«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ է Հանրային կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար, որը պատասխանատու կլինի hանրության հետ կապերի հաստատման, կազմակերպության մասին տեղեկատվության կառավարման, գործունեության հանրայնացման ապահովման, ինչպես նաև բաժնի աշխատանքների կազմակերպման և համակարգման համար:
Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:
Աշխատանքային պարտականությունները և գործառույթները
- Մշակել և իրականացնել հանրային կապերի և մարքեթինգի ռազմավարության իրականացմանն ուղղված միամյա գործողությունների պլան
- Պլանավորել և կազմակերպել բաժնի աշխատանքները, մշակել գործունեության ռազմավարությունը
- Կազմակերպել բաժնի ամսական հանդիպումները, վերանայել բաժնի կատարած աշխատանքը, գնահատել առաջացած խնդիրները, մշակել օպտիմալ լուծումներ, անհրաժեշտության դեպքում փոփոխել ռազմավարությունը, հանդես գալ նոր գաղափարներով
- Հստակ պատկերացնել և վերահսկել բաժնի յուրաքանչյուր անդամի աշխատանքը, ուղղորդել բաժնի անդամներին իրենց աշխատանքներում
- Կազմակերպել և մշակել ծրագրային տեղեկատվական միջոցառումներ և վերջիններիս համար անհրաժեշտ տեղեկատվական և ներկայացուցչական նյութեր և միջոցներ, ապահովել համապատասխան ռեսուրսների (ֆոտո/վիդեո նկարահանում, ռեպորտաժի, դիզայներական նյութերի պատրաստում և այլն) առկայությունը
- Համակարգել կազմակերպության տարեկան հաշվետվության պատրաստումն ու վերջինիս ներկայացման միջոցառման կազմակերպումը
- Պարբերաբար հետևել կազմակերպության կայքէջում զետեղված տեղեկատվությանը
- Կազմակերպել և համակարգել կազմակերպության սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, Twitter, Telegram, Youtube, LinkedIn, Reddit, Quara) գործունեությունը
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և մոնիթորիգ, կազմել գովազդային արշավների ռազմավարություն և իրականացնել արդյունքների վերլուծություն
- Ապահովել կազմակերպության արտաքին ներկայացուցչությունը
- Մասնակցել տնօրենների խորհրդի նիստերին, ներկայացնել բաժնի աշխատանքների ամսական հաշվետվություն
- Համագործակցել կազմակերպության այլ բաժինների ղեկավարների, նախագահի, փոխնախագահի ինչպես նաև կազմակերպության մյուս անդամների հետ
- Վճարել կազմակերպության Խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճար
- Ստանձնել կազմակերպության կանոնադրությամբ, կանոնակարգով և աշխատակարգով սահմանված այլ պարտականություններ:
Պահանջվող հմտություններն ու որակավորումները
-
- Կրթություն հանրային կապերի, մենեջմենթի, մարքեթինգի, լրագրության, հաղորդակցության կամ հարակից այլ ոլորտում
- Գրավոր և բանավոր հաղորդակցության և հանրային խոսքի տիրապետման գերազանց հմտություններ
- Անգլերենի և ռուսերենի իմացություն
- Որոնողական համակարգերում աշխատելու հմտություն
- WordPress-ի, սոցիալական մեդիայի հարթակների, թվային մարքերթինգի հիմունքների իմացնությունը և գործիքակազմի տիրապետումը խիստ ցանկալի է
- Գրաֆիկական ծրագրերի բազային իմացություն (Adobe Photoshop, CorelDraw, Canva)
- Տպագրական և հրատարակչական ոլորտին ծանոթությունը և աշխատանքային փորձառությունը ցանկալի է
- Agile Project Management-ի գործիքների (Jira,Trello) տիրապետումը ցանկալի է
- G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն
- Առաջնորդական որակներ և հմտություններ
- Աշխատանքների պլանավորման և կազմակերպման հմտություններ
- Առաջադրանքների առաջնայնության համակարգման հմտություններ
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Ստեղծագործ թիմում աշխատելու և թիմային աշխատանքը համակարգելու հմտություններ
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ
- Արագ կողմնորոշվելու կարողություն
- Միջմշակութային միջավայրում աշխատելու կարողություն
- Նախաձեռնողականություն, հետևողականություն և հաստատակամություն
- Ստեղծարարություն, նպատակասլացություն և համարձակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ
- «Ինլայթ»-ի հետ ճանապարհ հարթելու և անցնելու մեծ ցանկություն և վճռականություն
- Նվիրվածություն կազմակերպության գաղափարներին, նպատակներին, թիմային աշխատանքին և «Ինլայթ»-ի համայնքին
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն կազմակերպության ղեկավարության և մյուս անդամների կողմից:
Անհատական և մասնագիտական աճ։ Իրականացնելով կազմակերպության բազմաբնույթ կազմակերպչական ծրագրերն ու նախագծերը՝ Դուք կունենաք հարուստ փորձ համապատասխան աշխատանքի բնագավառում, կզարգացնեք առաջնորդական և թիմային աշխատանքի հմտությունները, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ, կդառնաք «Ինլայթ»-ի պրոֆեսիոնալ, դինամիկ և գործուն թիմի անդամ:
Հրապարակայնություն։ Դառնալով կազմակերպության անդամ՝ մասնակցում եք կազմակերպության կառավարմանը և օգտվում կազմակերպության անդամության տրամադրած բոլոր հնարավորություններից: Ի պաշտոնե կազմակերպության անունից հանդես գալու և կազմակերպությունը տարբեր հարթակներում ներկայացնելու շնորհիվ՝ տեղական և միջազգային կազմակերպությունների, անհատների հետ աշխատելու և գործնական կապեր հաստատելու բացառիկ հնարավորություն եք ստանում:
Կամավորության վկայական։ 3-ամյսա փորձաշրջանը հաղթահարելուց հետո, նշանակվելով Հանրային կապերի և մարքեթիգի բաժնի ղեկավար, Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերելու դեպքում Ձեզ տրամադրելու երաշխավորագիր՝ ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլ վայրեր ներկայացնելու համար:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև մայիսի 10-ը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: