Բնությունը՝ կրթության բաղկացուցիչ

Բնօրինակի հեղինակ՝ World Economic Forum

Այս երեք երկրները ուղարկում են քաղաքաբնակ երեխաներին բնության գիրկ` նպաստելու նրանց անհատական աճին` սովորեցնելով տարբեր իրավիճակներից ելք գտնել և պատասխանատվություն դրսևորել:

Նիդերլանդներում մինչև պատանեկան տարիքի երեխաների փոքր խմբերին անտառում մենակ են թողնում: Նրանք պետք է գիշերով քայլեն` գտնելու ետդարձի ճանապարհը` կիրառելով միայն կողմնացույց կամ GPS նավիգացիոն համակարգ և իրենց ինտուիցիան: 

Միացյալ Թագավորության Էդինբուրգի մրցանակաբաշխությունը նպատակադրված է զարգացնել անձնային և  թիմային աշխատանքի հմտությունները` երեխաներին դժվարին մարտահրավերներ նետելով: Վերջինս ներառում է ճամբարային քայլարշավները վայրի բնության մեջ տասնյակ մղոններով, որի ընթացքում մասնակիցներն իրենց հետ կրում են գոյատևման համար անհրաժեշտ բոլոր պարագաները: 

Միացյալ Նահանգներում հազարավոր ամերիկացի երեխաներ մասնակցում են ամառային ճամբարների, որտեղ կարող են բնության մաս դառնալ, մասնակցել կայակինգի, գնալ արշավների և ուսումնասիրել նոր վայրեր: Սա օգնում է զարգացնել կյանքի հմտություններ և այլ մարդկանց հետ կապեր հաստատել:

Ինչպե՞ս են քո երկրի երեխաները շփվում բնության հետ:

Թարգմանիչ՝ Լորան Օհանյան (Loran Ohanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: