Հակո՛բ, hավերժ փառք 🇦🇲


«Ինլայթ»-ի սիրելի՛ համայնք, սիրելի՛ հետևորդներ,

մեծ ցավով տեղեկացնում ենք, որ մարտի դաշտում հերոսաբար զոհվել է «Ինլայթ»-ի Խորհրդի անդամ, վերլուծաբան, մեր լավ ընկեր Հակոբ Հակոբյանը ..

Հակոբը բոլորիս անասելի կարոտ է թողել. նվիրվածության, վստահության, քննադատության, սրտացավության, ընկերության, քաջության ու վճռականության .. կարոտ: Իր հերոսաբար գնալով  սթափեցրել ու պարտավորեցրել է բոլորիս:

Մեր համայնքի անունից խորին ցավակցությունն ենք հայտնում Հակոբի ընտանիքին, ընկերներին և մտերիմներին:

Նրա հիշատակը պայծառ լույս է, որ հավերժ կապրի մեր հոգում և սրտում:

Հակոբը զոհվեց Կուբաթլուի շրջանում հոկտեմբերի 26-ին: Հոկտեմբերի 30-ին նրան հուղարկավորեցին հայրենի Սայաթ-Նովա գյուղում (Մասիսի տարածաշրջան):

Հավերժ փառք 🇦🇲


Սիրելի՛ հետևորդներ, կրկին կոչ ենք անում նվիրաբերություններ անել 1000+ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին ևՀայաստան համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը՝ միասնական աջակցությունն ուղղելու Արցախին՝ մասնակցելով «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

Խաղաղություն և լուսավորություն ամենքիս ~