«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը փնտրում է ստեղծագործ մտքով և խանդավառ գրաֆիկ դիզայների, ով կզբաղվի կազմակերպության կայքէջի և սոցիալական մեդիայի էջերի դիզայնին առնչվող, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային գրաֆիկական նյութերի ձևավորման աշխատանքներով: Աշխատանքը հարմար է հատկապես դիզայնի և արվեստի գծով սովորող ուսանողների, սկսնակ դիզայներների և առհասարակ այն տաղանդավոր անձանց համար, ովքեր սիրում են և կարողանում են իրականություն դարձնել իրենց դիզայներական գաղափարները:
Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:
Գործառույթները
- Կազմակերպության գործունեությամբ պայմանավորված՝ ծրագրերի, նախագծերի, ընթացիկ միջոցառումների համար դիզայներական գրավիչ լուծումներով նյութերի պատրաստում
- Լոգոների, վեբկայքի և սոցիալական մեդիայի գրաֆիկական նմուշների, հրավիրատոմսերի, պաստառների, թռուցիկների և անհրաժեշտության դեպքում այլ գրաֆիկական նյութերի մշակում
- Դիզայնին առնչվող մարքեթինգային առաջարկներ, որոնք համահունչ կլինեն «Ինլայթ»-ի գործունեությանը
- Տպարանների և հրատարակչությունների հետ աշխատանք
Պահանջվող որակավորումները
- Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw, Canva ծրագրերի իմացություն
- UX/UI և հարակից այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
- տպարանների և հրատարակչությունների հետ աշխատանքային փորձը ցանկալի է
- պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
- անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն
- ստեղծարարություն և համարձակություն
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Ճկունություն: Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Դուք ազատ եք աշխատել այնտեղ, որտեղ կամենաք: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի և կազմակերպության մյուս անդամների կողմից:
Հրապարակայնություն։ Ձեր աշխատանքները զետեղվում են կազմակերպության կայքէջում, սոցմեդիայի տարբեր հարթակներում, տպագիր մամուլում և կազմակերպության կողմից հրապարակվող ու հրատարակվող այլ հարթակներում՝ Ձեր անուն ազգանունով և հեղինակային իրավունքով:
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ կամ կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին: Իսկ Ձեր կատարած տարաբնույթ աշխատանքները կհարստացնեն Ձեր պորտֆոլիոն:
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերելու դեպքում Ձեզ տրամադրել երաշխավորագիր՝ ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն ներկայացնելու համար։
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Հանրային կապերի և մարքեթինգի բաժնին որպես գրաֆիկ դիզայներ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։ Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։