Ինչու պոպուլիզմը կարող է հաղթահարել համավարակը

Կորոնավիրուսը հատկապես ծանր հարվածներ է հասցրել պոպուլիստական կառավարություն ունեցող երկրներին: Սակայն զգուշացեք. վիրուսը հազիվ թե ոչնչացնի պոպուլիզմը: Աշխարհը պոպուլիզմից ազատելու համար պետք է անդրադառնալ վերջինիս արմատական պատճառներին։

Բոլսոնարո, Ջոնսոն, Սալվինի, Թրամփ, Էրդողան, Կաչինսկի, Լե Պեն, Մոդի, Օրբան, Պուտին․ այս համաշխարհային առաջնորդներից ոմանք պոպուլիստ են, ոմանք ունեն ավտորիտար գծեր, իսկ մյուսները՝ պոպուլիզմը իշխանությունը համախմբելու համար օգտագործող հեղինակություններ են: Կորոնավիրուսային համավարակի՝ կառավարման իրենց աղետալի ձախողումից հետո ոմանք դուրս կգան պայքարից: Մյուսները կմնան, և նորերը կգան:

Հաշվի առնելով պոպուլիստական շատ կառավարությունների վատ կատարողականը  կորոնավիրուսը հաղթահարելու հարցում՝ պոպուլիզմը կարծես կարող է կախարդական կերպով անհետանալ: Բայց նման ցանկալի պատկերացումը անտեսում է պոպուլիզմի աճի պատճառները և դրա ենթադրյալ դիմացկունությունը: Աշխարհը պոպուլիզմից ազատելու համար պետք է անդրադառնալ դրա արմատական պատճառներին:

Եվրոպայում ճգնաժամային խնդրից առավել խորն է պոպուլիզմի խնդիրը

Եվրոպայում շատերը կարծում են, թե պոպուլիզմը առաջացել է արտաքին ճգնաժամերի պատճառով, որոնք վնաս են հասցրել մայրցամաքին վերջին 10 տարիների ընթացքում: Դրանք ներառում են 2008 թ․-ի ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը եվրագոտու վրա, որն առաջացրեց  եվրոյի և տնտեսական անհավասարություն, և 2015 և 2016 թվականների փախստականների ներհոսք, ինչն էլ հանգեցրեց ինքնության կորստի վախի և ԵՄ-ի վերաբերյալ ավելի մեծ թերահավատության։

Մի խոսքով՝ ԵՄ գիտնականներն ու քաղաքականություն մշակողները ենթադրում են, որ ԵՄ հաջողությունը կապված է դրա կատարողականի հետ: Նրանք կարծում են, որ ավելի լավ քաղաքականությունը և ավելի արդյունավետ հաստատությունները կապահովեն եվրոպական և ազգային քաղաքականության սահուն գոյակցությունը: Եթե պոպուլիզմը պայմանավորված է տնտեսության մասին դժգոհություններով և ինքնության կորստի վախով, ապա դրա դեմ կարող ենք պայքարել՝ աշխատատեղեր ստեղծելով և ներգաղթը կրճատելու նպատակով սահմանները փակելով։

Այս մեկնաբանությունը սխալ է: Ճիշտ է, բազմաբնույթ ճգնաժամերը կատարյալ փոթորիկ են դարձել պոպուլիստների համար, բայց դրանք չեն առաջացրել այն հիմնական հիասթափությունը, որը իրարանցում կստեղծեր Եվրոպայում և այլ ժողովրդավարություններում: Մարդիկ, ովքեր քվեարկում են պոպուլիստ քաղաքական գործիչների օգտին, սովորաբար չեն մտահոգվում, թե որքան լավ է մշակված քաղաքականությունը: Փաստորեն, պոպուլիստ քաղաքական գործիչների ընդհանուր պահանջը (մարմնավորել մարդկանց կամքը) վերացնում է նրանց երբևէ սխալ լինելու հավանականությունը: Այնպես որ, պոպուլիստ առաջնորդների հարձակումները վերնախավի վրա հազվադեպ են կասկածի տակ դրվում, նույնիսկ այն դեպքում, երբ հենց իրենք են այդ վերնախավի մասը կազմում:

Ինչպես է պոպուլիզմը վնասում ժողովրդավարությունը

Պոպուլիզմի արմատներն ըմբռնելը առաջին քայլն է` հասկանալու՝ ինչպես պաշտպանել ժողովրդավարությունը։

Նախ պոպուլիզմն  առաջադեմ ժողովրդավարությունները դատարկելն է: Քաղաքական վերնախավերը հեռացել են ընտրողներից՝ տասնամյակներ շարունակ չմասնակցելով ընտրություններին, կուսակցության անդամակցությանը և քաղաքացիական գործունեությանը, որոնք կապեր են ստեղծել ընտրազանգվածի և կառավարության միջև: Ժամանակին այս կապերը կառավարությանը հսկողության տակ էին պահում և ստիպում քաղաքական գործիչներին հետևել քաղաքացիների հանդեպ իրենց պարտականություններին: Բայց այսօր քաղաքական կուսակցություններն ավելի քիչ են ներկայացնում հասարակական շահերն ու մարդկանց, քանի որ անդամակցությունը թուլացել է: Ինչպես ճշգրտորեն բացատրեցիռլանդացի քաղաքագետ Պիտեր Մեյրը, քաղաքականությունը դատարկություն է ստեղծել:

Պոպուլիստները լրացրել են այս դատարկությունը՝ շրջանցելով ավանդական հաստատությունները` խորհրդարաններից մինչև լրատվական կենտրոններ, որոնք միշտ եղել են ժողովրդավարության հիմնասյուները: Տեխնոլոգիական առաջընթացը ստիպել է լրատվամիջոցների բիզնեսին էկզիստենցիալ ճգնաժամ ապրել: Սոցիալական լրատվամիջոցները պոպուլիստներին հնարավորություն են տալիս ուղղակիորեն մուտք գործել իրենց բազա՝ առանց մամուլի միջամտության և մեկնաբանության:

Այս դինամիկան ակնհայտ է նաև միջազգային ավելի լայն մակարդակում: Տարիներ շարունակ Եվրոպայի խոշոր քաղաքական առաջնորդները խաղում էին մեկը մյուսին մեղադրելու բրյուսելյան խաղը, որպեսզի հավանություն ստանան իրենց երկրներում: Մյուսները անխոհեմ կերպով ընդօրինակեցին պոպուլիստ պաշտոնյաներին​​, որպեսզի հաղթահարեն նախընտրական քարոզարշավը: Դեռ շատ վաղ է ասել, թե երկարաժամկետ հեռանկարում այս քաղաքական դերակատարներն ու մարտավարությունը հաջողության կհասնեն, թե ոչ: Բայց այժմ նրանց գործողությունները քայքայել են ԵՄ ինստիտուցիոնալ մեխանիզմը՝ այն դարձնելով փխրուն և խոցելի:

Եվրոպայում ժողովրդավարությունն այլևս չի կարելի հասկանալ միայն ազգային մակարդակում, ոչ էլ ԵՄ-ն  կարող է կատարելագործել իր ժողովրդավարական ընթացակարգերը` պարզապես բարելավելով իր հաստատությունները: Քանի որ կառավարումը բաժանված է շատ մակարդակներում (տեղական, ազգային և վերազգային, ԵՄ մակարդակում), այս մակարդակաների միջև եղած փոխհարաբերությունները կարգավորող ոչ մի բան չի կարող լուծել պոպուլիստական խառնաշփոթը: Տեղական, ազգային և վերազգային կառավարումները ավելի մասնակցային և հաշվետու դարձնելը կհանգեցնի  անհավասարության և ինքնության խնդիրների ավելի լավ արձագանքերի:

Երկրորդ՝ նույնիսկ եթե պոպուլիստ ​​որոշ առաջնորդներ դուրս մղվեն ընտրապայքարից, պոպուլիզմը, ամենայն հավանականությամբ, կկարողանա հաղթահարել կորոնավիրուսը, քանի որ դրա աջակողմյան տարբերակը բացառապես հաջողված է բոլոր քաղաքական և գաղափարական բանավեճերը աջ կողմ տեղափոխելու համար: Որոշ դեպքերում այն գրավել է աջակենտրոն քաղաքական կուսակցություններին: Իր պոպուլիստական ​​մրցակիցներին ավանդական աջակենտրոն պարտության մատնելու ամենաարտառոց օրինակը Բրիտանիայի պահպանողական կուսակցության՝ այն ժամանակվա Բրիտանիայի Անկախության կուսակցության հակաեվրոպական օրակարգը որդեգրելն էր և ստիպելը, որ երկիրը դուրս գա ԵՄ-ից: Այլ դեպքերում վերջերս Ավստրիայում և Իտալիայում աջակողմյան պոպուլիստները դա մտցրել են կառավարություն և փոխել քաղաքականությունը՝ ըստ իրենց հավանության: Բայց շատ երկրներում դա պարզապես ազդել է հանրային քննարկումների վրա այնքան, որ կենտրոնամետ կառավարությունները փոխել են իրենց ուղղությունը դեպի աջ:

Եվրոպայում պոպուլիզմի խնդիրն ամենուր է

Սա առավել ակնհայտ է եվրոպական միգրացիոն քաղաքականության մեջ, որը ազգային ինքնությունը կորցնելու վախից և միջազգային պարտավորությունները խախտելու պատճառով դարձել է ոչ լիբերալ։ Բայց դա կարելի է տեսնել շատ այլ ոլորտներում՝ սոցիալական քաղաքականությունից մինչև անվտանգություն և հակաահաբեկչություն: Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները մշտապես  խաթարել են օրենքի գերակայությունը և հիմնական իրավունքները: Այնուամենայնիվ, գրանցվել են նաև մամուլի ազատության և քաղաքացիական արտոնությունների սանձահարումներ, ինչպիսիք են Ֆրանսիայում պայքարը ահաբեկչության դեմ և Իտալիայում՝ փախստականներին և միգրանտներին օգնող հասարակական կազմակերպություններին սահմանափակելու փորձերը: Կորոնավիրուսային համավարակը ընդգծում է Եվրոպայի՝ հիմնարար իրավունքները հարգելու որոշ հիմնախնդիրներ:

