ԵՎՀԿ-ն «Բարև Երկիր» հաղորդման հյուրն է

ԵՎՀԿ նախաձեռնության առաջին ու կարևոր սկզբունքներից է պահպանել հավասարահեռությունը բոլոր քաղաքական և արտասահմանյան ուժերից, գերխնդիրն է` լինել օբյեկտիվ և վերլուծական կազմակերպություն:

«Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ թողարկվող «Բարև Երկիր» հաղորդմանը տված հարցազրույցում ԵՎՀԿ ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը (նախագահ), Գայանե Գալոյանը (PR խմբի անդամ)  և  Հայկ Յարալյանը (քարտուղար) ներկայացրին ԵՎՀԿ  ծագումն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տեղեկություններ հայտնեցին կազմակերպության հնարավորությունների, անդամակցելու վերաբերյալ: