«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ է աշխատանքային փորձ ձեռք բերել ցանկացող, ստեղծարար վիդեո/աուդիո-խմբագիր, ով կիրականացնի կազմակերպության վիդեոհոլովակների և փոխարձակների (Podcast) խմբագրումը:
Աշխատանքն իրականացվում է կամավորական հիմունքներով:
Գործառույթները
- Կազմակերպության վիդեո և աուդիո նախագծերի խմբագրման աշխատանքներ
- Կազմակերպության տարաբնույթ նախագծերի և միջոցառումների վիդեո և աուդիո նյութերի խմբագրում
- Թեմատիկ տեսանյութերի և փոխարձակների խմբագրում
- Գրավիչ լուծումներով գովազդային հոլովակների պատրաստում
Պահանջվող որակավորումները և չափանիշները
- Аdobe Premiere Pro CC ծրագրի իմացություն
- Adobe Photoshop, Adobe After Effects CC, Adobe Illustrator և հարակից այլ ծրագրերի իմացությունը ողջունելի է
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
- ստեղծարար միտք, խմբագրական հետաքրքրական գաղափարներ ու առաջարկներ
- պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
- անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն
- խմբագրական ճաշակ 🙂
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Ճկունություն: Աշխատանք իրականացվում է նախապես ձեռքբերվող պայմանավորվածությամբ և գրաֆիկով, չի ենթադրում խիստ ծանրաբեռնվածություն: Դուք ազատ եք աշխատել այնտեղ, որտեղ կամենաք և ինչպես կամենաք: Մեզ համար կարևորը արդյունքն է: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի և կազմակերպության մյուս անդամների կողմից:
Հրապարակայնություն։ Ձեր խմբագրած տեսանյութերը և նմանատիպ աշխատանքները զետեղվում են կազմակերպության կայքէջում, սոցմեդիայի տարբեր հարթակներում և կազմակերպության կողմից հրապարակվող այլ հարթակներում՝ Ձեր անուն ազգանունով և հեղինակային իրավունքով:
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին: Իսկ Ձեր կատարած տարաբնույթ աշխատանքները կհարստացնեն Ձեր պորտֆոլիոն:
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Հանրային կապերի և մարքեթինգի բաժնին որպես վիդեո/աուդիո-խմբագիր անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը ։ Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։