«Ինլայթ» Համագումար 2020

Ավանդական կարգով, Կանոնադրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 19-ին կայացավ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն Հասարակական Կազմակերպության հերթական Համագումարը։

Վերջինս հրավիրվում է տարին մեկ անգամ՝ կազմակերպության անդամների և կամավորների համատեղ հավաքի ձևով։

Համագումարի սկիզբը տրվեց կազմակերպության Նախագահ Աննա Խաչյանի ելույթով, որին հաջորդեցին Կանոնադրական մարմինների ելույթները։

Ելույթներով հանդես եկան նաև առանձին բաժինների ղեկավարները՝  Ռուզաննա Հովհաննիսյանը (հանրային կապերի և մարքեթինգի բաժին), Նունե Մաթևոսյանը (խմբագիրների բաժին), Անուշ Մարությանը (թարգմանիչների բաժին) և աշխատակազմի ղեկավար Լիլիթ Կարապետյանը։

Ամփոփվեց նախորդ տարվա գործունեությունը, յուրաքանչյուր բաժնի ղեկավար ներկայացրեց մեկ տարվա ընթացքում տվյալ բաժնի կատարած աշխատանքները։

«Սովորելու լավագույն եղանակը փորձի փոխանակումն է», ” իր խոսքի մեջ նշեց խմբագիրների բաժնի ղեկավար Նունե Մաթևոսյանը։

Կազմակերպության գործունեությունը հիմնականում ներկայացնում էին ՀԿ-ի Նախագահ Աննա Խաչյանն ու փոխնախագահ Դավիթ Պետրոսյանը: Համագումարի ընթացքում կազմակերպության անդամները ևս ներկայացրին իրենց ծրագրերն ու աշխատանքները։

Համագործակցություն «Բուն»  գիտամշակութային հիմնադրամի հետ, Հարթակ ծրագրի հերթական էպիզոդը, համալսարանական պրակտիկա, դասընթացներ, մասնագիտական կողմնորոշման բանախոսությունների շարք մարզային դպրոցներում, արխիվային ծրագիր, հումանիտար գրականության թարգմանություն, ՛՛GreEnlight՛՛ բնապահպանական ծրագիր և մի շարք տարաբնույթ նախաձեռնություններ. 2019ը հագեցած տարի էր կազմակերպության համար։

Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը հրապարակել է 150-ից ավելի նյութ, այդ թվում՝ թարգմանություններ հեղինակավոր պարբերականներից ու կայքերից, վերլուծական հոդվածներ ու ինֆոգրաֆիկաներ։

Համագումարի ընթացքում տեղի ունեցան նաև Կանոնադրական մարմինների հերթական ընտրությունները: Հաստատվեց Խորհրդի՝ Լուսինե Հովհաննիսյան, Հակոբ Հակոբյան, Գոռ Մադոյան կազմով: Կազմակերպության Վերստուգող ընտրվեց Նելլի Զաքարյանը, Վերաքննիչ՝ Նարե Սմբատյանը։                                                    

Ընտրություններից հետո քննարկվեցին հետագա պլաններն ու նախագծերը։                                                             

Կարևոր է ընդգծել այն փաստը, որ համագումարը միայն աշխատանքների ամփոփում և ներկայացում չէր, այն ուղեկցվում էր քննարկումներով և նոր առաջարկներով:

Համագումարի ավարտին հանձնվեցին անդամների ու կամավորների շնորհակալագրերը, հավաստագրերը, վկայականները, ինչպես նաև անդամատոմսերը։

#Enlightforum2020

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here