Արտադրական պրակտիկայի հնարավորություն

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը հայտարարում է ուսանողների համալսարանական արտադրական պրակտիկան «Ինլայթ»-ում անցնելու հնարավորության մասին:

Սա հնարավորություն է օտար լեզուների, միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետների ուսանողների համար, ովքեր ցանկանում են պրակտիկ և տեսական փորձ ու գիտելիքներ ձեռք բերել թարգմանության և խմբագրության ոլորտում: Կարող են դիմել տարբեր համալսարանների համապատասխան բաժինների ուսանողները:

Պրակտիկան իրականացվելու է գլխավորապես հեռավար հաղորդակցման եղանակների և գործիքակազմի կիրառմամբ:

Լեզուները՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն:


Լավագույն պրակտիկանտները կազմակերպության համապատասխան բաժնի անդամակցման հնարավորություն կստանան:

Արտադրական պրակտիկայի տևողությունը նշում եք Դուք՝ լրացնելով հայտադիմումի համապատասխան դաշտերը:

Հայտադիմումի վերջին՝ «Այլ դիտարկումներ» դաշտում, խնդրում ենք նշել կազմակերպության կողմից համալսարանին համապատասխան տեղեկանք/քաղվածք ներկայացնելու վերջնաժամկետը:


Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների Spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։


Թարգմանչական պրակտիկա