Համարձակվի՛ր գալ․ ներկայացվեց ԵՎՀԿ գործունեությունը

Ճիշտ հասարակություն հիմնելու համար շատ կարևոր են ինտելեկտուալ ներուժն ու վերլուծական-քննադատական միտքը։ Այս հմտությունները ձեռք բերելուց հետո անհատին անհրաժեշտ է ինքնաարտահայտման հարթակ:

ԵՎՀԿ-ն իր բոլոր կամավորներին տրամադրում է այդ հարթակը: Կազմակերպության գործունեությունն ավելի մանրամասն ներկայացնելու նպատակով փետրվարի 21-ին «Հոդված 3» ակումբում կազմակերպվել էր ԵՎՀԿ #InfoDay տեղեկատվական միջոցառումը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ԵՎՀԿ-ի անցած ճանապարհը՝ 2008 թ. մինչ օրս, ԵՎՀԿ գաղափարներն ու նպատակները, ինչպես նաև իրականացված և առաջիկայում սպասվող նախագծերը, ընձեռած հնարավորությունները։ Միջոցառման նպատակն էր նաև նոր անդամներ ներգրավելը։

ԵՎՀԿ գործունեության ներկայացմանը հաջորդեց հարց-պատասխանը: Ներկաների բոլոր հարցերին պատասխանեց կենտրոնի փոխնախագահ Աննա Խաչյանը: