ բանակցությունների վարում, գործնական կապերի հաստատում և պահպանում
- Տպագիր մամուլի, վերլուծական հաղորդումների և խմբագրությունների հետ աշխատանք
- Մամլո հաղորդագրությունների, հայտարարությունների պատրաստում և տարածում
- Կազմակերպության ներկայացուցչական այլ գործառույթներ
Պահանջվող որակավորումները
- արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
- հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն
- ռուսերեն, անգլերեն կամ այլ օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Word, Google Docs ծրագրի իմացություն
- պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
- անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն
- ստեղծարարություն, նպատակասլացություն և համարձակություն
- արագ կողմնորոշվելու ունակություն
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Հրապարակայնություն։ Դուք մասնացկում եք կազմակերպության բոլոր միջոցառումներին և նախագծերին, որոնցում Ձեր գործառույթներն իրականացնելիս, հնարավորություն ունեք ծանոթանալ և շփվել ոլորտի մասնագետների հետ: Ի պաշտոնե կազմակերպության անունից հանդես գալու շնորհիվ կստանաք ԶԼՄ֊ների հետ աշխատելու և գործնական կապեր հաստատելու բացառիկ հնարավորություն:
Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն Աշխատակազմի ղեկավարի և կազմակերպության մյուս անդամների կողմից:
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին:
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես մամլո խոսնակ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։