Եվ այնուամենայնիվ Կարթագենը պետք է կործանվի

[su_quote]Եվ այնուամենայնիվ Կարթագենը պետք է կործանվի[1] [/su_quote]

Այս վերլուծության նպատակը ազգամիջյան ատելություն կամ թշնամանք սերմանելը չէ, սա մտորումների ու փաստերի ամբողջություն է` կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների, դրանց ապագայի և հետագա զարգացումների հետ։ Վերլուծության ընթացքում պատմական ակնարկի միջոցով կփորձենք հասկանալ Ադրբեջան կոչվող պետության ստեղծման պատճառները, հետևանքները, մեր ներկայիս խնդիրներն ու անելիքները։ Կփորձենք նաև դասեր քաղել ապրիլյան դեպքերից՝ դրանք վերլուծելով ռազմաքաղաքական տեսանկյունից (հեղինակը ռազմական տեսաբան չէ և մարտական գործողությունների վերլուծություն չէ, որ կներկայացնի)։

Պատմական ակնարկ

Այժմյան Ադրբեջանի տարածքը ներառում է պատմական Աղվանքը, Մեծ Հայքի Ուտիք, Փայտակարան, մասամբ նաև Սյունիք և Այրարատ նահանգները, իսկ Ադրբեջան տեղանունը, որն Իրանի հյուսիսարևմտյան երկրամասի պատմական անվանումն էր, մինչև 1918 թ․ չի տարածվել ներկայիս տարածքի վրա։ Տարածքի անվանումը պարսկական Ադարբադագան տեղանվան արաբականացված տարբերակն է, որն էլ համընկնում է միջին պարսկերենի Ադուրպատական ձևին: Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ներառելով Կովկասյան Ալբանիայի (Աղվանք) Առան և Շիրվան տարածքները,  ձևավորվել է 1918 թ. մայիսին, երբ Ռուսական կայսրությունից անջատված Այսրկովկասում ստեղծվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները, և աշխարհագրական հիշյալ հատվածում հաստատվեց մուսավաթականների իշխանությունը՝ Նուրի Փաշայի (Էնվեր Փաշայի հորեղբոր որդին) գլխավորած ուժերի միջոցով: Ադրբեջանական Հանրապետությունը գոյություն ունեցավ մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը, երբ այստեղ հաստատվեցին խորհրդային կարգեր: Մինչև 1920-ական թվականները ադրբեջանցիները հայտնի էին թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով։

Իսկ ի՞նչ նպատակներով ստեղծվեց Ադրբեջանը և ո՞րն է վերջինիս դերակատարությունը։ 20-րդ դարի առաջին տասնամյակներին Թուրքիայում, ինչպես հայտնի է, մեկը մյուսին հաջորդում էին «Պան» գաղափարները, որոնք հիմնականում կապված էին Օսմանյան կայսրության փլուզման և տեղի դոմինանտ ժողովրդի՝ թուրքերի ինքնության ճգնաժամով։ Մեզ համար, թերևս, ամենացավալին և վտանգավորը պան-թուրքիզմի և Վաթանի (հայրենիք) գաղափարներն էին, որոնց շրջանակում նախատեսվում էր՝ նախ բացառապես թուրքերով բնակեցված պետության ստեղծում՝ սկզբում Փոքր Ասիայում (որն ընդգրկում էր նաև Արևմտյան Հայաստանը), ապա Արևելյան Հայաստանի, Իրանական և Ռուսական Ատրպատականների ու Հյուսիսային Կովկասի միջոցով կապվելով Կենտրոնական Ասիայի թուրքական ցեղերի հետ՝ ընդհուպ մինչև Չինաստան և Ալթայ, Մեծ Թուրան պետության ստեղծում։ Սակայն խնդիրն այն է, որ այդ թուրքական ցեղերը որևէ այլ տեղ դոմինանտ կամ առավել ևս տիտղոսակիր չէին՝ բացառությամբ Թուրքիայի: Դրանք բավականին ցածր մշակութային ինքնընկալման մակարդակում գտնվող և լոկ լեզվական ու կրոնական ընդհանրություն ունեցող մարդկանց խմբեր էին, որոնք անգամ էթնիկական անվանումներ չունեին և հաճախ անվանվում էին տեղանքի անունով. օրինակ՝ Կովկասի թուրքեր, լեռնցիներ, միջինասիացիներ և այլն։ Այս խնդիրը գերազանց էր ընկալել դեռևս երիտթուրքական կառավարությունը, որը և ձեռնամուխ էր եղել այս ցեղային միավորների համար պետականության կառուցմանը, հաճախ ամբողջովին արհեստական ու անհիմն (առանձին ներկայացուցիչներ անգամ երիտթուրքական վարչակարգի կործանումից հետո շարունակում էին այս գործը արդեն տեղում՝ Ջեմալ, Էնվեր և այլք)։

Այսպիսով, պետք է հասկանալ, որ Ադրբեջանը ստացավ պետական կազմավորման ձև թուրքական քաղաքական վերնախավի ակտիվ միջամտությամբ, վերջինիս պատվամոլությունները և քաղաքական նպատակները իրականացնելու համար, և սա արվում էր թուրքական իշխանության և ազդեցության բազմապատկման համար։

Սակայն Ադրբեջանի դեպքում կան մի քանի այլ ասպեկտներ։ Մասնավորապես, հանրապետությունը Ադրբեջան անվանելը հետապնդում էր քաղաքական լուրջ նպատակ, այն էր՝ պահանջատիրությամբ հանդես գալ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ (հարավային կամ Իրանական Ադրբեջանի մասով), ինչպես նաև ցույց տալ, որ հայկական Սյունիքը, Նախիջևանը ու Արցախը,  լինելով որոշ չափով ադրբեջանաբնակ (այն տարիներին բավականին լուրջ տոկոսների մասին էր խոսքը) և գտնվելով երկու եղբայր ժողովուրդների միջև, ռազմակալվել են հայերի կողմից և սեպ են հանդիսանում թուրքական աշխարհի կենտրոնում: Հետագա ռազմական գործողություններն արդեն միտված էին այդ սեպը վերացնելուն: Հայերը, սակայն, Մայիսյան հերոսամարտերի ընթացքում ջախջախեցին և Արևելյան Հայաստանի տարածքի մեծ մասից դուրս շպրտեցին թուրքական բանակի էլիտար ստորաբաժանումները և ցույց տվեցին, որ տվյալ պահին Հայաստանը բռնի ուժով գրավելը թուրքական բանակի համար անհասանելի է։ Այսպես էլ ծնվում է հայկական պետության շրջապատման և հետզհետե թուլացման ու մաս-մաս կործանման պլանը. Թուրքիան՝ արևմուտքից, Ադրբեջանը՝ արևելքից, պետք է նախ տնտեսապես, ապա և ռազմական գործողությունների արդյունքում կարողանային ճնշել հայերի դիմադրությունը և նվաճել Հայաստանը։ Պետք չէ մանրամասնել, թե ինչ վտանգներով էր հղի այս նախագիծը հայերիս համար, պարզապես կարելի է եզրակացնել, որ դա կնշանակեր հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ավարտը։

Ներկայիս վիճակը

Պատմական ակնարկը միտված էր ներկայացնելու նախկինում՝ դեռևս Առաջին հանրապետության գոյության ընթացքում, մեր հակառակորդների մշակած ծրագրերը, որպեսզի ցույց տրվի, որ ներկայումս վերջիններիս մոտեցումները առանձնապես չեն փոխվել. շարունակվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական և քաղաքական շրջափակումը, մշակութային և պատմական կեղծարարությունը և, իհարկե, ռազմական ռևանշի նախապատրաստումը:

Փոխվել է սակայն ուժերի հարաբերակցությունը. եթե նախկինում մեր ուժերը հազիվ բավականացնում էին մայրաքաղաքը պաշտպանելուն, ապա Արցախյան գոյամարտը փաստեց, որ մենք այլևս ի վիճակի ենք նաև ազատագրել հայրենիքի օկուպացված շրջանները և, որ ավելի կարևոր է, փոխվել է մեր հոգեբանությունը։ Մենք այլևս ոչ թե ցեղասպանված և մազապուրծ եղած ժողովուրդ ենք, այլ պատերազմում հաղթանակած երկիր, որին պաշտպանում է ԱՊՀ միակ հաղթանակած բանակը։

Այժմ փորձենք հստակեցնել տվյալ իրավիճակում հայկական երկու պետությունների նպատակի որպիսին լինելը և ներկա գործողությունների տրամաբանությունը։

