«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությանը անհրաժեշտ է դրամաշնորհային ծրագրերի համակարգող, ով պատրաստ կլինի իր գրավոր խոսքը և հետազոտական հմտությունները ներդնել կենտրոնի տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորման ապահովման գործում:
Աշխատանքը ենթադրում է ճկունություն, իրականացվում է ազատ գրաֆիկով, գլխավորապես հեռահար հաղորդակցման եղանակով:
Գործառույթները
- հայթայթել կազմակերպության գործունեությանն առնչվող դրամաշնորհային հնարավորությունները, ուսումնասիրել դրանց ծրագրերը և պահանջները,
- լրացնել, մշակել և խմբագրել դրամաշնորհային ծրագրերի հայտադիմումները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ծրագրի առանձնահատկությունները ու պահանջները,
- իրազեկ լինել դրամաշնորհային ծրագրին դիմելու ողջ ընթացակարգին,
- արդյունավետորեն աշխատել և համագործակցել կազմակերպության Գործադիրի, Զարգացման բաժնի համակարգողի և Աշխատակազմի հետ,
- արագ արձագանքել կազմակերպության նախագահի, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հանձնարարականներին, պարբերաբար ներկայացնել համապատասխան աշխատանքային հաշվետվություն:
Պահանջվող որակավորումները
- գրավոր խոսքի և հետազոտական գերազանց հմտություններ
- անգլերենի/ռուսերենի գերազանց իմացություն
- այլ օտար լեզուների իմացությունը ողջունելի է
- համակարգչային գիտելիքներ
- անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն
- ժամանակի գերազանց կառավարում, ժամկետների մեջ տեղավորվելու հարցում բարձր կարգապահություն
- մանրուքների նկատմամբ ուշադրություն
- համապատասխան աշխատանքում փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր:
Ձեր ակնկալիքներն «Ինլայթ»-ից
Մասնագիտական և անհատական աճ։ Կազմակերպությունն ընձեռում է հնարավորություն` դառնալ «Ինլայթ»-ի գործուն, աճող և դինամիկ թիմի անդամ և մասնակցել նրա բոլոր ծրագրերին, հարստացնել մասնագիտական գիտելիքները, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ:
Աշխատանքային փորձ։ Աշխատանքը կօգնի Ձեզ վարպետանալ ներկայումս մեծ պահանջարկ վայելող մասնագիտության հարցում, բարձրացնել դրամաշնորհային հնարավությունների մասին ձեր տեղեկացվածության աստիճանը, զարգացնել դրանց հայթայթման և համակագման հմտությունները: Այս ամենը կնպաստի ոլորտում որպես փորձառու մասնագետ կայանալուն, և աշխատանքային նոր հեռանկարներ կբացի Ձեզ համար:
Վարձատրություն։ Վարձատրության մանրամասները կքննարկվեն հարցազրույցի ժամանակ:
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել apply@enlightngo.org էլեկտրոնային հասցեին` «Subject» տողում նշելով Fundraiser։ Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք հարցազրույցի փուլ անցած թեկնածուների հետ` նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք նշել վավեր էլ. հասցե և հեռախոսահամար: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների Spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։