«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ են հայերենի գերազանց իմացությամբ երիտասարդներ, ովքեր կիրականացնեն կազմակերպության պաշտոնական կայքէջում և մնացյալ հարթակներում տեղադրվող նյութերի խմբագրումն ու սրբագրումը։ Կազմակերպությանը որպես խմբագիր-սրբագրիչ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտադիմումը, որից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ փորձաշրջան անցկացնելու նպատակով։ Վերջինիս համար անհրաժեշտ է առավելագույնը երեք օրվա ընթացքում արդեն սրբագրված տեսքով ներկայացնել ուղարկված հայերեն տեքստը։ Փորձաշրջանը կհաղթահարեն այն դիմորդները, ովքեր կներկայացնեն պատշաճ՝ որակական չափանիշներին համապատասխան սրբագրություններ։
Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով։
Գործառույթները
- Շաբաթվա կտրվածքով առնվազն երկու-երեք նյութի սրբագրում/խմբագրում
- Խմբագրված նյութերի հրապարակում կազմակերպության կայքում
- Նախատեսված տեխնիկական աշխատամիջոցների կիրառում
- Մասնակցություն և ներգրավվածություն խմբագիրների բաժնի ընթացիկ աշխատանքներում
- Մասնակցություն կազմակերպության ընթացիկ աշխատանքներում
Պահանջվող որակավորումները
- Հայերենի փայլուն իմացություն
- Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներից առնվազն մեկի լավ իմացություն
- Բարդ մասնագիտական տեքստերի հետ աշխատելու կարողություն
- Microsoft Word, Google Docs ծրագրի իմացություն
- WordPress-ի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
- Ուշադրություն և բարձր պատասխանատվություն
- Անհատական և թիմային աշխատանքի կարողություն
- Նվիրվածություն և պատասխանատվություն
- Ակտիվություն և բարձր մոտիվացիա
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Բաժնի ղեկավարի և մյուս խմբագիրների կողմից անհրաժեշտության դեպքում տրվում են համապատասխան կարգավորումներ, աջակցություն և խորհրդատվություն։
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ մասնագիտական աճ և աշխատանքային փորձ։
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Խմբագիրների բաժնին որպես խմբագիր-սրբագրիչ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։ Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։