Եվրոպական աջակողմյան կենտրոնի՝ որպես ժողովրդավարության դռնապան հանդես գալու անկարողությունը իր ամենամեծ ձախողումներից մեկն է: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Լեհաստանի Իրավունք և արդարություն կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու կուսակցություններին հաջողվել է անվավեր ճանաչել իրենց երկրների ժողովրդավարական նվաճումները Եվրոպայի եղբայրական կուսակցությունների մեղսակցությամբ, որոնք, ենթադրվում էր,  պետք է իրենց արժեքներն ու գործողությունները պահեին հսկողության տակ: Լեհաստանում Անջեյ Դուդայի հաղթանակը՝ պարտիզանական լրատվամիջոցների շնորհիվ, ազգայնական և ուլտրապահպանողական Օրենք և արդարություն կուսակցության կողմից ղեկավարվող կառավարությանը ավելի շատ ժամանակ կտա՝  դատական ​​համակարգի անկախությունը խարխլելու և երկրի ժողովրդավարությունը տապալելու համար:

Խարխլվել է նաև ԵՄ կառավարումը: Պոպուլիստ ​​առաջնորդները պարզել են, որ քաոս ստեղծելով՝ հեշտությամբ կարող են հասնել իրենց նպատակներին: Պոպուլիստական ​​կառավարությունները Եվրախորհրդում արգելափակել են կոնսենսուսը, որտեղ հանդիպում են ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները և քննարկում ոչ միայն իրենց պետություններում ուժ հանդիսացող ապրանքանիշերը (օրինակ՝ ապաստան հայցողների վերաբնակեցմանը հակազդելը), այլև այլ հարցեր (օրինակ՝ Չինաստանում մարդու իրավունքների խախտումները):

Հայտնի է, որ ԵՄ-ում կան բազմազան բաժանմունքներ: Դրանցից շատերը նախորդում են պոպուլիզմի վերելքին, իսկ վետոյի մարտավարությունը նորություն չէ: Փոփոխությունն այն է, որ, քանի որ պոպուլիստներին հաջողվել է խոչընդոտել գործընկերներին և քաղաքական հարցերը հասցնել փրկագնի, մյուսները կրկնօրինակում են նրանց հաճախ ավելի քիչ կարևորություն ունեցող հարցերում։ Նպատակը պարզապես տարաձայնություն սերմանելն է՝ դարձնելով ԵՄ-ն թույլ, բաժանված և իր հիմնախնդիրները լուծել չկարողացող՝ սկսած եվրոպական տնտեսությունների նկատմամբ Չինաստանի ոտնձգությունից, վերջացրած տրանսատլանտյան լարվածությամբ:

Այս դինամիկայի հետևում Եվրոպայի խարխլված ժողովրդավարությունն է, որ անկարող է համընթաց քայլել քսանմեկերորդ դարի փոփոխությունների հետ: Մինչ այժմ ինստիտուցիոնալ բարեփոխումը արդյունք չի տվել: Պոպուլիստական ​​քաղաքականությունը խորը հարցեր է առաջացնում լեգիտիմության, ներկայացուցչության և քաղաքական մասնակցության վերաբերյալ: Ովքե՞ր են «այդ մարդիկ»։ Ո՞վ է որոշողը և ո՞ւմ օգտին:

Այս դատարկությունը իմաստալից կերպով լրացնելու համար պետք է ԵՄ-ում սովորաբար իրականացվող ամբողջական բարեփոխումների փոխարեն լիովին վերանայել տեղական, ազգային, Եվրոպական միության և կառավարման գլոբալ մակարդակների փոխհարաբերությունները: Այս բացը լրացնելը եվրոպական ծրագրի նորացման բանալին կլինի:

Այս հոդվածը Կարնեգիի Կերպարանափոխելով Եվրոպական Ժողովրդավարությունը նախաձեռնության մի մասն է:

Ռոզա Բալֆուր

Ռոզա Բալֆուրը Կարնեգի Եվրոպայի հիմնադրամի տնօրենն է։ Նրա փորձագիտական ոլորտներն են՝ եվրոպական քաղաքականությունը, ինստիտուտները, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականությունը: 

@ROSABALFOUR

Բնօրինակի հեղինակ՝ Rosa Balfour, Carnegie Europe

Թարգմանիչ՝ Սոնա Սիմոնյան (Sona Simonyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: