Միջոցառումների կազմակերպիչ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը փնտրում է նպատակասլաց,  կրեատիվ, ակտիվ և պատասխանատու միջոցառումների կազմակերպչի, ով կներգրավվի կազմակերպության ծրագրերի նախապատրաստական և ընթացիկ աշխատանքներում, կնախաձեռնի տարաբնույթ միջոցառումներ։

Աշխատանքն իրականացվում է կամավորական հիմունքներով։

Գործառույթները

  • կազմակերպության ֆորմալ և ոչ ֆորմալ միջոցառումների կազմակերպում
  • միջոցառումների անցկացման վայրերի, դրանց գնային քաղաքականության ուսումնասիրություն
  • ակտիվ համագործակցություն կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարչի և բաժինների ղեկավարների հետ
  • կազմակերպության անդամների հետաքրքրությունների և պահանջների ուսումնասիրություն և տեղեկացվածություն
  • ներկայություն Աշխատակազմի աշխատանքային հանդիպումներին
  • ակտիվ ներգրավվածություն կազմակերպության ընթացիկ ծրագրերում և ընդհանուր գործունեության մեջ
  • կազմակերպության ղեկավարության հանձնարարականների կատարում

Պահանջվող որակավորումները

  • կազմակերպչական գերազանց հմտություններ
  • մարդկանց հետ շփվելու և հաղորդակցվելու կարողություն
  • առաջնորդական և թիմային աշխատանքի հմտություններ
  • ստեղծարարություն
  • խնդիրներն արագ լուծելու ունակություն
  • ժամանակի կառավարում
  • պատասխանատվություն
  • մանրուքների նկատմամբ ուշադրություն

Ձեր ակնկալիքներն «Ինլայթ»-ից

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Անհատական և մասնագիտական աճ: Իրականացնելով կազմակերպության բազմաբնույթ միջոցառումները, ծրագրերն ու նախագծերը՝ Դուք կունենաք հարուստ փորձ ներկայումս մեծ պահանջարկ վայելող միջոցառումների կազմակերպչի աշխատանքի բնագավառում, կզարգացնեք առաջնորդական և թիմային աշխատանքի հմտությունները, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ, կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ:

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես միջոցառումների կազմակերպիչ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here