Մեդիա մոնիթորինգի մասնագետ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ է մեդիա մոնիթորինգի մասնագետ, ով աչքի է ընկնում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ հետաքրքրասիրությամբ և ցանկանում է իր այդ որակն օգտագործել  նաև աշխատանքում։

Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:  

Գործառույթները

  • Արդյունավետ կերպով աշխատել և համագործակցել կազմակերպության վերլուծաբանների հետ,
  • Իրականացնել լրատվական դաշտի ուսումնասիրություն և շարունակական մշտադիտարկում, հանդես գալ վերլուծությամբ,
  • Պարբերաբար ուսումնասիրել և ներկայացնել «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի գործունեությունը լուսաբանող լրատվությունը և այլ տեղեկատվություններ, 
  • Կատարել աշխատակազմի ղեկավարի այլ հանձնարարությունները՝ մոնիթորինգի թիմի իրավասությունների շրջանակում,
  • Կազմել և մշակել հաշվետվություններ և ամփոփիչ զեկույցներ:

Պահանջվող որակները

  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Համակարգչային հմտությունների տիրապետում,
  • ժամանակի պլանավորում և վերջնաժամկետների պահպանում,
  • Տվյալների վերլուծության և տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողություն,
  • Ստեղծագործական ջիղ և նախաձեռնողականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

«Ինլայթ»-ից Ձեր ակնկալիքները

Ճկունություն: Աշխատանքը կազմակերպվում է հեռահար կերպով, չի ենթադրում գրասենյակային աշխատանքային գրաֆիկ: Դուք կարող եք Ձեր աշխատաժամանակը բաշխել` հարմարեցնելով առօրյա գրաֆիկին:  

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ՝  Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ,  ինչպես նաև մասնագիտական փորձ և պրակտիկ գիտելիքներ մեդիա մոնիթորինգի ոլորտում։ 

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամիս արդյունավետ աշխատանք ցուցաբերելու դեպքում Ձեզ տրամադրելու երաշխավորագիր՝  ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատություն և այլ վայրեր ներկայացնելու համար։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես մեդիա մոնիթորինգի մասնագետ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։