Լրագրող

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը փնտրում է նախանձախնդիր և պայծառ լրագրողների, ովքեր պատասխանատու կլինեն կազմակերպության աշխատանքների լուսաբանման, միջոցառումների վերաբերյալ նյութերի, պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում տեղադրվող նորությունների, ընթացիկ գործունեությամբ պայմանավորված տեղեկույթի պատրաստման համար: 

Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով: 

Գործառույթները
  • Գլխավոր խմբագրի կողմից սահմանված թեմայի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Կազմակերպության գործունեությանն առնչվող տեղական և արտասահմանյան տեղեկատվական դաշտի ուսումնասիրություն  և մշտադիտարկում
  • Տեղեկատվության հավաքագրում, մոնիթորինգ, տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում
  • Կազմակերպության ընթացիկ գործունեության, իրականացվող միջոցառումների, ծրագրերի լուսաբանում և ներկայացում
  • Կազմակերպության գործունեությամբ պայմանավորված հարցազրույցների կազմակերպում և վարում 
  • Ռեպորտաժների պատրաստում
  • Կազմակերպության Կանոնադրությամբ և Կանոնակարգով անդամի համար սահմանված գործառույթների իրականացում, լիազորությունների իրացում
  • Խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճարի վճարում:
Պահանջվող որակավորումները
  • հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն
  • ռուսերեն, անգլերեն կամ այլ օտար լեզուների իմացությունը ցանկալի է
  • տեղեկատվության հետ աշխատելու և վերլուծելու հմտություն
  • քննադատական մտածողություն և հաղորդակցման հմտություններ
  • տեսախցիկի հետ աշխատելու ունակությունը խիստ ցանկալի է
  • G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն
  • WordPress-ի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
  • SMM գործիքներին տիրապետելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
  • ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր զգացում
  • անհատական և թիմային աշխատանքի կարողություն
  • նախանձախնդրություն և համարձակություն
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից

Հրապարակայնություն։  Պատրաստված նյութերը հրապարակվում են կազմակերպության կայքէջում, որտեղ նշվում է լրագրողի անուն ազգանունը: Բոլոր նյութերը տարածվում են կազմակերպության սոցիալական էջերի միջոցով. դրանցում ևս նշվում են լրագրողի հեղինակային իրավունքները։ Դուք մասնակցում եք կազմակերպության բոլոր միջոցառումներին և նախագծերին, որոնցում Ձեր գործառույթներն իրականացնելիս, հնարավորություն ունեք ծանոթանալ և շփվել ոլորտի մասնագետների հետ:

Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի  և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ կամ կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամիս արդյունավետ աշխատանք ցուցաբերելու դեպքում Ձեզ տրամադրել երաշխավորագիր՝  ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն ներկայացնելու համար։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Հանրային կապերի և մարկետինգի  բաժնին որպես լրագրող անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք քեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։