«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին անհրաժեշտ է ռեժիսոր, ով ցանկանում է կամավորական աշխատանքի շնորհիվ զարգացնել իր մասնագիտական կարողությունները։ Ռեժիսորական կրթությունը խիստ ցանկալի է, սակայն ոչ պարտադիր։ Կարող են դիմել նաև սկսնակ ռեժիսորները/ուսանողները։
Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով։
Գործառույթները
- Կազմակերպության կողմից իրականացվող վիդեոնախագծերի համակարգում և այլ մասնագետների հետ համատեղ սցենարի մշակում:
- Տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների տեսանկարահանման աշխատանքներում մասնագիտական գործառույթների իրականացում:
- Աշխատանք վիդեո-խմբագիրների և լուսանկարիչների հետ նկարահանման և հետնկարահանման աշխատանքները կազմակերպելու ժամանակ [ներկա գտնվել նկարահանումներին, ուղղորդել օպերատորին, աշխատել և ուղղորդել վիդեոխմբագիրներին՝ տեսանյութերի մոնտաժի ժամանակ]:
Պահանջվող որակավորումները
- Ձայնային և լուսային տեխնիկայի հետ աշխատանքի իմացություն
- Аdobe Premiere Pro CC, Adobe Photoshop, Adobe After Effects CC, Adobe Illustrator և հարակից այլ ծրագրերի իմացությունը ողջունելի է
- Տաղավարային նկարահանումների իրականացման փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
- կազմակերպչական և առաջնորդական հմտություններ
- ստեղծարար միտք, հետաքրքրական գաղափարներ ու առաջարկներ
- պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
- անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն
- նկարահանվողների հետ հաղորդակցման հմտություններ և համբերություն 🙂
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Ճկունություն: Աշխատանք իրականացվում է նախապես ձեռքբերվող պայմանավորվածությամբ և գրաֆիկով, չի ենթադրում խիստ ծանրաբեռնվածություն: Լիովին կարող եք համատեղել այլ աշխատանքների հետ: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի և կազմակերպության մյուս անդամների կողմից:
Հրապարակայնություն։ Ձեր աշխատանքները զետեղվում են կազմակերպության կայքէջում, սոցմեդիայի տարբեր հարթակներում և կազմակերպության կողմից հրապարակվող այլ հարթակներում՝ Ձեր անուն ազգանունով և հեղինակային իրավունքով:
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին: Իսկ Ձեր կատարած տարաբնույթ աշխատանքները կհարստացնեն Ձեր պորտֆոլիոն:
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Հանրային կապերի և մարքեթինգի բաժնին որպես ռեժիսոր անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։ Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։