Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, ժամը՝ 17:00-ին տեղի կունենա «Ինլայթ» տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում՝

  • կարող եք ծանոթանալ կազմակերպության պատմությանը, գաղափարներին, սկզբունքներին և նպատակներին,
  • տեղեկատվություն ստանալ կազմակերպության գործունեության և նախագծերի մասին,
  • իրազեկվել կազմակերպության կրթական ծրագրերի հնարավորությունների մասին,
  • ծանոթանալ «Ինլայթ»-ի առօրյային, թիմի անդամներին և մեր կատարած ու կատարվելիք աշխատանքներին:

Սա նաև լավ հնարավորություն է մեր թիմի նոր անդամը դառնալու համար:

Համարձակվի՛ր մեզ հետ անցնել ինլայթյան ճանապարհը:

Հանդիպումը տեղի կունենա  ԱՌՑԱՆՑ եղանակով այս հղմամբ:

Հանդիպման այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան էջից՝ Enlight Info Day| Enlight Your Day  հղմամբ:

Սիրով կսպասենք ձեզ:


Հանդիպման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ: