Սոց. մեդիա վարող

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ է ստեղծարար մտածելակերպով SMM/ SEO մասնագետ։

Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:

Ինչ ենք մենք ակնկալում Ձեզնից

  • Ապահովել կազմակերպության ներկայացվածությունը, ակտիվությունն ու առաջխաղացումը սոցիալական մեդիայում
  • Ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել տեղեկատվություն՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը
  • Համագործակցել «Ինլայթ»-ի մարկետոլոգի և այլ անդամների հետ լսարանի ներգրավվածության ապահովմանն ուղղված նոր գաղափարների և առաջարկների մշակման և իրագործման համար
  • Ամսական միջինում 8-10 ժամ աշխատանք

Պահանջվող որակավորումները

  • Սոցիալական ցանցերում և մեդիայում նյութի տարածման, առաջխաղացման հմտություններ
  • Հաղորդակցման և համակարգչային բարձր մակարդակի հմտություններ
  • Սոցիալական մեդիայի վերաբերյալ գերազանց գիտելիքներ
  • Որոնողական համակարգերում աշխատելու ցանկություն
  • Facebook, Twitter, LinkedIn, Reddit, Youtube, Instagram սոցցանցերի լավ իմացություն
  • Անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն
  • Անկախ աշխատելու հմտություն
  • Սովորելու ցանկություն
  • Ստեղծագործ միտք
  • SMM/SEO որակավորումը ցանկալի է, բայց ոչ պարտադիր

Ինչ կտա Ձեզ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը

Ճկունություն: Աշխատանքը չի ենթադրում հստակ սահմանված աշխատանքային գրաֆիկ: Դուք կարող եք Ձեր աշխատաժամանակը բաշխել` հարմարեցնելով առօրյա գրաֆիկին:

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ,  ինչպես նաև կամավորական փորձ և պրակտիկ գիտելիքներ SMM/ SEO ոլորտում։

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի կամավորը՝ Դուք կարող եք կազմակերպության հետ կամավորական աշխատանքի պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո  կամավորը ստանում է վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Սոց․ մեդիայի և մարկետինգի բաժնին  որպես SMM/SEO մասնագետ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here