Մեծ Բրիտանիայի համալսարանների վնասը համաճարակի պայմաններում

Մեծ Բրիտանիայի համալսարանները 760 մլն ֆունտ վնաս կկրեն, եթե ամեն հինգ ուսանողից մեկը հետաձգի ուսումը

Ուսանողների խոսքերով՝ դասերն առցանց անցկացնելու և շատ այլ գործունեությունների սահմանափակման պարագայում իրենք կհետաձգեն ուսուցման գործընթացում իրենց մասնակցությունը:

Մեծ Բրիտանիայի համալսարանների ֆինանսավորմանը կարող է հասցվել 760 մլն ֆունտ ստերլինգի վնաս այն բանից հետո, երբ մոտավորապես ամեն 5 ուսանողից մեկը հայտարարի, որ չի մասնակցի հաջորդ ուսումնական տարվա ուսուցման գործընթացին, եթե դասերը անցկացվեն առցանց, իսկ մնացյալ գործողություններն ուղեկցվեն որոշ սահմանափակումներով։

Ասպիրանտուրա դիմող ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ դիմորդների 20%-ը մտածում է հետաձգել դիմելու գործընթացը, եթե համալսարանները կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով պատշաճ չգործեն, իսկ սա նշանակում է, որ աշնանը՝ ուսումնական տարվա մեկնարկին, ուսանողների թիվը 120,000-ով ավելի քիչ կլինի։

Համալսարանների և քոլեջների միության կողմից (UCU) հրապարակված արդյունքներից երևում է, որ  նրանք պայքարում են՝ հասկանալու,թե ինչպես վերաբացել ուսանողական ճամբարները՝ միաժամանակ ուսանողներին պաշտպանելով ՔՈՎԻԴ-19-ից։ Մի շարք համալսարաններ, այդ թվում և Քեմբրիջը, նշել են, որ 2020-2021  ուսումնական տարվա բոլոր դասախոսությունները անցկացվելու են առցանց, որոնց ընթացքում ուսանողներին առաջարկվելու է «խառը ուսուցում» ծրագիրը, որն էլ հնարավորություն կընձեռնի համատեղել առցանց ուսուցումը դասընթացների և անհատական սեմինարների հետ:

Հիմք ընդունելով անցկացված հարցումները՝ London Economics-ի գնահատմամբ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումները պահպանվելու պարագայում Մեծ Բրիտանիայի ուսանողների մոտ 17%-ը սեպտեմբերին չի գրանցվի ուսուցմնական գործընթացին, ինչով էլ ոլորտին կհասցվի 763 մլն ֆունտ ստերլինգ վնաս՝ ուսման վարձերի և դրամաշնորհների կորստի պատճառով։

Ուսանողական ազգային միությունը արձագանքել է այս ամենին՝ դիմելով ուսանողներին, հորդորելով համալսարաններին կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով կրած վնասի պատճառով հետ վերադարձնել վարձավճարները կամ թույլատրել սովորել նույն տարին անվճար։

Զամզամ Իբրահիմը՝ Ուսանողական ազգային միության նախագահը, նշում է, որ միությունը ողջունում է համալսարանների այն որոշումը, որով առաջնահերթությունը տրվում է ուսանողների անվտանգությանը՝ կապված ՔՈՎԻԴ-19 համաճարակի բռնկման հետ։ Նրա խոսքով՝  հաջորդ տարի դիմող ուսանողներին պետք է տեղյակ պահել, թե  ինչ ակնկալեն առցանց ուսուցումից և համալսարանների առաջարկած պայմաններից, բայց նրանք, ովքեր ստիպված են եղել դիմանալ այս ուսումնական տարվա ընդհատումներին, ավելի նպաստավոր լուծումների են արժանի:

Ըստ Իբրահիմի՝ ուսանողներին պետք է հստակ բացատրություն տալ, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենան հաջորդ ուսումնական տարվանից, որպեսզի արդեն իսկ իրազեկված կատարեն իրենց ընտրությունը, իսկ ամբողջ անձնակազմը պետք է վճարվի՝ անկախ վերոնշյալ որոշումից։

«Կառավարությունը պետք է արագացնի բարձրագույն կրթական համակարգի հետ աշխատանքը, որպեսզի բոլոր ուսանողներին հաջորդ տարի ընձեռվի որակյալ կրթություն ստանալու հնարավորություն, և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են առցանց ուսուցում կազմակերպելու համար։»

«Ոսանողներին պետք է կա՛մ հնարավորություն ընձեռել առանց որևէ հավելավճարի կրկին անցնել այս տարվա դասերը, կա՛մ փոխհատուցել վարձավճարները, կա՛մ էլ չեղյալ համարել դրանք»։ Համալսարանները  յուրաքանչյուր տարի  ստանում են 530,000 դիմում, որոնցից 30․000-ը (6%) նախընտրում են հետաձգել հաճախումը։ Այնուհանդերձ, համաձայն YoughSight-ի կողմից 516 դիմորդների հետ իրականացրած Համալսարանների և քոլեջների միավորման հարցման՝ նույնիսկ եթե համալսարանները նորմալ գործեն, այս տարի հնարավոր է երկու անգամ ավելի շատ հետաձգողներ լինեն։ London Economics-ի անդամներից մեկը՝ Գեվեն Քոնլոնը, նշում է. «Վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմորդների շրջանում շատ մեծ անորոշություն կա՝ կապված սեպտեմբերին առաջարկվելիք բարձրագույն կրթական համակարգի հետ»։

«Եթե այս պահին մեծ է համաճարակի հետևանքով առաջ եկած հետաձգումների տեմպը, ապա համալսարաններին պատուհասած ֆինանսական վնասները շատ ավելի ծանր են լինելու՝ ի համեմատ ներկայիս վիճակի։ Շատ աշխատատեղեր ինչպես համալսարաններում, այնպես էլ տեղական և տարածաշրջանային ավելի լայն տնտեսություններում, որտեղ տեղակայված են համալսարաններ, հայտնվել են ռիսկային գոտում»։

Անգլիայի համալսարանների նախարար Միշել Դոնելանը նշում է․ «Հասկանում եմ, որ ուսանողների համար աներևակայելի ծանր ժամանակներ են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ համալսարանները գալիք տարում դասերի անցկացման մասին ամեն ինչ մանրամասնորեն բացատրեն ուսանողներին։ Ուսանողներին հորդորում եմ մի լավ մտածել բոլոր տարբերակների շուրջ և կայացնել իրենց ապագայի համար նպաստավոր և գիտակից որոշումներ»։

Հարցման արդյունքում նաև պարզ է դարձել, որ ամեն չորս ուսանողից մեկը, օգտվելով օգոստոսին կայանալիք վերստուգման գործընթացից, ցանկություն է հայտնել փոխել իր դիմումը և տեղափոխվել մեկ այլ հաստատություն, ինչը, ըստ Համալսարանների և քոլեջների միության, կարող է հանգեցնել «ամառային քաոսի», քանի որ հաստատությունները ջանք չեն խնայում ուսանողներին գրավելու հարցում։

Համալսարանների և քոլեջների միության գլխավոր քարտուղար Ջո Գրադին, հորդորելով կառավարությանը ավելի մեծ աջակցություն ցուցաբերել, հույս է հայտնում, որ նման «ցնցող» արդյունքները կհամոզեն պրոռեկտորներին միանալ իրենց Միությանը։ «Նախարարների ներկայիս սպասողական մոտեցումը սրում է ճգնաժամը ապագա ուսանողների մոտ, ինչպես նաև տասնյակ հազարավոր աշխատատեղեր համալսարաններում ու տնտեսության այլ՝ ավելի լայն օղակներում դրվում է ռիսկի տակ», ” կարծում է Գրեդին։

Հարցման ժամանակ դիմորդներին ասել են. «Պատկերացրե՛ք մի իրավիճակ, որ այն համալսարանը, ուր դիմել եք կամ որտեղից առաջարկ եք ստացել, հայտարարում է, որ  2020 թվականի աշնանը՝ այսինքն առաջին կիսամյակում,  չի գործելու նախկինի պես, բազմաթիվ դասընթացներ անցկացվելու են առցանց, շատ համալսարանական գործառույթներ խստորեն սահնափակված են լինելու, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ից ելնելով՝ ակտուալ է լինելու սոցիալական հեռավորություն պահելը: Նման պարագայում, արդյո՞ք մտադիր եք 2020 թվականի աշնանը դիմել համալսարան»։ Հարցվածների 72%-ը նշել են, որ ամենայն հավանականությամբ կհաճախեն։

Եթե անգամ համալսարանները գործեին առաջվա նման, դասընթացները անցկացվեին տեղում՝ լսարանում, և առանց սոցիալական հեռավորության, միևնույն է, 13%-ը նշել են, որ ամեն դեպքում կհետաձգեին ուսումնական գործընթացը։

Եթե  միջազգային ուսանողները չհաճախեն, ապա համալսարանները կկանգնեն  միլիարդավոր ֆունտերի կորստի առջև։ Քվաքրլի Սիմնդսի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ Չինաստանում բնակվող միջազգային ուսանողների 49%-ը չի գրանցվելու այս տարվա դասընթացներին, եթե դրանք վերսկսվեն առցանց տարբերակով։

Բնօրինակի հեղինակ՝ Richard Adams