2020 թ. ապրիլի 22-ից «Ինլայթ»-ում մեկնարկվել են Թարգմանչական պրակտիկայի աշխատանքները:

⌨️Պրակտիկան կազմակերպվում և իրականացվում է առցանց՝ հեռավար և հեռահար հաղորդակցման եղանակներով ու գործիքակազմով:

Երեքից վեց ամիս պրակտիկանտները ներգրավված կլինեն կազմակերպության թարգմանիչների բաժնի աշխատանքներում, կծանոթանան թարգմանչական աշխատանքի իրականացման տեսությանը, մեթոդաբանությանը և պրակտիկային, կտիրապետեն խմբագրական աշխատանքների գործիքակազմին և կիրականացնեն թարգմանություններ ինչպես հայերենից օտար լեզու (անգլերեն , ֆրանսերեն և գերմաներեն ), այնպես էլ օտար լեզվից հայերեն :

3-ամսյա պրակտիկան հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր, իսկ 6-ամսյա պրակտիկան հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին՝ վկայականներ: Լավագույն պրակտիկանտները կազմակերպության թարգմանիչների բաժնի անդամակցման հնարավորություն կստանան, իսկ լավագույն թարգմանությունները կհրապարակվեն կազմակերպության կայքէջում:

«Ինլայթ»-ի թարգմանիչների բաժինը համալրելու համար անցեք հետևյալ հղմամբ: