SMM մասնագետ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ են ճկուն, ճշտապահ,  ճաշակով, ճարտար, ստեղծարար  և նորարար SMM մասնագետներ։ 

Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:  

Գործառույթները
  • Ապահովել կազմակերպության ներկայացվածությունը, ակտիվությունն ու առաջխաղացումը սոցիալական մեդիայում: 
  • Մշակել կազմակերպության սոցիալական էջերի` Facebook, Telegram, Instagram, Linkedin, Twitter, YouTube և առկա այլ հարթակների բովանդակությունը և ռազմավարությունը:
  • Սստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել համապատասխան բովանդակություն՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը: 
  • Պարբերաբար ուսումնասիրել նոր տեխնոլոգիաները, սոցիալական մեդիայի միտումները, ակտուալ հավելվածներն ու դիզայնի գործիքները:
  • Հետևել էջերի ակտիվությանը և վերլուծել այն` հետագա արդյունավետությունն ապահովելու համար:
  • Գրել մամլո հաղորդագրություններ և կազմել հայտարարություններ, մշակել պաստառների/պրեզենտացիաների բովանդակություն:
  • Համագործակցել մեդիա թիմի և  կազմակերպության մյուս անդամների հետ՝ լսարանի ներգրավվածության ապահովմանն ուղղված նոր գաղափարների և առաջարկների մշակման և իրագործման համար:
Պահանջվող որակավորումները և հմտությունները
  • Կրթություն լրագրության, հանրային կապերի, հաղորդակցության, մարքեթինիգի կամ հարակից այլ ոլորտներում
  • Սոցիալական մեդիայի գործիքների իմացություն
  • Թվային մարքեթինգի, սոցիալական մեդիայի և հաղորդակցման ոլորտներում աշխատելու կարողություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության և հանրային խոսքի տիրապետման  գերազանց հմտություններ
  • Տեքստերի խմբագրման և սրբագրման հմտություններ
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Որոնողական համակարգերում աշխատելու հմտություն 
  • WordPress-ի իմացությունը ցանկալի է
  • Facebook, Twitter, LinkedIn, Telegram,Youtube, Instagram, Reddit  սոցցանցերի իմացություն
  • Առաջադրանքների առաջնայնության համակարգման հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Սովորելու ցանկություն և ստեղծագործ միտք 
  • Գրաֆիկական մտածելակերպ/գործելակերպ
  • Անհատական և թիմային աշխատանքի ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
Ձեր ակնկալիքները «Ինլայթ» -ից

Ճկունություն: Աշխատանքը կազմակերպվում է հեռահար կերպով, չի ենթադրում գրասենյակային աշխատանքային գրաֆիկ: Դուք կարող եք Ձեր աշխատաժամանակը բաշխել` հարմարեցնելով առօրյա գրաֆիկին:  

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ՝  Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ,  ինչպես նաև մասնագիտական փորձ և պրակտիկ գիտելիքներ SMM/SEO ոլորտում։ 

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամիս արդյունավետ աշխատանք ցուցաբերելու դեպքում Ձեզ տրամադրելու երաշխավորագիր՝  ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատություն և այլ վայրեր ներկայացնելու համար։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Հանրային կապերի և մարքեթինգի բաժնին որպես SMM մասնագետ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։