Երեք կարևոր փաստ ռասայական հավասարության համար ցույցերի մասին

Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ի փողոցները հեղեղվել են բողոքի ցույցերով: Քանի որ ռասայական հավասարության համար գլոբալ շարժում է սկսվել, կորոնավիրուսը գրանցել է և դեռ կշարունակի գրանցել աճի տեմպեր:

Ջորջ Ֆլոյդի սպանությունից երկու շաբաթ անց բողոքի ցույցեր են բռնկվել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Բողոքի ցույցեր են անցկացվել բոլոր հիսուն նահանգներում և Կոլումբիայի շրջանում, խիտ բնակեցված քաղաքներում, ինչպես նաև փոքր, գյուղանման քաղաքներում՝ ներառյալ պահպանողական քաղաքականություն վարող և ռասայական փոքրամասնությունների փոքր թիվ ունեցող տարածքները: Ցույցերը արձագանք են գտել նաև ամբողջ աշխարհում՝ Ավստրալիայից Գերմանիա, Հվ. Աֆրիկա, որտեղ քաղաքացիները հավաքվել են` ցույց տալու իրենց աջակցությունը նրանց, ովքեր պայքարում են սևամորթ ամերիկացիների հանդեպ ոստիկանության դաժանությունների դեմ: Սա ամենամեծ բողոքի ցույցն է կորոնավիրուսի բռնկումից հետո, որը բերեց գլոբալ տնտեսության լճացման և ամիսներով մարդկանց փակեց իրենց տներում: Սա անխզելիորեն կապված է տագնապի, անհանգստության, հոգնածության, իսկ հիմա՝ զայրույթի հետ:

Ահա մի քանի կարևոր փաստ.

Կորոնավիրուսը՝ ցույցի և՛ պատճառ, և՛ հետևանք

Բողոքի ցույցերը զսպելու փոխարեն բազում ապացույցներ կան, ըստ որոնց` կորոնավիրուսը նպաստող գործոն է վերջին բռնկումների  և մասսայական մոբիլիզացիայի համար: Վիրուսի դաժան ազդեցությունը սևամորթ համայնքների վրա արդեն իսկ ցույց տվեց հասարակության անհավասարությունները հանրային առողջության և տնտեսության ոլորտներում, որոնց երկար ժամանակ բախվել են սևամորթ ամերիկացիները: Միևնույն ժամանակ շատերի համար Ֆլոյդի և մյուս երկու անզեն սևամորթների սպանությունը  ստիպում է գիտակցված հաշվարկ անել հանրային առողջության ժամանակավոր ռիսկի և համակարգային հանրային անվտանգության վերաբերյալ՝ հղելով ազդեցիկ ուղերձ այն մասին, թե որքան են սևամորթները վախենում ոստիկանության բռնությունից՝ որպես ավելի էքզիստենցիալ վտանգ, քան կորոնավիրուսը: Բողոքի ցույցերին նպաստեց նաև մեծ թվով ամերիկացիների «գերությունը». սահմանափակումների պատճառով նրանք փակված էին տներում, ավելի հաճախ սոցիալական մեդիայի հարթակներում էին և հանրային առողջության և տնտեսական արտակարգ իրավիճակի հետևանքով զգում էին սոցիալապես մեկուսացված և անզոր:

Այնուամենայնիվ, բողոքի ցույցերը սոցիալական հեռավորության կտրուկ ավարտի ազդակ հանդիսացան պետության այն քաղաքային վայրերում, որոնք ամենաշատն էին տուժել կորոնավիրուսից: Նրանք խախտել են կարանտինից հոգնած մարդկանց ինքնամեկուսացումը, որոնք հիմա այլ հանրային վայրերում ավելի ցածր ռիսկի տակ են: Ավելին, չնայած ցուցարարների մեծ մասը կրում էր դիմակներ՝ որոշ ցուցարարներ և շատ ոստիկաններ չէին կրում: Բազմաթիվ ցուցարարներ ձեռբակալվեցին այն ժամանակ, երբ բանտարկյալները վիրուսի ամենախոցելի խմբերից էին: Չնայած կորոնավիրուսի դեպքերի աճը անմիջապես տեսանելի չի լինի՝ հավանական է, որ բողոքի ցույցերը բարձրացրած լինեն վարակի ցուցանիշները ճիշտ այն ժամանակ, երբ քաղաքային կենտրոնները հասել էին կայուն անկումների և վերականգնում էին տնտեսությունները:

Բոլոր արևմտյան ժողովրդավարությունները տևական ռասայական խնդիր ունեն

Չնայած ամբողջ աշխարհում ցուցարարները միասնական կանգնած են սևամորթ ամերիկացիների կողքին, շատերը արևմտյան ժողովրդավարություններում բողոքում են նաև տարիներով հաստատված սիստեմատիկ ռասիզմի և ոստիկանության բռնության դեմ, որոնք խարխլել են այնպիսի պետական ինստիտուտներ, ինչպիսիք են ոստիկանության վարչություները սեփական երկրներում: Ինչպես սևամորթ ամերիկացիները, որոնք անհամաչափորեն տուժել են պանդեմիայից, Մեծ Բրիտանիայի սևամորթների վիրուսից մահանալու հավանականությունը չորս անգամ ավելի շատ է, քան այլ դեմոգրաֆիկ խմբերինը: Տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին՝ պայքարելու ոստիկանության բռնության դեմ, որը ևս անհամաչափորեն ազդում է սևամորթների և փոքրամասնություն կազմող այլ էթնիկ խմբերի վրա:  Հանրային հավաքների արգելքը խախտելով՝ Փարիզում 20.0000 մարդ հավաքվեց՝ ոստիկանության ուժերի կողմից 2016 թվականին սպանված սևամորթի մահվան համար բողոքելու: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ անցած շաբաթ հրապարակվեցին անկախ հետաքննության արդյունքները:

