Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները

Արդյո՞ք Թուրքիայի լարված հարաբերությունները ԵՄ-ի հետ կարող են վերականգնվել

Թուրքիայի՝ Սիրիայում ծավալած ռազմական գործողությունները, վնասել են ԵՄ-ի հետ հարաբերությունները

ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ժամանակավոր էին, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սահմանադրական բարեփոխումը հանգեցրեցին երկրում օրենքի գերակայության ապամոնտաժման: Բայց Անկարայի ռազմական հարձակումը Սիրիայի վրա ամեն ինչ բարդացրեց: Եվրոպական երկրների մեծ մասն այդ քայլը նախ ընդունում է որպես ներքին քաղաքական գործողություն և ապա՝ այսպես կոչված Իսլամական պետության դեմ պայքար: Ահաբեկչության վրա ստիպողաբար ներքին համերաշխություն հաստատելը ժամանակավորապես կխաղաղեցնի Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության ալեխոհներին և հակառակորդներին:

Բայց ԵՄ-ի միաձայն բողոքարկումը և մի շարք ԵՄ երկրների զինված ուժերի արգելքները չեն զսպի Անկարային: Նրանք կարող են անգամ հակառակ ազդեցությունն ունենալ՝ լինելով Թուրքիայի դատական համակարգի և մեդիայի վրա իշխող ռեժիմի խիստ հսկողություն ունեցող: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ծայրահեղ ազգայնական հետագիծը, որ նպատակ ունի ամրացնել նախագահի գերիշխանությունը ներքին քաղաքականության վրա, ինքնին ունի իր քայքայիչ ազդեցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա:

Փախստականների ներհոսքի կազմակերպման հիմնախնդիրը շեշտադրված է

ԵՄ-ն Թուրքիայում հիմնել է 6 միլիարդ եվրոյանոց հիմնարկ՝ Սիրիրայի փախստականներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար: Ծրագրերը գործում էին 4 տարի շարունակ և արդեն մոտենում են ավարտին: Այն ամենալայնածավալ  ծրագիր էր իր տեսակի մեջ և մրցանակ է ստացել  սիրիացի փախստականների, հյուրընկալող համայնքների և Թուրքիայում ԵՄ-ի գործընկերների (Արտակարգ իրավիճակների նախարարություն, Առողջապահության նախարարություն, Կրթության նախարարություն և Թուրքական Կարմիր Կիսալուսին) կողմից:

Բայց Թուրքիայի կառավարությունը խստորեն քննադատեց այս լայնածավալ մարդասիրական ծրագիրը մասամբ այն պատճառով, որ գումարը մեծամասամբ չէր փոխանցվել կառավարության հաշվեհամարներին (սա ԵՄ-ի օրենքներին դեմ է): Անկարան նույնպես հուսախաբվել էր ԵՄ-ի 2016-ի վիզայի ազատականացման  վերաբերյալ փուչ խոսումներից, որը պետք է լիներ Թուրքիայի հետ մաքսային միության կապերը և միանալու ընթացքը բարելավելով։

Եթե ԵՄ-ն կարողանա համաձայնության գալ Թուրքիայի կառավարիչների հետ, ապա ներկայիս մարդասիրական կառույցը ամենայն հավանականությամբ կհաստատվի կամ  շարունակական բնույթ կկրի:

Ինչպե՞ս են Ռուսաստանը և Միացալ Նահանգները ազդում դինամիկայի վրա

2016 թվականի հուլիսի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի ջերմացան: Սկզբում այս հանգամանքն անդրադարձավ այն սփոփանքի վրա, որն Անկարան գտավ հարաբերություններում, որտեղ  իր համագործակիցը, ի տարբերություն ԵՄ-ի և Միացիալ Նահանգների, օրենքի գերակայության խնդրից չէր բողոքում:

