Ինչպե՞ս կարող են պաղեստինցի ընտրողները փոխել Իսրայելի ընտրությունների արդյունքները

Եթե Իսրայելում ավելի շատ պաղեստինյան քաղաքացիներ քվեարկեն, արաբական կուսակցությունների և իսրայելական հիմնական ընդդիմադիր կուսակցության միջև աննախադեպ կոալիցիան կարող է խաթարել Արևմտյան ափի մասերը միակցելու պետական պլանները: 

Իսրայելում Պաղեստինի քաղաքացիները կարող են որոշիչ դեր ունենալ Իսրայելի գալիք ընտրություններում: Եթե նրանք քվեարկեն ավելի մեծ թվով, քան 2019-ի ապրիլյան ընտրություններում, դա կարող է ազդել այն բանի վրա, թե արդյո՞ք Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է կատարել գրավյալ Արևմտյան ափի մեծ մասը բռնակցելու իր խոստումը:

2015-ին Համատեղ ցուցակը, որը Իսրայելի հիմնական պաղեստինյան կուսակցությունների քաղաքական դաշինքն է, ստացել է խորհրդարանի երրորդ ամենաշատ տեղերը (տասներեք), թեև չի հրավիրվել միանալու կոալիցիոն կառավարությանը։ Դաշինքի թվերը  նույնպես չէին կանգնեցնում Կնեսետին թվացյալ սահմանադրական օրինագիծ ընդունելուց, որն օրինականացնում էր պաղեստինցիների հանդեպ անհավասար վերաբերմունքը օրենքի առջև և առաջնահերթություն էր դնում օկուպացված Արևմտյան ափում բնակավայրերի կառուցապատման վրա:

Այժմ, սակայն, Համատեղ ցուցակի ղեկավար Այման Օդեհը ասել է, որ կոալիցիոն կառավարությանը միանալը կքննարկի իսրայելական ձախակենտրոնամետ կուսակցությունների հետ: Այս ներգրավվածությունն այն է, ինչը  շատ պաղեստինցիներ ցանկանում են: Al-Monitor-ի մեջբերած հարցման համաձայն՝ համատեղ ցուցակի 80 տոկոսը և Իսրայելում պաղեստինցի ընտրողների գրեթե 70 տոկոսը աջակցում են նման կառավարությանը միացող պաղեստինյան կուսակցություններին:

2019թ. սեպտեմբերի 13-ին՝ քվեարկության արդյունքները հրապարակելու վերջին օրը, Իսրայելական Հայոմի հարցման համաձայն՝ Համատեղ ցուցակը կարող է ապահովել տասներկու տեղ և վերադարձնել երրորդ տեղը Կնեսետում (Վերջին ընտրություններում, երբ ընտրողների թիվը քիչ  էր, արաբական կուսակցությունները ստացան ընդամենը տասը տեղ): Օդեհի հայտարարությունը կարող է ոգևորել որոշ ընտրողների մասնակցել ընտրություններին. գուցե հենց սա էլ եղել է հայտարարության նպատակը:

Պաղեստինյան կուսակցությունը Իսրայելում կարող է լինել առաջինը, որը կմիանա կառավարությանը։ Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ Կապույտ և սպիտակը, և իշխող կուսակցություն  Լիքուդը հավասարազոր պայքարի մեջ են Քնեսեթի առավելագույն տեղերի համար: Ընդդիմությունը չի ասել, թե մտադիր է առաջարկել Համատեղ ցուցակին միանալ կոալիցիոն կառավարությանը: Դա խոսում է անորոշության մասին: Այնուամենայնիվ, եթե Լիկուդը հաղթի և կրկին ի վիճակի չլինի կոալիցիա կազմելու, «Կապույտներն ու Սպիտակները» գուցե վերանայեն իրենց մտքերը: «Կապույտ և Սպիտակը», որի թեկնածուների ցանկում առաջատար են Իսրայելի պաշտպանական ուժերի աշխատակազմի երեք նախկին պետեր, գուցե այդքան էլ ցանկություն չունի նպաստելու Նեթանյահուի նախընտրական խոստմանը՝ Հորդանանի հովտի հետ միակցել բոլոր իսրայելական բնակավայրերը, Արևմտյան ափում և հարևան Հորդանանում անվտանգության վրա հնարավոր ազդեցության պատճառով: 

Իսրայելցիները սատարում են տարբեր աստիճանների միակցումներ, բայց միայն այն դեպքում, երբ Արևմտյան ափին գտնվող պաղեստինցիներին քաղաքացիություն և հավասարություն չի առաջարկվում: Եթե Իսրայելը օրինականորեն բռնակցեր տարածքի մեծ մասը և օրինականացներ` առանց ընտրելու իրավունք տալու  այնտեղ ապրող գրեթե 3 միլիոն պաղեստինցիներին, դա աշխարհին կտրամադրեր Իսրայելի դեմ, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները պատրաստ լիներ աջակցել այս փոփոխությանը:

Համատեղ ցուցակի հետ կոալիցիան միայն հակափաստարկ չէ այն մեղադրանքի դեմ, որ Իսրայելը երկիր չէ իր բոլոր քաղաքացիների համար։ Դա նաև անսահմանափակ թռիչք կլիներ իսրայելական աջ թևի կողմից գրավված պաղեստինյան հողը բռնակցելու ուղղությամբ, քանի որ դա թույլ կտար Կապույտին և Սպիտակին իր արաբական կոալիցիայի գործընկերոջը մատնանշել որպես խոչընդոտ՝ դրանով իսկ խուսափելով անեքսիայի վտանգներից՝ միաժամանակ իսրայելցի ընտրողներիմոտ հեղինակությունը պահելով:  

Սակայն ընտրությունը ցույց է տալիս, որ պաղեստինցի ընտրողները այս անգամ պատրաստ են ավելի կարևոր գործոն լինել, քան նախկինում:

Թարգմանիչ՝ Մարիամ Օհանյան (Mariam Ohanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: