«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ է Ծրագրերի համակարգման օգնական՝ նպատակասլաց և ակտիվ երիտասարդ, ով կներգրավվի կազմակերպության կազմակերպչական աշխատանքներում, կիրականացնի տարաբնույթ նախաձեռնություններ և կօգնի գործադիրին, աշխատակազմի և կազմակերպության բաժինների ղեկավարին՝ վերջիններիս պարտականությունների կատարման մեջ։ Աշխատանքը գլխավորապես կազմակերպվում է հեռահար կերպով, գրասենյակային ձևաչափը պարտադիր չէ:
Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով։
Գործառույթները
- Գործադիրի կողմից տրված ընթացիկ հանձնարարությունների կատարում
- Կազմակերպության ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վարչական աջակցության ապահովում
- Պաշտոնական նամակագրության վարում, գրությունների մշակում և խմբագրում, գործադիրի անունից հաղորդակցությունների պատրաստում
- Կազմակերպության հայտադիմումների հետևում, դիմորդների հետ հետադարձ կապի ապահովում
- Հանդիպումների կազմակերպում, ժամանակացույցի և օրակարգի մշակում, արձանագրությունների կազմում
- Կազմակերպության միջբաժնային հաղորդակցության և համագործակցության գործընթացում գործադիր մարմնին անհրաժեշտ օժանդակության տրամադրում
- Կազմակերպության անդամների և կամավորների հետ կապի ապահովում, անհրաժեշտ հարցերով ուղղորդում
- Գրասենյակային և ադմինիստրատիվ այլ աշխատանքների իրականացում
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
- Ներգրավվածություն աշխատակազմի թիմային աշխատանքներում
- Կազմակերպության Կանոնադրությամբ և Կանոնակարգով անդամի համար սահմանված գործառույթների իրականացում, լիազորությունների իրացում
- Խորհրդի կողմից սահմանված տարեկան անդամավճարի վճարում:
Պահանջվող որակավորումները
- Գրավոր և բանավոր սահուն խոսք
- Օտար լեզուների (մասնավորապես՝ անգլերեն և ռուսերեն) իմացություն
- G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet, Forms) իմացություն
- Jira, Canva ծրագրերի տիրապետումը կդիտվի որպես առավելություն
- Ստեղծարարություն և արդյունավետ հաղորդկացման հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ
- Խնդիրներն արագ լուծելու ունակություն
- Անհատական և թիմային աշխատանքի կարողություն
- Ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր զգացում
- Մանրուքների հանդեպ ուշադրություն
- Համարձակություն
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
Անհատական և մասնագիտական աճ: Իրականացնելով կազմակերպության բազմաբնույթ կազմակերպչական ծրագրերն ու նախագծերը՝ Դուք կունենաք հարուստ փորձ համապատասխան բնագավառում, կզարգացնեք թիմային աշխատանքի հմտությունները, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ, կդառնաք Ինլայթի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ:
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի աշխատակազմին որպես ծրագրերի համակարգման օգնական անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:
Մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։