Թերևս այն գոյություն ունեցող իրավիճակի՝ ստատուս քվոյի ձգձգումն է՝ ռազմական և քաղաքական պարիտետի պահպանմամբ։ Իմ կարծիքով նման մոտեցումը սխալ է, քանի որ ներկայիս վարչակարգի պայմաններում մեր տնտեսությունը և մարդկային ռեսուրսները չեն ապահովում անհրաժեշտ աճ, և մենք տարեցտարի հետ ենք մնում Ադրբեջանից, մինչդեռ վերջինս ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը։ Թվում է՝ ստատուս քվոն մեր օգտին է, սակայն իրականում ժամանակը գործում է մեր դեմ։

Ապրիլյան պատերազմ

Հակիրճ անդրադառնալով ապրիլյան պատերազմին2՝ ներկայացնենք դրա դրդապատճառները և արդյունքները։ Ադրբեջանական կողմին պետք էր որևէ հաջողություն, ինչպես Սադաթին՝ «Դատաստանի օրվա պատերազմում»3, որպեսզի հրամցներ հասարակությանը՝ անկախ սեփական կորուստներից և անկախ ձեռքբերման իրական նշանակությունից։ Դրանից զատ, կար նաև զուտ ռազմական խնդիր, ինչպես բնորոշել է գեներալ Ա. Տեր-Թադևոսյանը, սա «կռվով հետախուզություն» էր, երբ հակառակորդը ռազմական ակտիվ գործողությունների միջոցով փորձարկում էր մեր պաշտպանունակությունը։ Սակայն սցենարը ամբողջովին կործանվեց հայկական բանակի զինվորների և սպաների ցուցաբերած համառության, խիզախումի և անձնվիրումի շնորհիվ, ինչը որոշ չափով նաև անսպասելի էր: Իսկ ադրբեջանական բանակը, չնայած որոշ ձեռքբերումների, պյուրոսյան գին վճարեց, իսկ մենք ժամանակ շահեցինք դիրքերը վերադասավորելու՝ ինչպես ուղղակի, այնպես էլ փոխաբերական իմաստներով։

Ապրիլյան պատերազմը փաստեց, որ պարիտետը, չնայած ադրբեջանական ժամանակակից զինտեխնիկայի առկայությանը, դեռևս պահպանվում է, և որ ներկայիս ռեսուրսներով կողմերից որևէ մեկը չի կարող դիմացինի հանդեպ կայծակնային հաղթանակի հասնել։ Սակայն, այն փաստեց ևս մի բան, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հրաժարվել իր նվաճողական մոտեցումներից, այլև՝ ճիշտ հակառակը։ Այն շիկացնում է իրավիճակը, էտապային ու անդադար պատերազմի միջոցով փորձում է արյունաքամ անել հայկական ուժերը, հայատյացությունը և արմենոֆոբիան դարձնելով պետական քաղաքականություն՝ դաստիարակում է աննախադեպ հայատյաց մի սերունդ՝ վճռականորեն պատրաստվելով ռևանշի։

Մեծ պատերազմը փաստորեն անխուսափելի է, ահա թե ինչ ցույց տվեցին ապրիլյան դեպքերը. այսօր կամ վաղը այն լինելու է, քանի որ մեր պետությունների միջև առկա է կոնֆլիկտաբանության մեջ ամենաբացասական համարվող իրավիճակը՝ կենսական կարիքների հակադրումը: Մի կողմից Հայաստանն է՝ վերջին 500 տարիների ընթացքում գրանցած առաջին խոշոր ձեռքբերմամբ՝ Արցախյան գոյամարտի հաղթանակով, որը միաժամանակ նաև արցախահայության ֆիզիկական գոյության հարցն է և որի աննշան վտանգումն անգամ իրացնում է համազգային ինքնամոբիլիզացիա4 (իրավիճակն ավելի լարված է նաև այն պատճառով, որ վերջին հազարամյակում առաջին անգամ Հայաստանում առաջացել է պետական մտածելակերպ ունեցող երիտասարդ սերունդ), մյուս կողմից՝ ամեն գնով ռևանշի ձգտող և հայատյացությունը միակ պետական գաղափար դարձնող Ադրբեջանը, որն առնվազն նման քարոզչության արդյունքում հասարակական դիրքորոշման պատճառով չի կարող զիջել, չի կարող չձգտել Արցախի նվաճմանը ու չպատերազմել։

Թյուր են այն կարծիքները, թե սերնդափոխությունը կմեղմացնի իրավիճակը: Ճիշտ հակառակը՝ այն էլ ավելի կսաստկանա, քանի որ ի տարբերություն իրենց նախորդների, երկու երկրներում էլ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները հակառակորդին՝ թշնամուց բացի այլ դերում չեն տեսել, և երկուստեք սերունդը առանձնանում է իր նացիոնալիստական տրամադրություններով։ Այնպես որ, իզուր է հույս դնել նոր սերնդի հնարավոր խաղաղասիրության վրա:

Այսպիսով, պատերազմն անխուսափելի է և դրան պետք է պատրաստվել: Բայց սա խնդրի միայն մի կողմն է, մյուս կողմը տարածված թեզիսի, թե իբր գոյություն ունեցող իրավիճակը մեր օգտին է, թյուր լինելն է: Շրջափակումը, ոչ լեգիտիմ քաղաքական վարչակարգը, կոռուպցիան, տնտեսական ցածր ցուցանիշները և ծավալվող ռուսական ազդեցությունը մեզ տարեցտարի դարձնում են ավելի ու ավելի թույլ։ Ստեղծված պատային իրավիճակը պետք է հաղթահարել ոչ թե առանձին կուսակցությունների պայքարով կամ երիտասարդական սոցիալական շարժումներով, այլ քաղաքական շարժումներով և քաղաքական համակարգի լրջագույն փոփոխություններով։ Փորձը ցույց տվեց, որ գոյություն ունեցող քաղաքական համակարգը ունակ չէ կոշտ արձագանքի և հետևողական պայքարի։ Համակարգն անընդունակ գտնվեց ռազմական իրավիճակում լիովին պատասխանատվություն կրել և անգամ կանգնեցրեց մեր զորքերի հակահարձակումը: Ոչ կոմպետենտ ու անհամարձակ քաղաքականության պատճառով հնարավոր չեղավ որևէ փոփոխության հասնել նաև դիվանագիտական դաշտում. ապրիլի 2-ը իդեալական օր էր Արցախի անկախությունը վերջապես ճանաչելու համար, բայց այդ բոլոր հնարավորությունները բաց թողնվեցին։

Այն պետք է կործանվի

Պատերազմը ոչ միայն լինելու է, այլև մեզ պետք է, որ այն լինի ավելի շուտ, քան ուշ։ Միայն գալիք պատերազմում հասնելով վերջնական հաղթանակի՝ մենք կկարողանանք ապահովել Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ կենսական պայմանները։ Պատմության ընթացքում մենք բախվել ենք շատ ավելի լուրջ հակառակորդների ու խնդիրների և կարողացել ենք ուշ կամ շուտ հաղթահարել դրանք։ Սա ևս բացառություն չի լինի, պարզապես հարկավոր է հասկանալ ռադիկալ գործողությունների և նախահարձակման դերն ու նշանակությունը։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ աշխարհը հավասարության նշան է դնում կոնֆլիկտի երկու կողմերի միջև. բայց մենք հավասար չենք։ Խոսքը այստեղ պատմական, մշակութային ժառանգության մասին չէ, խոսքը մեր հասարակության էներգիայի և աշխարհասփյուռ հայության տնօրինած ռեսուրսների մասին է։ Համահայկական ուժերի գերագույն լարումը և հավաքագրումը՝ վստահելի ու լեգիտիմ առաջնորդի անձի շուրջ, ոչ միայն թույլ կտա նոր ու ջախջախիչ հաղթանակների հասնել, այլև հանգուցալուծել այս գորդյան հանգույցը։ Իսկ դրվող հավասարության նշանը, ըստ էության, հավասարեցնում է նաև լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսողին և պաշտպանվողին։

Մեր նպատակը պետք է լինի հայկական երկրորդ հանրապետության սահմանների հետևյալ ձևաչափը՝ արևելյան սահմանների գծումը Կուր գետով, հարավ արևելքում՝ մինչև Կասպից ծովի ափեր, իսկ հարավում՝ ադրբեջանա-իրանական ամբողջ սահմանի վերահսկում։ Կուրի արևելքում պետք է վերացվի Ադրբեջան պետությունը և դրա փոխարեն ստեղծվեն կազմալուծված առանձին պետական գոյացություններ: Պետք է ազատագրենք Սյունիքից դեպի հարավ-արևմուտք գտնվող տարածքը և Նախիջևանի տարածքում հիմնենք հայկական երրորդ հանրապետություն:

Այս նպատակի իրագործումը կհանգեցնի եթե ոչ բոլոր խնդիրների լուծմանը, ապա մեծ մասի լուծման համար անհրաժեշտ և բավարար նախադրյալների ստեղծմանը։ Նշվածը կարող է և պետք է երևակայական թվա, սակայն սա ոչ թե ռազմական գործողությունների պլան է, այլ՝ նպատակների ամբողջություն։ Նպատակներ, որոնք պետք է ամբարվեն յուրաքանչյուր հայաստանցու գլխում, նպատակներ, որոնք հնարավորություն կտան գնալ կոնկրետ մի ուղղությամբ։ Մաքսիմալիզմ, որը մեզ անհրաժեշտ է առնվազն նպատակային-գաղափարական դաշտում։

Ամփոփում

Այսպիսով, ևս մեկ անգամ հարկավոր է նշել, որ վերլուծությունը նպատակ չուներ ռազմական գործողությունների կատարման սցենար և քաղաքական գործողությունների կատարման հաջորդականություն մշակելու կամ հաղթանակի բանաձև տալու կամ ընթերցողին վստահեցնելու, որ պատերազմի դեպքում Հայաստանը կհաղթի և այն էլ՝ արագ։

Վերլուծությունը հետապնդում էր երկու հիմնական նպատակ.

  1. Ցույց տալ ապագա պատերազմի անխուսափելիությունը և դրա հետաձգման վտանգները: Անկախ նրանից մենք ուզում ենք թե ոչ, պատերազմը լինելու է։ Եվ Չերչիլի խոսքերը լավագույնս բնորոշում են ստեղծված վիճակը՝ «Եթե ձեզ տրվել է հնարավորություն ընտրելու խայտառակության և պատերազմի միջև, և դուք ընտրում եք խայտառակությունը, ապա դուք կստանաք նաև պատերազմը»։ Անգամ հնարավոր բոլոր զիջումներով՝ մենք չենք խուսափի պատերազմից։
  2. Սա կոչ էր ուղղված մեր հասարակության բանականությանն ու մտածողությանը, կոչ առ մտածելակերպի փոփոխության, կոչ առ մաքսիմալիզմ և նախապատրաստում։

Վերադառնանք մեր վերնագրին. Կատոնը իր ժամանակի ամենախելացի մարդկանցից էր, ով բնավ չէր տառապում արյունարբությամբ, նա պարզապես հասկացել էր, որ Կարթագենական ու Հռոմեական պետությունների կենսական շահերը հակոտնյա են, և որ այդ երկու պետությունները միաժամանակ գոյություն ունենալ Միջերկրածովում պարզապես չեն կարող5։ Ճիշտ նույն խնդիրը առկա է մեր դեպքում. հեղինակն իր էությամբ արնամոլ չէ և չի ուզում պատերազմ, սակայն հասկանում է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվի Արցախը ռազմակալելու նպատակից, ավելին՝ այն երբեք չի հրաժարվի Թուրքիայի հետ միավորվելու գաղափարից, ինչպես և Թուրքիան: Մեր երկրների միջև խաղաղություն հնարավոր չէ: Առանց կողմերից մեկի կապիտուլացիայի՝ երկու երկրները և դրանց հասարակությունները անհամատեղելի են (ասվածի վառ վկայությունն է ապրիլյան պատերազմի օրերին ցուցաբերված երկկողմանի դաժանությունը և հակառակորդների միջև առկա անտագոնիզմը), ինչպես արդեն նշվեց, կոնֆլիկտում առկա է կենսական շահերի հակադրում, ինչը չի լուծվում կոմպրոմիսային ճանապարհով։

Խնդրի լուծումը ոչ միայն Հայաստանի զարգացման նոր ու իրական ճանապարհներ կստեղծի, ոչ միայն կվերացնի հանրապետության բնականոն զարգացման ճանապարհին առկա գլխավոր արտաքին խոչընդոտը՝ տարածաշրջանում ներկայումս մեր հիմնական հակառակորդին, ապահովելով երկրի սահմանների անվտանգությունը, այլև էականորեն կնվազեցնի, իսկ տասնամյակ անց ընդհանրապես կվերացնի մեր կախյալ վիճակը «ռազմավարական դաշնակցից»։ Սա մեզ հնարավորություն կտա իրական տնտեսական և հասարակական-քաղաքական վերածնունդ կազմակերպելու։

Խոսքս ավարտելով՝ նշեմ՝ և այնուամենայնիվ Ադրբեջանը պետք է կործանվի։

Շարունակելի…


1«Կարթագենը պետք է կործանվի» (լատ. Carthago delenda est, Ceterum censeo Carthaginem delendam esse) – լատիներեն թևավոր խոսք, որ նշանավորում էր համառ ու որոշիչ պայքարի կոչ թշնամու դեմ։ Այս խոսքերը Պլուտարքոսը վերագրում է Կատոն Ավագին (Կարթագենի անզիջում թշնամուն), ով սենատում ցանկացած քննարկման ժամանակ իր ելույթները մշտապես այս արտահայտությամբ էր ավարտում՝ անկախ դրանց բովանդակությունից։ Կարթագենը, որ Հռոմի մեծագույն ախոյանն էր, ժամանակի հռոմեական քաղաքական մտքի շատ ներկայացուցիչների կողմից դիտարկվում էր իբրև Հռոմի բնականոն զարգացման գլխավոր խոչընդոտ, իսկ պայքարի ավարտը դիտարկվում էր միայն կողմերից որևէ մեկի լիակատար ոչնչացմամբ։

2Ընդհանրապես Ապրիլյան դեպքերի հանդեպ կիրառվող «պատերազմ» եզրույթը այնքան էլ կիրառելի չէ, քանի որ Արցախյան պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ սա դրա ընթացիկ գործողություններից մեկն էր: Կարծում ենք՝ կիրառման ենթակա ամենաճիշտ բնորոշումը «ճակատային ակտիվ գործողություններ» բնորոշումն է:

3Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը 1973 թվականի «Դատաստանի օրվա» պատերազմի մասին ասում էր, որ իրեն հարկավոր չէր ամբողջ Սինայ թերակզին (որը նախորդ պատերազմում ջախջախիչ հաղթանակ տանելով օկուպացրել էին իսրայելցիները), իրեն հարկավոր էր Սինայի մի քառակուսի կիլոմետր հող։ Սա պատճառաբանվում էր Եգիպտոսում առկա ապատիոն տրամադրություններով, կապված նախորդ պատերազմում կրած պարտության հետ, իսկ անգամ փոքրիկ հաջողությունը կարող էր թևավորել եգիպտացիներին։

4Ինքնամոբիլիզացիա – հեղինակը տվյալ բառը օգտագործում է օֆիցիալ հայտարարված մոբիլիզացիայի բացակայության պայմաններում առկա համընդհանուր ինքնակամ մոբիլիզացիան բնորոշելու համար։

5Արդարության առջև չմեղանչելու համար հարկավոր ենք համարում նշել, որ նույն ժամանակաշրջանում Հռոմում կար երկրաչափորեն հակառակ տեսակետ, որը լավագույնս մարմնավորում է Սկիպիոն Աֆրիկացին (Հաննիբալին հաղթողը և Կարթագենը գրավողը), ով, ավանդույթի համաձայն, իր կողմից գրաված Կարթագենի ավերակների վրա լալով ասում էր, որ դա նաև Հռոմի վախճանի սկիզբն է, քանի որ կորցնելով իր հիմնական հակառակորդին՝ Հռոմը կորցրեց նաև զարգանալու և առաջընթացի հիմնական խթանը։ Սակայն մեր դեպքում իրավիճակը տարբերվում է. Հայաստանի հիմնական հակառակորդը ներկա վիճակում է միայն Ադրբեջանը, հետագայում այդ տեղը լրացնողների պակաս չի զգացվի՝ հաշվի առնելով մեր արևմտյան հարևանների յուրահատկությունները. հետևաբար և սկիպիոնական տեսակետի դիտարկումն այս դեպքում անտեղի է։


Գրականության ցանկ

  1. «Անվար Սադաթ-X» սցենարը ֊ http://hetq.am/arm/news/67385/anvar-sadat- x-scenary- kam-inchi-masin-e- lrum-levon- ter-petrosyany.html:
  2. #ԷլեկտրիկԵրևան ֊ http://bit.ly/2c81KlB:
  3. Իրանական Ազարբայջան և ազարիներ ֊ http://bit.ly/2c99FyQ:
  4. Անվտանգության գոտու հիմնահարցը արցախյան հակամարտության համատեքստում. մաս 4-րդ ֊ http://bit.ly/2bYYEWf:
  5. Պլուտարքոս, Կատոն կրտսեր:
  6. Тит Ливий, История от основания города.

Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here