Իրավաբան

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ է իրավաբան, ով կիրականացնի կազմակերպության իրավաբանական բնույթի աշխատանքները։

Աշխատանքն ազատ գրաֆիկով է և կատարվում է կամավորական հիմունքներով։

Ինչ ենք մենք ակնկալում Ձեզնից

  • Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության անդամներին
  • Իրականացնել շահառուների շահերի պաշտպանությունը պետական և ոչ պետական մարմիններում
  • Կազմել դիմումներ, բողոքներ և այլ փաստաթղթեր
  • Կազմել տեղեկատվություն ստանալու հարցումներ, ներկայացնել դրանք ՀՀ պետական մարմիններին և հետևել ընթացքին
  • Ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություն ծրագրի ղեկավարին յուրաքանչյուր ամսվա ավարտին
  • Կազմել և հաշվառել կազմակերպության ներքին և արտաքին պայմանագրերը
  • Ձևակերպել իրավաբանական փաստաթղթեր, իրականացնել իրավաբանական վերլուծություններ և այլն
  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին
  • Կատարել կազմակերպության ղեկավարության տված այլ հանձնարարություններ
  • Կազմակերպության շահերը պաշտպանել պետական և ոչ պետական մարմիններում

Պահանջվող որակավորումները

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Օտար լեզուների իմացություն
  • MSWord ծրագրի իմացություն (MSExcel-ի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր)
  • Սահուն գրավոր և բանավոր խոսք
  • Մարդկանց հետ շփվելու և հաղորդակցվելու կարողություն
  • Խնդիրներն արագ լուծելու ունակություն
  • Ժամանակի կառավարում
  • Պատասխանատվություն

Ինչ կտա Ձեզ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի կամավոր՝ Դուք կարող եք կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով։ Ժամկետը լրանալուց հետո կամավորը ստանում է վկայական։ Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով երաշխավորագիր տրամադրել վերջինիս ապագա գործատուին, ուսումնական հաստատությանը և այլն։

Անհատական և մասնագիտական աճ։ Իրականացնելով կազմակերպության իրաբանի պարտականությունները Դուք կունենաք հարուստ փորձ համապատասխան  բնագավառում, կզարգացնեք թիմային աշխատանքի հմտությունները, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի աշխատակազմին որպես իրավաբան անդամակեցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։ Մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով։

Facebook Comments

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here