Դրամաշնորհային ծրագրերի համակարգող

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությանը անհրաժեշտ է դրամաշնորհային ծրագրերի համակարգող, ով պատրաստ կլինի իր գրավոր խոսքը և հետազոտական հմտությունները ներդնել կենտրոնի տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորման ապահովման գործում:

Աշխատանքը ենթադրում է ճկունություն, իրականացվում է ազատ գրաֆիկով, գլխավորապես հեռահար հաղորդակցման եղանակով:

Գործառույթները

  • հայթայթել կազմակերպության գործունեությանն առնչվող դրամաշնորհային հնարավորությունները, ուսումնասիրել դրանց ծրագրերը և պահանջները,
  • լրացնել, մշակել և խմբագրել դրամաշնորհային ծրագրերի հայտադիմումները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ծրագրի առանձնահատկությունները ու պահանջները,
  • իրազեկ լինել դրամաշնորհային ծրագրին դիմելու ողջ ընթացակարգին,
  • արդյունավետորեն աշխատել և համագործակցել կազմակերպության Գործադիրի, Զարգացման բաժնի համակարգողի և Աշխատակազմի հետ,
  • արագ արձագանքել կազմակերպության նախագահի, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հանձնարարականներին, պարբերաբար ներկայացնել համապատասխան աշխատանքային հաշվետվություն:

Պահանջվող որակավորումները

  • գրավոր խոսքի և հետազոտական գերազանց հմտություններ
  • անգլերենի/ռուսերենի գերազանց իմացություն
  • այլ օտար լեզուների իմացությունը ողջունելի է
  • համակարգչային գիտելիքներ
  • անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն
  • ժամանակի գերազանց կառավարում, ժամկետների մեջ տեղավորվելու հարցում բարձր կարգապահություն
  • մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • համապատասխան աշխատանքում փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր:

Ձեր ակնկալիքներն  «Ինլայթ»-ից

Մասնագիտական և անհատական աճ։ Կազմակերպությունն ընձեռում է հնարավորություն` դառնալ «Ինլայթ»-ի գործուն, աճող և դինամիկ թիմի անդամ և մասնակցել նրա բոլոր ծրագրերին, հարստացնել մասնագիտական գիտելիքները, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ: 

Աշխատանքային փորձ։ Աշխատանքը կօգնի Ձեզ վարպետանալ ներկայումս մեծ պահանջարկ վայելող մասնագիտության հարցում, բարձրացնել դրամաշնորհային հնարավությունների մասին ձեր տեղեկացվածության աստիճանը, զարգացնել դրանց հայթայթման և համակագման հմտությունները: Այս ամենը կնպաստի ոլորտում որպես փորձառու մասնագետ կայանալուն, և աշխատանքային նոր հեռանկարներ կբացի Ձեզ համար: 

Վարձատրություն։ Վարձատրության մանրամասները կքննարկվեն հարցազրույցի ժամանակ:

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել apply@enlightngo.org էլեկտրոնային հասցեին` «Subject» տողում նշելով Fundraiser։ Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք հարցազրույցի փուլ անցած թեկնածուների հետ` նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք նշել վավեր էլ. հասցե և հեռախոսահամար: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների Spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։