Եվրոպական ժողովրդավարություններում ցույցերը ցույց տվեցին, որ մինչ ռասայի և ոստիկանության բռնությունների կապակցվածությունը լրջորեն քննարկվում էր ԱՄՆ-ի քաղաքական դիսկուրսում, Եվրոպայում քննարկումները շատ ավելի քիչ էին: Այն ենթադրությունը, որ պետական ինստիտուտները ներքաշված են ռասայական պրոֆիլավորման կամ փոքրամասնությունների նկատմամբ այլ տեսակի թիրախավորված բռնություն կիրառելու գործում, կարող է շատ նուրբ թեմա համարվել: Այնուամենայնիվ, անցած շաբաթ Բեռլինը դարձավ առաջին գերմանական երկրամասը, որը թույլ տվեց քաղաքացիական հայց ներկայացնել ոստիկանության կամ այլ պետական պաշտոնյաների կողմից ռասայական պրոֆիլավորման ենթարկվելու դեպքում: Մինչ հարավում ժողովրդավարության հանդեպ դժգոհությունն աճում է, պետության՝ ռասայական և էթնիկ փոքրամասնությունների հետ ունեցած հարաբերությունների քննադատական հետազոտությունը և բարելավումները իրենց հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն են ընձեռում այն ժողովրդավարական ինստիտուտներին, որոնք պետք է ցույց տան, որ պատրաստ են բավարարելու իրենց բոլոր քաղաքացիների պահանջները:

Բողոքի ցույցերի երկկողմանի կազմակերպումը կարող է նպաստել կայունության և ազդեցության ուժեղացմանը

Պարզ չէ, թե որքան կշարունակվեն բողոքի ցույցերը և արդյոք կհանգեցնեն հստակ և հարատև բարեփոխումների: Ցուցարարների և բողոքի վայրերի ցաքուցրիվ և բազմառասայական կազմավորումը արտահայտում է բնակչության մեծամասնության ներկայիս կարծիքը ԱՄՆ-ում, որ սևամորթները ոստիկանության կողմից բռնության ենթարկվելու ավելի մեծ ռիսկի տակ են, քան սպիտակամորթները: Ցուցարարները կենտրոնացել են չֆինանսավորել ոստիկանությանը հակասական պահանջի վրա, որը ներառում է ոստիկանության ծանրաբեռնված բյուջեի նվազեցումը և ոստիկանության գործելակերպի բարելավումը: Արդեն կան նշաններ, որ ցուցարարներին հաջողվում է սայլը տեղից շարժել: Մինեապոլիսի քաղաքային խորհրդի մեծամասնությունը ոստիկանության բաժանմունքի լուծարման կողմ է քվեարկել՝ խոսք տալով աշխատել համայնքի հետ, որպեսզի վերաձևակերպվի այն պատկերացումը,  թե ինչպիսին պետք է լինի հանրային անվտանգությունը: Բոստոնի քաղաքային խորհուրդը ոստիկանության բռնությանը վերջ տալու մասին միաձայն բանաձև ընդունեց: Լոս Անջելեսի քաղաքապետը հայտարարեց, որ ինքը կդադարեցնի ոստիկանության բյուջեի առաջարկվող աճը և կվերաբաշխի ռեսուրսները՝ դրանք ուղղելով սևամորթ համայնքների առողջապահական և կրթական կարիքների բավարարմանը:

Հաշված օրերի ընթացքում բողոքի ցույցերը առաջ բերեցին լայն ազգային քննարկումներ այն մեծ դեֆիցիտների մասին, որոնք ոստիկանության մեծ բյուջեների պատճառով առաջանում են հասարակական ծառայություններին ուղղված և բոլոր քաղաքացիների շահերին ծառայող ներդրումներում: Այսպիսի ժամանակներում, երբ պետական և տեղական բյուջեները քայքայվել են կորոնավիրուսի պատճառով, շատ քաղաքներ ներկայացրել են 2021 թվականի բյուջեները, որոնցում առաջարկվում է պահպանել կամ բարձրացնել ոստիկանության ծախսերը, անգամ եթե մյուս հասարակական ծառայությունները մեծ կրճատումների են ենթարկվում: Հիմա երկրի ավելի մեծ մասն է ուշադրություն դարձնում տեղական բյուջեների առաջարկներին՝ ցույց տալով, թե ինչպես կարող են համընդգրկուն կոալիցիաները պրագմատիկ արդյունքների հասնել, որոնք օգուտ են բերում հասարակության մեծ մասին:

Ի՞նչ է մեզ սպասում                               

Այնուամենայնիվ, մինչ բողոքի ալիքն ընկնում է, կորոնավիրուսի նոր, հավանական ալիքի իրականությունը և տնտեսության շարունակվող քայքայումը գրավում են հասարակության ուշադրությունը. մնում է հետևել այս ուշագրավ պահի տևականությանը: Մի քանի քաղաքապետարաններ հավանաբար կհետևեն Մինեապոլիսի օրինակին ոստիկանության լուծարման հարցում, որին կհետևի ոստիկանության ուժերի և իրավապահ մարմինների բացասական արձագանքը` կապված ոստիկանության կրճատումների հետ: Այնուամենայնիվ, կասկած չկա, որ երկարամյա փոփոխությունները պահանջում են սևամորթների և պետության միջև հարաբերությունների խորը փոփոխություն, փոփոխություն, որը չի հաջողվել իրականացնել ԱՄՆ-ի կազմավորման օրվանից: 


Թարգմանիչ՝ Լիաննա Սարգսյան (Lianna Sargsyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: