Վիդեո օպերատոր

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ է վիդեո օպերատոր, ով ցանկանում է կամավորական աշխատանքի շնորհիվ զարգացնել իր կարողությունները։ Կարող են դիմել նաև սկսնակ օպերատորները/ուսանողները։

Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով։

Գործառույթները
  • Կազմակերպության կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների տեսանկարահանման աշխատանքներում մասնագիտական գործառույթների իրականացում
  • Ռեժիսորի, վիդեո-խմբագիրների և լուսանկարիչների հետ համագործակցություն, նկարահանման և հետնկարահանման աշխատանքներում մասնացկություն և ներգրավվածություն
Պահանջվող սարքավորումներն ու որակավորումները
  • Ձայնային և լուսային տեխնիկայի հետ աշխատանքի իմացություն
  • Սեփական պրոֆեսիոնալ տեսախցիկի առկայություն
  • Հեռակառավարվող դրոնի առկայությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
  • Аdobe Premiere Pro CC, Adobe Photoshop, Adobe After Effects CC, Adobe Illustrator և հարակից այլ ծրագրերի իմացությունը ողջունելի է
  • Տաղավարային նկարահանումների իրականացման փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
  • Ստեղծարար միտք,  հետաքրքրական գաղափարներ ու առաջարկներ
  • Ճկունություն և քթածակով աշխատանքի կազմակերպման ունակություն
  • Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն
  • Նկարահանվողների հետ հաղորդակցման հմտություններ և համբերություն 🙂
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից

Ճկունություն: Աշխատանք իրականացվում է նախապես ձեռքբերվող պայմանավորվածությամբ և գրաֆիկով, չի ենթադրում խիստ ծանրաբեռնվածություն: Լիովին կարող եք համատեղել այլ աշխատանքների հետ: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք  խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի  և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Հրապարակայնություն։  Ձեր աշխատանքները զետեղվում են կազմակերպության կայքէջում, սոցմեդիայի տարբեր հարթակներում և կազմակերպության կողմից հրապարակվող այլ հարթակներում՝ Ձեր անուն ազգանունով և հեղինակային իրավունքով:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին: Իսկ Ձեր կատարած տարաբնույթ օպերատորական աշխատանքները կհարստացնեն Ձեր պորտֆոլիոն: 

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Հանրային կապերի և մարքեթինգի բաժնին որպես օպերատոր անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը ։ Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։