SEO մասնագետ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը համագործակցության է հրավիրում SEO (Որոնողական համակարգերի օպտիմալացման) մասնագետների:

Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:  

Գործառույթները

  • Կայքի արագության և հասանելիության օպտիմալացում
  • On Site օպտիմիզացիա՝ URL- երի, Meta-Tag –երի, Կոնտենտի, տեսականու և այլն
  • Off Site օպտիմիզացիա` Keyword- երի ուսումնասիրություն և հայտնաբերում, Link Building ` ստրատեգիայի մշակում և իրականացում
  • Մուլտի-ռեգիոնալ կայքերի առաջխաղացում համապատասխան լեզուներով և որոնողական համակարգերում՝ Google, Amazon, Yandex
  • Ստատիստիկ վերլուծություններ  և հաշվետվությունների կազմում
  • Պարբերաբար SEO աուդիտի իրականացում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Թվային մարկետինգի չափորոշիչների և գործիքների տիրապետում՝ Google Search Console, Google Analytics, Yandex Metrica, Yandex. Webmaster
  • Որոնողական համակարգերում աշխատելու հմտություն 
  • Ծրագրավորման հիմունքների իմացություն, WordPress-ի իմացություն, HTML/CSS-ի իմացությունը ցանկալի է
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը խիստ ցանկալի է
  • Անհատական և թիմային աշխատանքի ունակություն
  • Ստեղծագործ միտք և պատասխանատվության բարձր գիտակցում

Ձեր ակնկալիքները «Ինլայթ» -ից

Ճկունություն: Աշխատանքը կազմակերպվում է հեռահար կերպով, չի ենթադրում գրասենյակային աշխատանքային գրաֆիկ: Դուք կարող եք Ձեր աշխատաժամանակը բաշխել` հարմարեցնելով առօրյա գրաֆիկին:  

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ՝  Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ,  ինչպես նաև մասնագիտական փորձ և պրակտիկ գիտելիքներ SEO ոլորտում։ 

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր 6 ամիս կամ 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք հավաստագիր/վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն ներկայացնելու համար։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Հանրային կապերի և մարքեթինգի բաժնին որպես SEO մասնագետ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալհայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։