Սոցիոլոգ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը փնտրում է հրավիրում ճկուն, ստեղծագործ և վերլուծական միտք ունեցող սոցիոլոգների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, ձեռք բերել պրակտիկ փորձ, ինչու ոչ նաև՝ հանրայնացնել իրենց հարցադրումներն ու հետազոտությունները:

Աշխատանքն իրականացվում է կամավորական հիմունքներով:

Գործառույթները
  • Կազմակերպության ընթացիկ գործունեությունից բխող սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում
  • Վերլուծաբանների վերլուծական-հետազոտական աշխատանքներին անհրաժեշտ սոցիալական հարցումների իրականացում, արդյունքների ամփոփում
  • Հարցաշարերի մշակում, ըստ անհրաժեշտության գործող հարցաշարերի վերանայում
  • Ֆոկուս խմբային հանդիպում-քննարկումների հարցաթերթիկների մշակում, արդյունքների վերլուծություն
  • Որակական և քանակական տվյալների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվությունների կազմում
  • Թեմատիկ և համակարգային հետազոտությունների իրականացում
Պահանջվող որակավորումները
  • Պրակտիկ սոցիոլոգիական գիտելիքներ
  • Սոցիոլոգիական հետազոտությունների հարցաթերթերի հետ աշխատելու կարողություն
  • G-Suite-ի հավելվածներով աշխատելու, գրաֆիկներ ու դիագրամներ կազմելու կարողություն
  • Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)
  • Իրազեկվածություն ներքին քաղաքական ընթացիկ  գործընթացների վերաբերյալ
  • SPSS ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ, կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում
«Ինլայթ»-ից Ձեր ակնկալիքները

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ: Կունենաք գործնական փորձ, ինչը կնպաստի Ձեր մասնագիտական աճին։ Հնարավորություն կունենաք ներկայանալու որպես կենտրոնի անդամ, օգտվելու կենտրոնի ընձեռած բոլոր հնարավորություններից, մասնակցելու վերջինիս կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին և նախագծերին:

Հրապարակայնություն: Ձեր հարցումների և հետազոտությունների իրականացման համար Դուք կունենաք անհրաժեշտ հարթակներ և գործիքներ, դրանց արդյունքները հանրությանը հասանելի դարձնելու հնարավորություն:

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած անդամի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների Spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։