Քանի որ Ռուսաստանը Թուրքիային վաճառեց S-400 հակահրթիռային համակարգեր, իրենց հարաբերությունները սկսեցին այլ բնույթ կրել: Արևմտյան հատվածում թվում է, թե Ռուսաստանը Թուրքիային օգտագործում է՝ ՆԱՏՕ-ի սեփական հրթիռային-պաշտպանական կառուցվածքը քայքայելու և Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի անդամների միջև հակամարտություն առաջացնելու համար: Անկարայի՝ ՆԱՏՕ-ին հարող հայտարարությունները միտված չեն փոխելու այս ըմբռնումը:

Ամերիկայի հետ Եվրոպան այլ տարաձայնություն ունի: Վաշինգտոնն անկանխատեսելի էր ուժեղ անդրատլանտյան վճռական համաձայնության հարցերում՝ ինչպես հյուսիսային Սիրիայում Իսլամական նահանգի դեմ կոալիցիոն կռիվը: Սա նշանակում է, որ անդրատլանտյան դաշնակցությունները չեն կարող հաստատուն զեկույց ուղարկել Անկարա:

Ինչպե՞ս կավարտվի Թուրքիայի վերածնվող ազգայնականությունը

Ազգայնական զգացմունքների վերածնունդը Թուրքիայի քաղաքական բանավեճերում շարունակ առկա դավադրության տեսությունների կողմնակի ազդեցությունը չէ։ Այն  կառավարության Թուրքիայի հետ դաշնակցության, ծայրահեղ պահպանողական Ազգայնական շարժման կուսակցության և նրանց հակա-ԵՄ և հակա-ԱՄՆ քաղաքական շարժման տարածվող ազդեցության արդյունքն է: Սա ստեղծել է մի այնպիսի միջավայր, որտեղ Թուրքիայի քաղաքական սպեկտրի ԵՄ-ի կողմնակից տարրերը մարգինալացվել են: Կառավարությունը հիմա միանձնյա կառավարվող համակարգով է գործում, ինչն էլ հակառակ է ԵՄ-ի ստանդարտներին:

Բայց այստեղ կա մեկ այլ խորը միտում: Թուրքիայի բնակչության զգալի մասը մտահոգված է ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի Մաքսային միության և Եվրոպայի խորհրդի միջոցով իրենց երկրի՝ արևմուտքի հետ մի կազմում գտնվելու հարցով:

Միգուցե սա  առաջ է քաշում այլ տեսակետ, որհետսառըպատերազմյան միջավայրում Թուրքիան առավել լավ կօգտագործվի ավելի հզոր դաշնակցությունների կողմից՝ Ռուսաստանի, Չինաստանի  և ՆԱՏՕ-ի հետ չամրապնդված հարաբերությունները աշխարհի հզոր ուժերի հետ հավասար մակարդակի վրա դնելով: Եթե այդպիսի հիմնական փոփոխություն հաջողվի կատարել, ապա Թուրքիան կհասնի բարձունքի: Սրանք Թուրքիայի համար վճռական ընտրություններ են: Մինչդեռ Բրյուսելից ենթադրություններ անելով` նրանք չեն շարժվում ճիշտ ժողովրդավարությամբ: 

Արդյո՞ք ԵՄ-ն կարող է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերություններում աջակցությունը

Թուրքիայի այժմյա վարած ներքին քաղաքականությունը կասկածի տակ է դնում  կառավարության՝ ԵՄ-ի` օրենքի գերակայության, տնտեսական կառավարման կամ արտաքին քաղաքականության պահանջներին հետևելը: Մինչ այս, Անկարայի՝ ԵՄ-ին զայրացնելը թվում է, թե երկրի վրա լավ ազդեցություն ունեցավ:

Իրական պատճառը առևտրական և ֆինանսական հետևանքների հիմքում է ընկած: Թուրքիան չի կարող գոյատևել առանց եվրոպական 3 «ամրակների»՝ իր շուկաները, կապիտալը (երկուսն էլ կարճաժամկետ ֆինանսավորում և արտաքին անմիջական ներդրում) և տեխնոլոգիան: Այն պարզապես չունի իմաստալից այլընտրանքներ: Բայց պարզ չէ` արդյո՞ք Թուրքիայի կառավարությունը հասկանում է, որ Եվրոպայի հետ թշնամությունը և ոչ ժողովրդավարական կառավարումը ավելի է դժվարեցնում երկրի տնտեսական խնդիրների լուծումը:

ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերականգնումը

Հակաահաբեկչությունը մի այնպիսի դաշտ է, որտեղ ԵՄ-ն և Թուրքիան պետք է համագործակցեն, քանի որ ահաբեկչությունը սպառնում է և՛ Թուրքիան, և՛ ԵՄ-ին: Այն շատ նուրբ դաշտ է, քանի որ պահանջում է գաղտնի և սերտ քննարկում ջիհադիստներին հետևելու համար, ներառյալ նրանց,ովքեր ԵՄ-ի անձնագրերով են:

Այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարության թշնամական դիրքորոշումը ԵՄ-ի հետ համագործակցության գրեթե բոլոր շրջաններում կարող է համագործակցությունն ավելի դժվարացնել, քան անցյալում, հատկապես եթե Անկարան որոշի իր տիրապետության տակ գտնվող եվրոպացի ջիհադիստներին ետ ուղարկել Թուրքիա և հյուսիսային Սիրիա: ԵՄ անձնագրերով Սիրիայից Թուրքիա անցած ջիհադիստների և քաղաքացիությունը չեղարկվածների տարաձայնությունը երկու կողմերի համար էլ կնճռոտ խնդիր է:

Էրդողանի առաջարկը, ըստ որի՝ Թուրքիայի սիրիացի փախստականներին թույլատրվում է գնալ Եվրոպա, գլխավորում էր հայտարարությունների ցանկը. «Անկախ նրանից` մենք աջակցություն կստանանք, թե ոչ, մենք, այնուամենայնիվ, հոգ կտանենք մեր հյուրերի մասին, սակայն ամեն ինչ չէ, որ կարող ենք հսկողության տակ պահել: Եթե այլ լուծում չգտնենք, մենք կբացենք մուտքը, և կարծում եմ ակնհայտ է՝ որ ուղղությամբ»:

Առևտուրը, և հատկապես Թուրքիայի մաքսային միության՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերականացումը, որը գործում է 1996թ. հունվարից ի վեր, և որի միջոցով էլ Թուրքիայի արտադրողական արդյունաբերությունը ամբողջովին ինտեգրվել է ԵՄ-ին,  երկրորդ ամենակարևոր համագործակցության դաշտն է: Բայց այստեղ Թուրքիայի կառավարության վշտալի դրությունը նույնպես խոչընդոտ է հանդիսանում:

Անմիջական ներդրումը համագործակցության մեկ այլ կարևոր գործոն է, քանի որ Թուրքիան ԵՄ-ից կապիտալ և տեխնոլոգիա ստանալու կարիք ունի: Բայց քայքայված քաղաքական միջավայրը մուգ ստվեր է գցում ապագա զարգացման վրա: Վոլկսվագենի՝ 1.3 միլիարդ եվրոյանոց ներդրումը սառեցնելու որոշումը տեղին է:  

Զարմանալի չէ, որ ընթացիկ փորձությունների շնորհիվ, Թուրքիան մեծ ուշադրություն է գրավել որպես բիզնես գործընկեր: Օրենքի գերակայության վերացումը միգուցե օգնի ներսից, բայց այն, անշուշտ, միջազգային արդյունք չի ունենա:

Բնօրինակի հեղինակ՝ Marc Pierini,Carnegie Europe


Թարգմանիչ՝ Մարիամ Բադալյան (Mariam Badalyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: