Կազմակերպություն Մեր նորությունները Թարգմանչական արտադրական պրակտիկա

Թարգմանչական արտադրական պրակտիկա

Հրաշալի հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց համալսարանական արտադրական պրակտիկան անցնել «Ինլայթ»-ում:

Սա բացառիկ հնարավորություն է օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետների ուսանողների համար, ովքեր ցանկանում են պրակտիկ և տեսական փորձ ու գիտելիքներ ձեռք բերել թարգմանության և խմբագրության ոլորտում: Կարող են դիմել տարբեր համալսարանների համապատասխան բաժինների ուսանողները:

Պրակտիկան իրականացվելու է գլխավորապես հեռահար և հեռավար հաղորդակցման եղանակների և գործիքակազմի կիրառմամբ:

Լեզուները՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Լավագույն պրակտիկանտները կազմակերպության թարգմանիչների բաժնի անդամակցման հնարավորություն կստանան:


Արտադրական պրակտիկայի տևողությունը նշում եք Դուք՝ լրացնելով հայտադիմումի համապատասխան դաշտերը:

Հայտադիմումի վերջին՝ «Այլ դիտարկումներ» դաշտում, խնդրում ենք նշել կազմակերպության կողմից համալսարանին համապատասխան տեղեկանք/քաղվածք ներկայացնելու վերջնաժամկետը:


Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների Spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։


Թարգմանչական պրակտիկա