ՄԻԿ-ը միացավ 100 նվեր-պայուսակ նախաձեռնությանը

«Ինլայթ»-ի 100 նվեր-պայուսակ նախաձեռնությանը միացել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (Microsoft Innovation Center Armenia), որն ամեն տարի, ավանդույթի համաձայն, ուսանողների հետ միասին պատրաստում է նվերներ և իրականացնում նմանատիպ նախաձեռնություններ։
 
Դուք կամ Ձեր կազմակերպությունը ևս կարող եք միանալ 100 նվեր-պայուսակ նախաձեռնությանը։
 
Դեկտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին ժամը 18:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում համեցեք մեր գրասենյակ՝ Լեռ Կամսար 11, բերեք ձեր նվեր-պայուսակը կամ որևէ նվեր, և/կամ համեցեք քննարկելու նախաձեռնության շուրջ համագործակցությունը:
 
Հիշեցնում ենք, որ նախաձեռնությանը կարող եք մասնակցել նաև դրամական նվիրաբերությամբ: Նվիրաբերել կարող եք «Ինլայթ»-ի՝ Աջակցիր էջի միջոցով կամ իրականացնել փոխանցում «Ամերիաբանկ»-ի 1570027242170200 հաշվեհամարին («Ինլայթ» ՀԿ)՝ նպատակ դաշտում նշելով «100 նվեր-պայուսակ»:
__
Շնորհակալ ենք բոլոր նվերների և նվիրաբերությունների համար: Շնորհակալ ենք նաև մեր գործընկեր Microsoft Innovation Center Armenia-ին այս նախաձեռնությանն իրենց նորարարական գույնը հաղորդելու համար:
 
Առջևում Ամանորն է ~ թող Արցախի մանուկները հավատան հրաշքներին։ ✨

Ծրագրի ամփոփիչ հաշվետվությունը կներկայացնենք մեր էջում։