«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ են հայերենի գերազանց իմացությամբ երիտասարդներ, ովքեր կիրականացնեն պաշտոնական կայքէջում տեղադրվելիք վերլուծությունների խմբագրումն ու սրբագրումը։ Կազմակերպությանը որպես խմբագիր-սրբագրիչ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտադիմումը, որից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ փորձաշրջան անցկացնելու նպատակով։ Վերջինիս համար անհրաժեշտ է մեկ-երկու օրվա ընթացքում արդեն սրբագրված տեսքով ներկայացնել ուղարկված հայերեն տեքստը։ Փորձաշրջանը կհաղթահարեն այն դիմորդները, ովքեր կներկայացնեն պատշաճ՝ որակական չափանիշներին համապատասխան սրբագրություններ։
Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով։
Պահանջվող որակավորումները
- Հայերենի փայլուն իմացություն
- Բարդ մասնագիտական տեքստերի հետ աշխատելու կարողություն
- Microsoft Word ծրագրի իմացություն
- Ուշադրություն և բարձր պատասխանատվություն
- Ակտիվություն
- Թիմի հետ աշխատելու կարողություն
- Ամսական միջինում 8-10 ժամ աշխատանքի իրականացում
Մեր ակնկալիքները Ձեզնից
- Մեկ շաբաթվա կտրվածքով առնվազն մեկ-երկու վերլուծության սրբագրում
- Նախատեսված տեխնիկական աշխատամիջոցների կիրառում
- Նվիրվածություն և պատասխանատվություն
- Թիմային գաղափարի գիտակցում
- Կամավորական հիմունքներով աշխատելու պատրաստակամություն
- Ակտիվություն և բարձր մոտիվացիա
- Ընդհանուր նպատակների ծառայում
Ինչ կտա Ձեզ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը
Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է տնային պայմաններում ազատ գրաֆիկով։ Բաժնի ղեկավարի և մյուս խմբագիրների կողմից անհրաժեշտության դեպքում տրվում են համապատասխան կարգավորումներ, աջակցություն և խորհրդատվություն։
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք Ինլայթի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ մասնագիտական աճ և աշխատանքային փորձ։
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի կամավոր՝ Դուք կարող եք կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով, իսկ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ ստանալ վկայական։ Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամիս արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի խմբագիրների բաժնին որպես խմբագիր-սրբագրիչ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։